01:06 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
182 0 0

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը Երևան է վերադառնում՝ ձեռք բերված նոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը Facebook–ի իր էջում ամփոփել է Սանկտ Պետերբուրգում անցկացված միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում երկու օրերի հանդիպում-քննարկումները։

«Երեկ մասնակցել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած լիագումար նիստին, որի ընթացքում նախագահը ներկայացրեց ՌԴ գործարար օրակարգի առաջնահերթությունները։ Սա մեզ կօգնի ճիշտ ուղիներ ընտրել Ռուսաստանի հետ գործարար հարաբերություններն էլ ավելի ամրացնելու և խորացնելու գործում»,– գրել է Քերոբյանը։

Նրա խոսքով`հանդիպել է Չիլիի ԱԳ նախարարի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Ռոդրիգո Յանյես Բենիտիսին։ Քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության նոր ուղիները և հնարավորությունները։

Չիլիական կողմը հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանը դիտարկել որպես հարթակ՝ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու համար։

««Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկիի հետ հանդիպումս բավականին արդյունավետ էր։ Քննարկել ենք Փոթի-Կովկաս նավահանգիստներով լաստանավային կանոնավոր բեռնափոխադրումների ակտիվացման հնարավորությունները և նախանշել դրա վերագործարկմանն ուղղված քայլերը»,–գրել է նա։

Քերոբյանը նշել է, որ վերադառնում է Երևան՝ ձեռք բերված նոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու։

Հիշեցնենք` Քերոբյանը Ռուսաստան էր մեկնել Պետերբուրգյան միջազգային տնտեսական XXIV համաժողովին մասնակցելու նպատակով։

Ըստ թեմայի

Որքան պարգևավճար են ստացել պետական աշխատողները. Ջանջուղազյանը թվեր հրապարակեց
5 ամսում հավաքվել է 618.4 մլրդ դրամի հարկ, որից 68.6 միլիարդը վերադարձվել է հարկատուներին
ՌԴ–ն ոչ միայն կհաղթահարի տնտեսական դժվարությունները, այլև կընդլայնի իր սահմանները․ Պուտին
թեգերը:
Ռուսաստան, Վահան Քերոբյան, Վլադիմիր Պուտին, Հայաստան

Գլխավոր թեմաներ