11:52 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
141 0 0

ՊԵԿ–ը հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծման համար սահմանված ժամկետն ավարտվում է 2021թ–ի սեպտեմբերի 30-ին։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Այն քաղաքացիները, ովքեր անձնական օգտագործման նպատակով ժամանակավոր ներմուծման ընթացակարգով ավտոմեքենաներ են ներկրել Հայաստան, առաջիկայում մաքսային մարմնի հետ կարող են խնդիրներ ունենալ։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն` ավտոմեքենաների տերերին մինչև 2021թ. սեպտեմբերի 30-ը ժամանակ տալով դրանք ՀՀ տարածքից արտահանելու և զգուշացնելով, որ հակառակ դեպքում կծագեն լրացուցիչ պարտավորություններ։

ՊԵԿ–ը հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը ՀՀ տարածք թույլատրվում է առավելագույնը 1 տարի ժամկետով:

2020 թվականի մայիսի 28-ից, սակայն, ուժի մեջ էր մտել ԵՏՀ խորհրդի որոշումը, որով, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, այդ ժամկետ երկարացվել էր մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը։ Հետևաբար, 2019-20թթ–ն ներմուծված ավտոմեքենաներն այդ ժամկետում չարտահանելու դեպքում դրանց սեփականատերերը կտուգանվեն։

Երևանի բնակչուհին սոցիալական ցանցում առանց լիցենզիայի դեղեր է վաճառել. ՊԵԿ-ի բացահայտումը

Տուգանքի չափը կհաշվարկվի 2021թ–ի սեպտեմբերի 30-ի դրությամբ տվյալ ավտոմեքենայի «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարի 50 տոկոսի չափով:

Ըստ թեմայի

Քաղաքացին List.am-ով ապօրինի կերպով ծխախոտ է վաճառել. ՊԵԿ
ՊԵԿ–ը 34 կգ քաշով դեղամիջոցների անօրինական ներմուծման դեպք է բացահայտել
ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր
թեգերը:
ներմուծում, ավտոմեքենա, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)

Գլխավոր թեմաներ