07:44 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
54 0 0

Աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր են արձանագրվել ինչպես մանր, այնպես էլ խոշոր հարկատուների շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 110 հարկ վճարողների մոտ 2021թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է աշխատողի չձևակերպման 24 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 91 դեպք:

Իսկ խոշոր հարկ վճարող (2019 թվականի արդյունքներով 400 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած) 64 սննդի կետերում արձանագրվել է աշխատողի չձևակերպման 14 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 57 դեպք:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլին հարկային վճարումները` ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ։

Ըստ թեմայի

Քաղաքացին List.am-ով ապօրինի կերպով ծխախոտ է վաճառել. ՊԵԿ
Երևանի բնակչուհին սոցիալական ցանցում առանց լիցենզիայի դեղեր է վաճառել. ՊԵԿ-ի բացահայտումը
Հայաստան ներկրված ավտոմեքենաներն առանց մաքսազերծելու մասնատել են. ՊԵԿ–ի տեսանյութը
թեգերը:
աշխատող, ՀԴՄ, Հայաստան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)

Գլխավոր թեմաներ