00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու՞ է Հայաստանին պետք կառավարման խորհրդարանական կարգը

© ТravelnewsЕреван, Армения
Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իշխող ՀՀԿ–ն կողմ է բարեփոխումներին, որոնք նպատակաուղղված են երկրի քաղաքական և տնտեսական վիճակի բարելավմանը

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի– Sputnik. Հայաստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը չորեքշաբթի հրապարակեց Մայր օրենքի առաջին յոթ գլուխների լրամշակված նախագիծը, որը նախատեսում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման կարգի։

Ըստ նախագծի, Հայաստանի նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով (ներկայիս հինգի փոխարեն) ոչ թե համազգային քվեարկությամբ, այլ ընտրիչների ժողովի կողմից, որը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից: 

«Կողմ»


Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որն այս փոփոխությունների նախաձեռնողն է, իհարկե, կողմ է բարեփոխումներին, որոնք պետք է բարելավեն երկրի իրավիճակը, ընդ որում` ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական։

Армения - Sputnik Արմենիա
Հանձնաժողովի անդամ. Հայաստանի սահմանադրության նոր օրինագիծը դեռ անկատար է
Այսպես, ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով` այդ փոփոխությունները պետք են, քանի որ կամրապնդվեն ժողովրդավարության սկզբունքները։ Նա կարծում է, որ դրանք ոչ միայն թույլ կտան Հայաստանում իրականացնել քաղաքական բարեփոխումներ, այլ նաև դաշտ կստեղծեն տնտեսական բարեփոխումների համար։ «Այդ փոփոխությունները ստեղծում են բարենպաստ պայմաններ բոլոր ոլորտների բարեփոխումների համար, այլ ոչ թե միայն ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով», – նշել է Ալեքսանյանը։

Անհասկանալի է, թե ինչպես այս ամենը պետք է կյանքի կոչվի և ինչն է խանգարում իշխող կուսակցությանն անել դա «այստեղ և հիմա»։ Իշխող ճամբարից հնչում են միայն ընդհանուր, ոչնչով չամրագրված հայտարարություններ։ Ներկայացված բարեփոխումների հակառակորդների փաստարկներն այս ֆոնին թվում են շատ ավելի գրավիչ և տրամաբանական։

«Դեմ»

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը համաձայն է, որ սահմանադրական բարեփոխումների գաղափարը լավն է, սակայն նշում է, որ դրանք մինչև վերջ մշակված չեն։

«Որքան էլ բարեփոխվեն օրենքները, սահմանադրական փոփոխություններ չեն լինի, քանի որ Հայաստանում բացակայում է իշխանության հավասարակշռությունը», – նշել է նա։
Закон, Суд, молоток, правосудие - Sputnik Արմենիա
Սահմանադրական բարեփոխումների նախագիծն է հրապարակվել Հայաստանում
Կողմ լինելով խորհրդարանական իշխանավարման կարգին` Սաֆարյանը մտահոգություն է հայտնել բարեփոխումների հրապարակված նախագծի կապակցությամբ` նշելով, որ դրանք վտանգավոր են հայկական փոքր պետության համար։ Նրա խոսքով` նախագիծը «սպանում է» ընտրությունների ինստիտուտը։Փորձագետի կարծիքով` առավել շատ մտահոգություն է առաջացնում այն կետը, ըստ որի` երկրորդ փուլ են անցնում առավելագույն թվով ձայներ հավաքած երկու քաղաքական կուսակցությունները, որոնք խորհրդարանում մեծամասնություն չեն ստացել։ Միաժամանակ մյուս քաղաքական ուժերը պետք է ընտրություն կատարեն այդ երկու կուսակցությունների միջև։

«Այս քայլով փորձ է արվում վերահսկել ժողովրդավարությունը», – նշել է Սաֆարյանը։

Սահմանադրական բարեփոխումների այս նախագծի շուրջ ավելի կոշտ դիրքորոշում ունի «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը։

«Ավտորիտար ռեժիմների և դիկտատուրաների դեպքում սահմանադրական բարեփոխումներն իրականացվում են դիկտատորների ամրապնդման համար, ժողովրդավարական ռեժիմներում` ժողովրդավարության։ Հիմա ժողովուրդը մասնակցում է նախագահի և խորհրդարանի պատգամավորների ընտրություններին, իսկ փոփոխություններից հետո կընտրի միայն մեկ անգամ, շարունակելն անիմաստ է», – կարծում է Հայրիկյանը։

Նրա խոսքով` եթե, այսպես կոչված, խորհրդարանական համակարգը չի ապահովում իշխանությունը կիսելու սկզբունքը, ապա այն գոյություն ունենալու իրավունք չունի։ Այս կապակցության նա հիշեցրել է, որ աշխարհում կա ընդամենը 20 երկիր, որտեղ գործում է խորհրդարանական իշխանավարման կարգը, սակայն մոտ 60 պետություններում իշխանության գլուխը նախագահն է։

Հայրիկյանը նաև նշել է, որ սահմանադրական նախկին փոփոխություններն արել են նաև ՀՀԿ–ի կողմնակիցները, իսկ հիմա նրանք դեմ են սեփական բարեփոխված Սահմանադրությանը։

«Որտե՞ղ է տրամաբանությունը, եթե 1998թ.–ին սխալ փոփոխություններ ենք կատարել։ Որտե՞ղ են այն երաշխիքները, որ այսօր չեն լինի նման սխալներ», – հարցադրում է քաղաքական գործիչը։

Փոփոխությունների սկզբնական նախագծի հրապարակումից անմիջապես հետո դրանք քննադատության ենթարկվեցին ոչ միայն քաղաքական և հասարակական գործիչների, այլ նաև իրավաբանների կողմից։ Բոլորն ասում են, որ չէին կարող անգամ ենթադրել, որ նման կարևոր փաստաթուղթը կազմված կլինի նման անտաղանդ ձևով։

Հայացք ներսից


Նախագծի հրապարակումից երկու օր հետո Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Սահմանադրության հարցերով մասնագետ Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ Հայաստանի բարեփոխված Մայր օրենքի նոր նախագիծը դեռևս չի կարելի կատարյալ համարել։

«Սահմանադրության նոր նախագծի առաջին յոթ գլուխների մասնակի հրապարակումը նպատակ ունի նախօրոք տեղեկացնել հասարակությանը նախատեսված բարեփոխումների մասին և ցանկության դեպքում քննարկում կազմակերպել այս հարցի շուրջ, ինչը կօգնի մասնագիտական հանձնաժողովին կատարել անհրաժեշտ լրացումները», – նշել է Պողոսյանը։

Այս հայտարարությունն արվել է, իհարկե, բարեփոխումների նախագծի նկատմամբ հնչած քննադատության ճնշման ներքո, սակայն դա սկզբունքորեն ոչինչ չի փոխում։ Չէ՞ որ փաստաթղթի իրավաբանական ձևակերպումը, անխոս, շատ կարևոր է, սակայն որոշիչը փաստաթղթի էությունն է։

Ամփոփում

Հայաստանի ինչի՞ն է պետք խորհրդարանական իշխանավարումը։ Սա ամենակարևոր հարցն է, որը ծագում է բարեփոխումների առնչությամբ։ Իշխանությունները դեռևս չեն ներկայացնում տրամաբանորեն և մասնագիտորեն հիմնավորված պատասխան։ Բարեփոխումները տրամաբանական կլինեին, եթե Հայաստանի բնակչությունն անսահման վստահեր իր խորհրդարանին։ Սակայն հասարակության շրջանում կարծիք կա, որ խորհրդարանում մեծ մասամբ աշխատում են, մեղմ ասած, ոչ այնքան խելացի մարդիկ։ Խորհրդարանի կազմը, որտեղ առանձնապես չեն քողարկվում օլիգարխները, ևս տնտեսական կամ այլ դրական զարգացումների հույս չի ներշնչում հրապարակված բարեփոխումներից հետո։

Իշխանությունները չեն պատասխանում, սակայն դա անում են ընդդիմությունն ու հասարակական գործիչները։ Նրանք հրապարակավ հայտարարում են, որ խորհրդարանական բարեփոխումների նպատակը իշխանության վերարտադրության դյուրացումն է, որպեսզի ժողովուրդն ավելի շատ հեռու մնա երկրի ղեկավարության ձևավորմանը մասնակցելուց։

Օրինակներ գտնելու համար պետք չէ հեռու գնալ։ Ըստ ձևավորված ավանդույթի` յուրաքանչյուր նախագահական ընտրությունից հետո, երբ ընդդիմադիր թեկնածուներն անգամ պաշտոնական տվյալներով հավաքում են զգալի թվով քվեներ, ժողովուրդը փողոց է դուրս գալիս և պահանջում է իշխանությունը փոխանցել օրինական ճանապարհով ընտրվածին։ Գուցե ավելի հե՞շտ է ընդհանրապես դյուրացնել ընտրությունները։

Այդ դեպքում Հայաստանին ինչու՞ է պետք կառավարման խորհրդարանական կարգը։

Դավիթ Գալստյան

Խմբագրության դիրքորոշումը կարող է չհամընկնել հեղինակի տեսակետի հետ

Լրահոս
0