00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքակա՞ն քայլ է. ԱՄՆ–ն ուզում է արգելել հայկական փայլաթիթեղը, տեղ բացել թուրքականի համար

© Photo : press office of Rusal ArmenalЗавод Арменал
Завод Арменал - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2021
Բաժանորդագրվել
ԱՄՆ առևտրի դեպարտամենտը ուզում է Հայաստանից ներմուծվող փայլաթիթեղի համար չափազանց բարձր մաքսատուրքեր սահմանել։ Ընդ որում, պարզվում է` ամերիկացիները թուրքական փայլաթիթեղի մասով խնդիրներ այլևս չեն տեսնում։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

ԱՄՆ Առևտրի Դեպարտամենտի նոր պաշտպանական միջոցները կարող են ամբողջությամբ տապալել Հայաստանից ԱՄՆ ալյումինե փայլաթիթեղի արտահանումը։ Դեպարտամենտի եզրակացության մեջ նշվում է, որ Հայաստանը վաճառում է փայլաթիթեղն ինքնարժեքից շատ ավելի ցածր գնով։

Դեռ 2018 թվականի ապրիլին ԱՄՆ-ն մի քանի ամսով արգելեց հայկական փայլաթիթեղի ներմուծումը (այն ժամանակ «Ռուսալ» կորպորացիայի սեփականատեր Օլեգ Դերիպասկիի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով, նրան պատկանում է «Ռուսալ – Արմենալ» հայկական գործարանը)։

Алюминий - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2021
Հայկական փայլաթիթեղը սպառնո՞ւմ է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը. դասեր՝ Հայաստանի համար

Այս անգամ «Ռուսալ-Արմենալից» բողոքել են փայլաթիթեղ արտադրող ամերիկյան մի քանի գործարանների  ներկայացուցիչները։ Ի գիտություն ընդունելով նրանց բողոքը՝ դեպարտամենտը ձեռնարկությունից արտադրական ծախսերի մասին մանրամասն տեղեկություններ է պահանջել՝ որքան էլեկտրաէներգիա է ծախսում «Ռուսալ-Արմենալը» փայլաթիթեղի արտադրության վրա, որքան վառելիք է ծախսում ալյումինե նմուշների առաքման ու պատրաստի արտադրանքի առաքման վրա: Պահանջել են անգամ նշել, թե գործարանից քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում երկաթուղային կայանը, որտեղ բեռնաթափվում է արտադրանքը։

Ուսումնասիրության արդյունքում դեպարտամենտը որոշել է, որ հայկական գործարանը իջեցնում է գինը, ինչը նշանակում է, որ փայլաթիթեղի համար պետք է գրեթե 200%  (188,84%) մաքսատուրք սահմանել։ Ասել է թե՝ փայլաթիթեղի գինը պետք է եռապատկվի, ինչը ամբողջությամբ կխափանի հայկական փայլաթիթեղի արտահանումը ԱՄՆ, այսինքն՝ Հայաստանին կզրկի տարեկան մոտ 30 մլն դոլարի արտահանման եկամուտից։ Դա ավելին է, քան Հայաստանը ստանում է USAID-ի բոլոր ծրագրերից (2019 թվականին՝ 20 միլիոնից մի փոքր ավելի)։

Ավելացնենք, որ 2018 թվականին ԱՄՆ-ի պատժամիջոցների ընթացքում գործարանն աշխատակիցների մի մասին հարկադիր արձակուրդ էր ուղարկել ու միայն Եվրամիությունում (որտեղ մրցակցությունը նույնպես չափազանց բարձր է) վաճառքների մեծացման շնորհիվ կարողացավ պահպանել աշխատատեղերը:

ԱՄՆ-ի համար գլխավոր խնդիրը, բնականաբար, ոչ թե հայկական փայլաթիթեղն է (որը տեղական շուկայում շատ փոքր մասնաբաժին է կազմում), այլ չինականը։ Այդ պատճառով էլ դեռ 2018-ին Վաշինգտոնը փակել էր իր շուկան չինական փայլաթիթեղի համար՝ հայտարարելով, որ ՉԺՀ-ի գործարանները մեծ աջակցություն են ստանում պետությունից (անարդար մրցակցություն)։ Բայց դրանից հետո էլ ամերիկյան արտադրողները բողոքել են այլ արտադրողների դեմ։ 2020 թվականի սեպտեմբերին Հայաստանի, Ռուսաստանի, Բրազիլիայի, Թուրքիայի և Օմանի փայլաթիթեղի հետ կապված նոր գործեր են բացվել։

«Արմենալը» 24 հազար քմ չօգտագործվող հող ռեկուլտիվացիայի կենթարկի. մրցույթ կհայտարարվի

Ընթացքում գործը բավականին անսպասելի շրջադարձ ստացավ։ Ամերիկյան գործարանները Հայաստանի համար դեմպինգային մարժան (այսինքն՝ գնի նվազեցումը) գնահատել են 61,96 տոկոս, իսկ Թուրքիայի համար՝ 49,11 տոկոս։ Բայց 2021-ի ապրիլի 28 – ի իր եզրակացության մեջ (որին մենք վերևում հղում ենք արել) Առևտրի դեպարտամենտը բարձրացրել է Հայաստանի համար գնահատականն ավելի քան երեք անգամ (188,84%), իսկ ահա Թուրքիայի համար՝ իջեցրել է մինչև զրո։ Սա այն դեպքում, երբ Թուրքիան զանգվածաբար աջակցում է իր արտադրողներին (մանրամասն՝ այստեղ), այն էլ՝ ինքն է ակտիվորեն պաշտպանում ներմուծումից ներքին շուկան։ Իսկ Հայաստանը տնտեսությանը պետության չմիջամտելու առումով «համաշխարհային չեմպիոներից» է։

Экскурсия школьников на завод АрменАл (04 января 2019) - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2019
Երևանցի դպրոցականներին մասնագիտություն գտնելու հարցում օգնում է փայլաթիթեղի գործարանը

Հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունները պետությունից երբեք ոչ մի լումա աջակցություն չեն ստացել (եզակի բացառություններով)։ Այնուամենայնիվ, Թուրքիայի նկատմամբ բողոքներն ամբողջությամբ հանվել են։ Ռուսաստանի ու Բրազիլիայի համար առաջարկվում է սահմանել 62-63 տոկոս մաքսատուրքեր, Օմանի համար՝ 4 տոկոս:

Կրկին նշենք, որ հետաքննությունը կապված չէ այն բանի հետ, որ ընկերությունում ռուսական կապիտալ կա։ «Ռուսալի» դեմ պատժամիջոցները վաղուց հանվել են, և Ռուսաստանն առայժմ ազատ փայլաթիթեղ է արտահանում ԱՄՆ։ Այս փուլում հարցը վերաբերում է միայն ամերիկյան գործարանների շահերին, և ամերիկյան կառավարությունն ամեն կերպ առաջ է տանում այդ շահերը։ Հետաքննության արդյունքում դեպարտամենտը որոշել է, որ մաքսատուրքերի մասին վերջնական որոշում կկայացնի մինչև հոկտեմբերի 1-ը: Թե ինչպիսին կլինի այն, պարզ չէ։

Երկար ժամանակ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ոչ մի կերպ չի միջամտել գործընթացին ու միայն մայիսին (հետաքննությունը սկսելուց ութ ամիս անց) նամակ է հղել դեպարտամենտին: Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ստորագրությամբ գրված նամակում նշվում է, որ Հայաստանը գործի կասեցում է հայցում, իշխանությունը կազմել է հաշտության համաձայնագրի իր նախագիծը, որն առաջարկում է քննարկել (նամակն ու գործի վերաբերյալ փաստաթղթերը հասանելի են ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի ACCESS տվյալների բազայում):

Կոնգրեսը «պաշտպանվում» է հայկական փայլաթիթեղից. վեճ ԱՄՆ–ի ֆիննախի հետ

Թե ինչ հիմքով են Թուրքիայից հանվել բոլոր պահանջները, պարզել չհաջողվեց, սակայն հնարավոր է այդ մասին նշված է հոդվածի հեղինակին անհայտ պաշտոնական փաստաթղթերում։  

Նշենք, որ «Ռուսալ-Արմենալ» գործարանում աշխատում է շուրջ 700 մարդ՝ 360 հազար դրամ միջին աշխատավարձով։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում սպառման մոտ 1/3-ը, մնացած մասը հիմնականում գնում է Եվրամիություն։ Որ պատժամիջոցները սպառնում են գործարանին աշխատատեղերի կորստով, մենք արդեն հիշատակել ենք։ Այդ մասին խոսվում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի հանձնախմբի հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ջո Բայդենի վարչակազմն այժմ, ինչպես երբեք, պետք է ակտիվորեն աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը՝ բարեկամորեն ու փոխշահավետ լուծելով առևտրային հարցերը:

Արդյո՞ք Վաշինգտոնն ականջալուր կլինի այդ հայտարարությանը, թե կպատասխանի «ոչ մի անձնական բան, միայն բիզնես», դեռ հայտնի չէ։

Լրահոս
0