00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Շաքարային» իրարանցում Հայաստանում. գներն աճել են, դեֆիցիտի մասին լուրերն ուռճացված են

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցСахар
Сахар - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Բաժանորդագրվել
Որոշ խանութներում դեֆիցիտ է նկատվում, թեև այն չպետք է լինի. շաքարավազը շարունակում են նորմալ ծավալներով ներմուծել։ Այնուամենայնիվ, շաքարավազի գինը բարձրացել է համաշխարհային միտումների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի մանրածախ առևտրով զբաղվող խոշոր ցանցերում շաքարավազը թանկացել է մոտավորապես 20-50 դրամով (խանութից կախված` բարձրացումը  5-10% է ), հայտնում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։
«Շաքարավազի գնի բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ և հարցումներ է իրականացնում։ Հարկ է հավելել նաև, որ շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդի որևէ դրսևորում չի արձանագրվել», – Facebook–ի իր էջում հայտարարել է հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։
Գարնանային Երևան - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2021
Հայաստանում բնակարանների գները գերազանցեցին անցած տարվա ռեկորդները
Sputnik Արմենիայի հետ զրույցում Երևանի կենտրոնում գտնվող մանրածախ փոքր խանութների սեփականատերերը պատմել են, որ մատակարարներն իրենց այսօր շաքարավազ չեն վաճառել. ընկերության  առաքողները հայտարարել են, որ ապրանք չկա, իսկ թե երբ այն կրկին կկարողանան ներմուծել, դժվարանում են ասել։
Միևնույն ժամանակ, խոշոր սուպերմարկետներում, ինչպես նաև շաքարավազը մեծածախ կերպով ձեռք բերող արտադրողների մոտ շաքարավազի պակասուրդ չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Երևանի շոկոլադի գործարանի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը նկատեց, որ իրենք շարունակում են անհրաժեշտ ծավալների շաքարավազ ստանալ մատակարարներից։
«Վերջերս գինը մի փոքր բարձրացել է, բայց ծավալների հետ կապված խնդիրներ չկան. որքան ուզում ենք, բերում ենք», – հավելեց Հովհաննիսյանը։
Նույն պատասխանը տվեցին «Սարգիս–Կարոլինա» ընկերությունում (հյութերի խոշոր արտադրող)։
«Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ օրեր առաջ հանրապետություն շաքարավազի ավելի քան 100 բեռնատար է մտել (20 ֆուտանոց բեռնատարի կոնտեյներում 24 տոննա շաքարավազ է տեղավորվում – խմբ.)։
«Մինչ այդ գուցե ժամանակավոր խնդիրներ են եղել առաքման հետ, բայց հիմա շաքարավազ շատ կա, Հայաստանում ֆիզիկապես նույնիսկ այդքան սպառել հնարավոր չէ։ Թե երբ է եղել նախորդ առաքումը, չեմ կարող հիշել, բայց այս պահի դրությամբ մեծածախ վաճառքով զբաղվողների պահեստներում շաքարավազի խնդիր չկա», – հայտարարել է նա։
Խոտի գինը բարձրանում է, տավարի մսի գինը` իջնում. ինչ է սպասում գյուղացուն ու տնտեսությանը
«Ալեքս Գրիգ» ընկերության ներկայացուցիչ Հրաչյա Շարոյանն իր հերթին  հայտարարեց, որ շաքարավազի պակասուրդ լինել չի կարող։
 «Նման բան չկա, մեր բոլոր պահեստներում բավարար քանակի ապրանք կա», – ասաց նա։
Հայաստանի մարզերում, նույնիսկ ամենահեռավոր շրջաններում արտադրողները ևս շաքարավազի պակասից չեն դժգոհել։ Ինչպես նշեց Մեղրիի պահածոների գործարանի հիմնադիր Գրիշա Գրիգորյանը,  ո՛չ հիմա, ո՛չ էլ ամառվա ընթացքում մատակարարումների պակաս չի եղել։
Председатель ГКЗЭК Гегам Геворгян - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Թանկացել են բեռնափոխադրումները, բենզինի և նավթամթերքի գներն են ավելացել. ՏՄՊՊՀ նախագահ
 «Մի քանի անգամ ապրանքն ուշացումով է հասել, բայց եթե մենք, պայմանական ասած` 100 մեշոկ խնդրեինք, իսկ մեզ ասեն, թե կարող են միայն 80 տալ, նման բան չի եղել», – հավելեց Գրիգորյանը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հայտնեց, որ մի քանի խանութներում ստուգել է շաքարավազի պակասի մասին լուրերը։
«Նախօրեին հայտարարում էին շաքարավազի պակասի մասին, այսօր արդեն նման լուրեր չկան։ Որտեղից են այդ տեղեկությունները և ով է դրանք տարածում, չեմ կարող ասել», – հավելեց Պիպոյանը։
Այնուամենայնիվ, վերջին մի քանի տարիների ընթացքում շաքարավազի գները Հայաստանում բավականին աճել են համաշխարհային շուկայում անբարենպաստ պայմանների, մասնավորապես` Բրազիլիայում վատ բերքի (երաշտի, ապա ցրտի պատճառով), ինչպես նաև շաքարավազի համաշխարհային սպառման վերականգնման պատճառով (հանգստի և զվարճանքի օբյեկտների աստիճանաբար բացվելուն զուգահեռ)։  Արդյունքում, եթե մեկ տարի առաջ շաքարավազի միջազգային գինը մեկ տոննայի դիմաց մոտ 350 դոլար էր, ապա այսօր ավելի քան 480 (ICE միջմայրցամաքային բորսայի տվյալներ)։
Հայաստանում համապատասխանաբար գները սկսեցին բարձրանալ 2020 թվականի հոկտեմբերից (այսինքն` 2019-20 թվ. բերքի սեզոնի հետո) և վերջին մեկ տարվա ընթացքում աճեցին մոտ 40%–ով։ Այժմ Հայաստանում շաքարավազի մանրածախ գինը 420-450 դրամ է։
Հեղուկ գազի պակաս և գնաճ Հայաստանում. ինչու չի նահանջում վառելիքային ճգնաժամը
Դրան գումարած վերջին տարիներին աճել են միջազգային բեռնափոխադրումների գները (թեպետ, դրանք մասնակի զսպում են շաքարավազի գինը, քանի որ պահանջարկն ուշացնում են)։
Նշենք, որ Հայաստանն ամեն տարի 70-80 հազար տոննա շաքարավազ է ներմուծում։ Հիմնականում այն ներմուծում է գործարար և նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը։
Լրահոս
0