00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նանոշապիկներ. ինչպես և ինչով կարող է Իրանը փոխարինել թուրքական հագուստն ու ներկը ՀՀ–ում

© Sputnik / Zara MikaТурецкие пакеты на витрине с одеждой на улице Пароняна
Турецкие пакеты на витрине с одеждой на улице Пароняна - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Բաժանորդագրվել
Իրանական ընկերությունները պատրաստ են մարդու մարմնի վրայի մանրէները սպանող նանոմասնիկներով հագուստ և գործվածք առաջարկել։

Չնայած արգելքին` թուրքական հագուստը շարունակում է ներկրվել Հայաստան։ Դա ապացուցելը դժվար է, բայց մասնավոր զրույցներում ձեռնարկատերերից շատերը խոստովանում են, որ ապրանքը Թուրքիայից դուրս բերելիս պիտակները պարզապես փոխարինվում են արտասահմանյանով։

Сделано в Турции - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
ՀՀ–ն չի ֆինանսավորի Թուրքիայի գանձարանը. թուրքական ապրանքների արգելքը երկարաձգվեց 6 ամսով

Այս «տեխնոլոգիան» արդեն լայնորեն է կիրառվում։ Սակայն կա նաև մեկ այլ, արդեն առանց չակերտների տեխնոլոգիա, որը պատրաստ են առաջարկել իրանական արտադրողները։

Գործվածքի մեջ մանրէասպան նյութերի նանոմասնիկներ են ներարկվում, որոնք սպանում են մարդու մարմնի վրա եղած ու քրտինքին վատ հոտ հաղորդող մանրէները։ Այդ տեխնոլոգիան արդեն յուրացրել են Իրանում, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց «Mahyar Nano Clothing» ընկերության մենեջեր Սաիդ Էսֆանդիարը, որը Երևան էր ժամանել պատվիրակության հետ` մասնակցելու հայ–իրանական գործարար համաժողովին։

Նրա խոսքով` Հայաստանում հեռանկարային է ոչ միայն տեղի առևտրային ցանցերի հետ կապ հաստատելը, այլև հագուստ արտադրողների։ «Այստեղ շատ լավ կոստյումներ ու շրջազգեստներ են կարում, և իրանական վիսկոզային գործվածքները կարող են հետաքրքրություն առաջացնել գին–որակ համադրության առումով»,– հավելեց նա։

Ընկերությունն ուզում է Հայաստանում թուրքական ապրանքը փոխարինել իր պատրաստի հագուստով։ Պետք է խոստովանել, որ թուրքական թեթև արդյունաբերությունը շատ առումներով ավելի ուժեղ է, այնտեղ բազմաթիվ խոշոր ու հարուստ ընկերություններ կան, վաճառքների և նոր տեխնոլոգիաների գնման արգելք չկա, նշեց Էսֆանդիարը։ Բայց Իրանում, նախ, էժան հումք կա, պոլիմերների սեփական արտադրություն (ինչը չունի Թուրքիան), իսկ պետական ծրագրով ընդլայնվում է բամբակի աճեցումը։ Վերջապես տեխնոլոգիաներ են մշակվում, որոնք գործվածքներին նոր որակ են հաղորդում, հավելեց նա։

Турецкие пакеты на витрине с одеждой на улице Пароняна - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2021
Թուրքական ապրանքների արգելք և ճանապարհների բացում. ի՞նչ է մտածում բիզնեսը իրավիճակի մասին

«Գինը համեմատելու համար երեկ երեկոյան անցել եմ հագուստի խանութներով։ Նորմալ որակի շապիկները Հայաստանում 10-15 դոլար են, իսկ մերը Թեհրանում վաճառվում է 150 հազար թումանով, այսինքն` մոտ 5-6 դոլար։ Առաքման հավելավճարը չպետք է շատ բարձր լինի, քանի որ մեր գործարանները գտնվում են Թեհրանից ոչ հեռու, այսինքն` Հայաստանի սահմանից էլ ոչ շատ հեռու», – ասաց նա։

«Atlas Protecting Coating» ընկերության տնօրեն Էյման Ալիբախշին էլ նշեց, որ իրանական ընկերությունները կարող են նաև հատուկ նշանակության հակակոռոզիոն բաղադրություններով նյութեր առաջարկել։

«Մենք երեսպատման ամենատարբեր տեսակի նյութեր ունենք` խոնավության դեմ, բակտերիալ կոռոզիայի, սառցակալման։ Այդ նյութերը կարող են օգտագործվել Հայաստանում էլեկտրահաղորդման հենասյուների վրա, որոնցից շատերն անցնում են լեռնային տեղանքով, օրինակ` Իրան–Հայաստան նոր գծի վրա, որը հիմա կառուցվում է», –նշեց նա։

Իրանում արդեն յուրացրել են գրաֆենի տեխնոլոգիան, և որոշ հակակոռոզիոն միացություններում գրաֆենի օքսիդ է օգտագործվում, հավելեց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանը թուրքական ապրանքների ներկրման արգելք սահմանեց 2021 թվականի հունվարի 1-ից, երբ Թուրքիայի իշխանությունները սկսեցին բացահայտ աջակցել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններին և օգնեցին Բաքու զենք մատակարարելու (այդ թվում հարվածային ԱԹՍ–ներ) և Սիրիայի օկուպացված տարածքներից վարձկաններին տեղափոխելու հարցում։

Մինչ այդ Հայաստանը Թուրքիայից տարեկան 250-270 մլն դոլարի ապրանք էր ներմուծում, որի կեսը բաժին էր հասնում հագուստին և կոշիկին։ Արգելքը հնարավորություն է բացում ինչպես տեղական արտադրության ընդլայնման, այնպես էլ բարեկամական երկրներից ներմուծում իրականացնելու համար։

Լրահոս
0