02:14 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
67 0 0

Մելքիկյանի խոսքով՝ ԵԱԶԲ-ի նպատակներից է մասնակից երկրների շուկաներում ազգային արժույթներով մատչելի միջոցներ ստեղծելը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի -Sputnik. Եվրասիական զարգացման բանկը Հայաստանում հայկական դրամով պարտատոմսեր կթողարկի: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Հայաստանում ԵԱԶԲ ներկայացուցչության ղեկավար Արմեն Մելքիկյանը։ Տարեվերջին թողարկվելիք պարտատոմսերը բանկի համար առաջինը կլինեն Հայաստանում:

Նա հիշեցրեց, որ ԵԱԶԲ-ի նպատակներից մեկը մասնակից երկրների շուկաներում ազգային արժույթներով (ոչ միայն ռուբլով) մատչելի միջոցներ ստեղծելն է:

Հաշվի առնելով, որ Եվրասիական բանկն ունի բարձր վարկային վարկանիշ (ըստ Fitch-BBB + դասակարգման՝ մի քանի կետով բարձր է Հայաստանի սուվերեն վարկանիշից), ֆինանսական ընկերությունները կարող են ձեռք բերել ռիսկային ցածր գործակից ունեցող դրամով ակտիվներ (իսկ դա թույլ է տալիս ակտիվներում ավելի քիչ միջոցներ պահել):

ԵԱԶԲ–ի նոր նախաձեռնության շնորհիվ ծախսերը կթեթևանան, գործարքները կլինեն ավելի արագ

Պարտատոմսերի հետագա գնման շուրջ բանակցություններ են ընթանում ոչ միայն բանկերի, այլև կենսաթոշակային հիմնադրամների հետ: Քանի որ կենսաթոշակային հաշիվների գումարներն աճում են, հիմնադրամները հետաքրքրություն են ցուցաբերում նոր ակտիվներում, (այդ թվում՝ Հայաստանում) ներդրումների նկատմամբ (բացի այդ, Կենտրոնական բանկի կանոններով՝ ներդրումների մի մասն անպայման պետք է իրականացվի տեղական ակտիվներում)։

Այժմ հայկական ոչ պետական պարտատոմսերում տեղաբաշխված է մոտ 60 մլն դոլար կամ միջոցների 8%-ը սեփական կառավարման ներքո (պետական պարտատոմսերում՝ 30%):

«Թողարկման ծավալը կախված կլինի պահանջարկից, բայց ընդհանուր առմամբ մենք պատրաստ ենք այն ամբողջությամբ բավարարելուն», - ավելացրեց Մելքիկյանը:

Հիշեցնենք, որ ԵԱԶԲ-ն ազգային արժույթներով բանկերին նաև թղթակցային հաշիվներ է տրամադրում: Դա հեշտացնում է ԵԱՏՄ երկրների առևտուրը միմյանց հետ։ Հայկական բիզնեսն արդեն այդ հաշիվներով գումար է փոխանցում ու ստանում, ընդ որում՝ ոչ միայն ռուսական ռուբլով, այլև (թեև փոքր ծավալներով) բանկի անդամ երկրների այլ արժույթներով: 

ԵԱԶԲ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

Տնտեսական աճ և անկում. առկա ու սպասվող թվերը` ԵԱԶԲ վերլուծությունում

Ըստ թեմայի

ԵԱԶԲ–ն պատրաստ է մասնակցել Հայաստանում կանաչ էներգետիկայի նախագծերին
Ռուսաստանում նորից տեղ կգտնվի ԵԱՏՄ երկրների միգրանտների համար․ ԵԱԶԲ փորձագետներ
ԵԱԶԲ–ն ծրագրում է 110 միլիոն դոլարի հասցնել Հայաստանում ներդրումային կապիտալը
ԵԱԶԲ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ներդրումների նախագիծը
թեգերը:
դրամ, Հայաստան, եվրապարտատոմս, Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ)

Գլխավոր թեմաներ