20:13 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
19210

Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, որ այս ապրիլին գրանցված ցուցանիշը գերազանցել է մյուս բոլոր տարիների նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշներին։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտնում է, որ 2021 թվականի ապրիլին հավաքագրվել են ռեկորդային հարկային եկամուտներ՝ 180 մլրդ դրամ։ Քերոբյանը նման բովանդակությամբ գրառում է արել Facebook–ի իր էջում։

«Ի հեճուկս բազմաթիվ «ամեն ինչը վատ ա ու ոչ մի ներդրում չկա» ասողների՝ Հայաստանի ազատ և համակարգային կոռուպցիա չունեցող տնտեսությունը արագ շտկում է մեջքը»,–գրել է նախարարը;

Նրա խոսքով` դա, սակայն, բնավ չի նշանակում, որ տեմպը թուլացնելու իրավունք ունեն, հակառակը՝ պետք է «սանձել ալիքն ու սլանալ առաջ»։

Նշենք, որ Քերոբյանի գրառման տակ օգտատերերից մեկը գրել է, թե տարօրինակ որևէ բան չկա` ապրիլի 20-ը տարեկան շահութահարկի վճարման վերջնաժամկետն է։ Սակայն նախարարն արձագանքել է` ասելով, որ բոլոր ապրիլներից էլ են առաջ. մոտ 10%-ով գերազանցում են նախորդ ռեկորդը։

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն` Հայատանում տնտեսական աճը 2021 թվականին կհասնի 3,4 տոկոսի, մինչդեռ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` եթե ներկայիս աճի տեմպը պահպանվի, ապա 2021 թվականի վերջին ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ կգրանցվի` 2020 թվականի համեմատ։

Տեղեկացնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկն իր հերթին 1,4 տոկոս կանխատեսում է արել, իսկ բյուջեում պլանավորված է 3,2 տոկոս։

Հարկեր, տուրքեր, վճարումներ. ինչպիսին կլինի 2021–ը հարուստ և աղքատ հայաստանցիների համար

Ըստ թեմայի

2021-ի վերջում կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ. Վահան Քերոբյանի նոր կանխատեսումը
Կառավարությունը մտադիր է արգելել նաև թուրքական ապրանքների վաճառքը. Վահան Քերոբյան
Քերոբյանի խոստացած 30 մլն դոլարանոց գյուղատնտեսական ծրագիրն արդեն մեկնարկել է
«Դեմ եմ լինելու խստացումներին». Վահան Քերոբյանը չի ողջունի նոր սահմանափակումները
թեգերը:
հարկեր, ռեկորդ, Վահան Քերոբյան

Գլխավոր թեմաներ