05:31 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Կենտրոնական բանկը փորձում է զսպել Հայաստանում աճող գները։ Մինչ այդ նախատեսվում էր, որ 12-ամսյա գնաճը կկայունանա ու տարեվերջին կկազմի նպատակային 4 տոկոս:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ ԿԲ խորհուրդն այսօրվա` մայիսի 4-ի նիստում որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6%: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԲ–ից, որոշվել է նաև Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույք սահմանել 7.5%, իսկ կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4.5%:

Նշենք, որ շուրջ 1.5 ամիս առաջ` մարտի 16-ին, կանխատեսվում էր որ 12-ամսյա գնաճը կկայունանա ու տարեվերջին կկազմի նպատակային 4 տոկոս:

Սակայն ապրիլին ևս այդ ցուցանիշը գերազանցվել էր և գրանցվել 5.8% գնաճ։

Հիշեցնենք` վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու որոշում ԿԲ–ն ընդունել էր 2021թ-ի փետրվարի 2-ին՝ գործող տոկոսադրույքն ավելացնելով 0.25 տոկոսով և սահմանելով 5.5%: Իսկ մարտի 16-ին որոշվել էր պահպանել վերաֆինանսավորման գործող 5.5% տոկոսադրույքը:

Դրանից առաջ` 2020թ–ի դեկտեմբերի 15-ին, այն բարձրացվել էր 1 տոկոսային կետով ու սահմանվել 5.25%, 2020թ–ի սեպտեմբերի 15–ին ԿԲ –ն, հակառակը`որոշել էր նվազեցնել տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ գործող 4.5%-ի փոխարեն սահմանելով 4.25%:

Գնաճի ֆոնին աշխատավարձերը նվազում են, տնտեսությունը` աճում. ի՞նչ է կատարվում Հայաստանում

Ընդ որում, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այդ օրը հայտարարել էր նաև, որ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականություն է որդեգրել ու մինչև տարեվերջ այն նախատեսվում է դարձյալ վերանայել։ Բայց Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց` հոկտեմբերի 27-ի նիստում, ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ, իսկ տարեվերջին արդեն սկսեց ավելացնել:

Ըստ թեմայի

Առաջարկում են կրճատել տոկոսադրույքները՝ չմտածելով ավանդատուների մասին. Սամվել Ճզմաչյան
Կենտրոնական բանկը դարձյալ ավելացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ
թեգերը:
գնաճ, Կենտրոնական բանկ (ԿԲ), Հայաստան

Գլխավոր թեմաներ