ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. 2021 թվականի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300մլն ԱՄՆ դոլարը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
«2021 թվականի հունիսին աշխատատեղերի շուկան շարունակել է բուռն աճել՝ սահմանելով հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ՝ 643,256, մայիսի նկատմամբ աճելով 8,305-ով»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Նրա խոսքով` այս ամենի հետ մեկտեղ աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ՏՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսու ոլորտներում։
«Հետևաբար կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»,– եզրափակել է Քերոբյանը։
Հիշեցնենք`ավելի վաղ նա ասել էր, որ Հայաստանում տուրիզմի 319% աճ էլ կլինի։