10:26 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
89 0 0

Պաշտոնական վիճակագրության համաձայն, նվազել են հատկապես մասնավոր ոլորտի աշխատավարձերը։ Եթե հունվարին դրանք միջինում կազմել են 206 451, ապա փետրվարին` 203 807 դրամ։ Իսկ պետական ոլորտում աշխատավարձերը նույնիսկ աճել են` 164 252 դրամից հասնելով 166 818 դրամի։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում այս տարվա հունվար– մարտ ամիսներին դեռ չի հասել 2020թ–ի հունվար-մարտի ցուցանիշին։

Տնտեսական վերջին ցուցանիշներն այսօր հրապարակել է ՀՀ վիճակագրության կոմիտեն։

Ըստ հրապարակման, 2021–ը դեռ 2 տոկոսով հետ է 2020թ–ի տնտեսական զարգացման մակարդակից, և դա այն դեպքում, երբ 2020թ–ի մարտի երկրորդ կեսում ՀՀ տնտեսությունը` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, գտնվել է գրեթե 100 տոկոսանոց կանգի (lock down) վիճակում։

Հետաքրքրական է, որ տնտեսության ոլորտներից հատկապես ցածր են մնում առևտրի ու ծառայությունների ոլորտների ցուցանիշները։ Այսպես` այս տարվա մարտ–ապրիլի առևտրի շրջանառության ծավալը 2020թ–ի նույն ցուցանիշից ցածր է 5.6 տոկոսով, ծառայություններինը` 8.1 տոկոսով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա ցուցանիշին զիջում է 3.9 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը` 0.1։

Տնտեսության միակ ոլորտը, որտեղ աճ է գրանցվել, շինարարությունն է։ Այս տարվա հունվար–մարտ ամիսների շինարարության ծավալները 2020թ–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել են 4.7 տոկոսով։

Տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել. Փաշինյան

Տնտեսական ցուցանիշներին հակառակ, այս տարի բավական նկատելի աճել են սպառողական գները` 5.2 տոկոսով։ Արդյունաբերական արտադրանքի գները բարձրացել են 7.1 տոկոսով։

Եթե նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներն այս տարվա հունվար–մարտին դեռ մնում են չհաղթահարված, ապա, մյուս կողմից, 2021թ–ի փետրվարի համեմատ մարտին բավական մեծ առաջընթաց է գրանցվել. տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.6 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը` 9.1 տոկոսով, շինարարությունը` 23.5 տոկոսով, առևտուրն ու ծառայությունները` 9.5 տոկոսով։

Բացառություն չեն նաև սպառողական գները։ Մարտին փետրվարի համեմատ Հայաստանում գրանցվել է 1 տոկոսանոց գնաճ։
Իսկ թե որքանով են այդ նույն ժամանակահատվածում աճել բնակչության եկամուտները, Վիճակագրության կոմիտեն դեռ չի ամփոփել։

Միջին ամսական աշխատավարձի վերջին ցուցանիշն ամփոփվել է 2021թ–ի փետրվարին, և 0.4 տոկոսով ցածր է եղել 2021թ–ի հունվարի միջին աշխատավարձից։ Պաշտոնական տվյալներով հունվարին Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 192 441 դրամ, իսկ փետրվարին` 191 639 դրամ։

Հետաքրքրական է, որ ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել են հատկապես մասնավոր ոլորտի աշխատավարձերը։ Եթե հունվարին դրանք միջինում կազմել են 206 451, ապա փետրվարին` 203 807 դրամ։ Իսկ պետական ոլորտում աշխատավարձերը նույնիսկ աճել են` 164 252 դրամից հասնելով 166 818 դրամի։

Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 26-ին, երբ Վիճակագրական կոմիտեն հրապարակել էր 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը նախորդ տարվանից ցածր էր 5.3 տոկոսով, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Facebook-ում գրառում էր արել` նշելով, որ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է, քանի որ այս տարվա փետրվարը նախորդ տարվա փետրվարից մեկ օրով պակաս է, ինչն էլ որոշիչ դեր է ունեցել տնտեսական ցուցանիշների վրա։
Քերոբյանը վերահաստատել էր նաև 2020 թ-ին Հայաստանում երկնիշ տնտեսական աճ ապահովելու իր կանխատեսումը` պնդելով, որ դա հնարավոր է:

Ըստ թեմայի

2021 թ.–ի առաջին ամիսների տնտեսական ցուցանիշները լավատեսություն չեն ներշնչում. տնտեսագետ
Հայաստանը տնտեսական առումով ծանր վիճակում է. Թարվերդյանը լուծում է առաջարկում
 «Թուրքիայի սահմանը բացելու դեպքում տնտեսական բումը լեգենդ է»․ Սարո Սարոյան
թեգերը:
Ազգային վիճակագրական ծառայություն (ԱՎԾ), Հայաստան, տնտեսություն

Գլխավոր թեմաներ