13:20 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
184 0 0

Պետական աշխատողների ամսական աշխատավարձերն ու պարգևավճարները 2020թ–ին կազմել են միջինը 360 000 դրամ, որից 277 000–ը աշխատավարձն է, 93 000 –ը` պարգևավճարը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. 2020թ–ին պետական համակարգի աշխատողներին բյուջեով հատկացվել է շուրջ 21.19 մլրդ դրամի պարգևավճար։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը` պատասխանելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի` պարգևավճարների մասին հարցին։

Նրա խոսքով, դրանից 15 մլրդ 477 մլն դրամը բյուջեով նախատեսված է եղել «պարգևատրումներ, խրախուսումներ և հատուկ վճարումներ» հոդվածով, 3 մլրդ 425 մլն դրամը քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրումն է, իսկ 2 մլրդ 548 մլն դրամը` հարկային, մաքսային մարմինների աշխատողների պարգևատրումները։

«Պարգևավճարը կազմում է աշխատավարձի հաշվարկային չափի ընդամենը 30 տոկոսը։ Բայց դրա մեջ, բացի այս պարգևավճարից, կա նաև 10 տոկոսի չափով քաղծառայողների ու հատուկ ծառայողների պարգևավճարը, որը կապ չունի այս տողի հետ»,– ասաց Ջանջուղազյանը։

Նա նաև նշեց, որ ՀՀ պետական համակարգում աշխատողների թիվը 2020թ–ին եղել է 19 709 մարդ։ Աշխատանքի վարձատրության համար պետական բյուջեով տրամադրվել է 87,4 մլրդ դրամ։

Հիշեցնենք, մինչ այդ այսօր ԱԺ–ում իր խոսքում ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն արդեն անդրադարձել էր պետական կառավարման համակարգում պարգևավճարների խնդրին, բայց առանց թվային ցուցանիշներ հրապարակելու։

Վարչապետի աշխատակազմում պարգևավճարները գերազանցել են աշխատավարձի չափերը

Նա միայն ասել էր, որ պետական աշխատողների ամսական աշխատավարձերի ու պարգևավճարների միջին ցուցանիշը 2020թ–ին կազմել է 360 000 դրամ, որից 277 000–ը վարձատրության համար նախատեսված բազային աշխատավարձն ու գործակիցներն են ըստ պաշտոնեական դրույքաչափերի, իսկ 93 000 դրամը զուտ պարգևավճարի չափն է։

Ըստ թեմայի

Գնաճի ֆոնին աշխատավարձերը նվազում են, տնտեսությունը` աճում. ի՞նչ է կատարվում Հայաստանում
Աշխատավարձից բացի ուրիշ ինչ. 2021-ին քաղաքացիների ծախսերի մասին ՀՀ ԿԲ–ի ենթադրությունները
Ո՞ր դեպքում և ո՞ր ուսուցիչները կստանան աշխատավարձի 30-50 %-ի չափով հավելավճար
թեգերը:
Ատոմ Ջանջուղազյան, աշխատավարձ, պարգևավճար

Գլխավոր թեմաներ