00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազլոգով. «Մշակույթը կղզյակ է փոխըմբռնման համար»

© Sputnik / Asatur YesayantsКирилл Разлогов
Кирилл Разлогов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի նախագահ Կիրիլ Ռազլոգովի խոսքով` «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում մեկ քառակուսի մետր էկրանին բաժին են ընկնում անցյալի բավականին շատ ակնառու ստեղծագործություններ և ներկայի հետաքրքրիր աշխատանքներ։

Երևանի «Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնի ընթացքում Հայաստանի մայրաքաղաքում էր կինոփառատոնի հին բարեկամ, անվանի ռուս կինոգետ և մշակութաբան, Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի նախագահ, «Կուլտուրա» հեռուստաալիքի «Կինոյի պաշտամունք» ծրագրի հեղինակ Կիրիլ Ռազլոգովը։ «Sputnik-Արմենիա» ռադիոյին տված հարցազրույցում Ռազլոգովը պատմեց վերջին փառատոնային միտումների և կինոյի մասին ընդհանրապես։

–Պարոն Ռազլոգով, Ձեր կարծիքով` ի՞նչ տեղ է զբաղեցնում «Ոսկե ծիրանն» այլ անվանի և հեղինակային կիոնփառատոների շարքում։


– Ձեր փառատոնը մեծ չէ, այն կարելի է տեսնել մեկ հայացքով։ Օրինակ` 200 ֆիլմով Մոսկվայի կինոփառատոնի դեպքում դա զգալիորեն ավելի բարդ է, և մոսկովյան կինոփառատոնից ստացած տպավորությունը կախված է 4-5 կինոնկարների ընտրությունից, որոնք հանդիսատեսը կընտրի դիտելու համար։

Եթե դրանք շատ լավ ֆիլմեր լինեն, ապա այդպիսին կլինեն նաև փառատոնից ստացած տպավորությունները, իսկ եթե դրանք լինեն ինչ–որ ուրիշ չափանիշներով ընտրված ժապավեններ, տպավորություններն այլ կլինեն։ Իսկ երևանյան կինոփառատոնը մի քանի առավելություն ունի մոսկովյանի համեմատ։

Առաջին հերթին` «Ոսկե ծիրանը» կարող է ընտրել նախկինում ուրիշ փառատոներում ցուցադրված ֆիլմեր։ Նա չի ընկնում պրեմիերաների ետևից, ուստի այստեղ կան հիանալի ֆիլմեր, այդ թվում` մրցութային ծրագրում, որոնք արդեն անցել են, ասենք, Կաննի կինոփառատոնի ստուգատեսը։ Լավ է ներկայացված նաև կորեական կինոմատոգրաֆը։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ փառատոնի կազմակերպիչները լավ են հասկանում էկզոտիկ կինոն։ Բացի այդ, մեծ հետաքրքրություն է առաջացնում դասական ծրագիրը։ Մի խոսքով` էկրանի մի քառակուսի մետրին բաժին են ընկնում անցյալի բավականին շատ ակնառու ստեղծագործություններ և ներկայի հետաքրքիր աշխատանքներ։

Բայց, իհարկե, հատուկ տեղ են զբաղեցնում հայկական ծրագրերը` հայերի կողմից ողջ աշխարհում ստեղծված ստեղծագործությունները։ Այդ առումով չեմ կարող չհիշել ֆրանսիացի ռեժիսոր Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմը, որը ցուցադրվեց «Ոսկե ծիրանի» բացման ժամանակ։ Գեղարվեստական տեսանկյունից ժապավենը, հնարավոր է, այնքան էլ լավը չէ, բայց երբ տեսա, թե ինչպիսի հիացմունքով է այն ընդունում հանդիսատեսը, հասկացա, թե որքան արդիական է Ցեղասպանության հիշողությունների խնդիրը։ Ես ուրախ եմ, որ այդ ֆիլմը դիտեցի այստեղ, այլ ոչ թե Կաննի կինոփառատոնում, որտեղ այն ներառված է եղել մրցութային ծրագրում, բայց աննկատ է անցել։ Պարզապես Գեդիգյանը Տիերի Ֆրեմոյի` Կաննի կինոփառատոնի գլխավոր ընտրողի սիրած ռեժիսորներից է, և նա Գեդիգյանի գրեթե յուրաքանչյուր ֆիլմ ներառում է փառատոնային ծրագրում։

– Շարունակելով Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի և հանդիսատեսի ընկալելու թեման` երբ արտասահմանյան ռեժիսորները ֆիլմեր են նկարում Հայոց ցեղասպանության մասին հայ հանդիսատեսի համար անսովոր ձևաչափում, դրանք չափազանց ոչ միանշանակ են ընդունվում տեղի հանդիսատեսի կողմից։ Ժամանակին այդպես եղավ Էգոյանի «Արարատ» և Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմերի և ուրիշ այլ ֆիլմերի հետ։ Ինչո՞վ կարող եք բացատրել նման ոչ միանշանակ ընկալումը։

– Դա բնական է, քանի որ հայ ժողովրդի համար դա ինքնության ողբերգություն է, որն այս կամ այն կերպ կապված է գրեթե յուրաքանչյուր ընտանիքի ճակատագրի հետ։ Յուրաքանչյուր մարդ իր տեսակետն ունի, թե ինչպես պետք է պատմել այդ մասին։ Երբ խոսքն ամենացավոտ խնդիրների մասին է, միշտ վտանգ կա, հատկապես, եթե ֆիլմ ստեղծողը բնակվում է արտասահմանում։

Ինչ վերաբերվում է ռուսական կինոյին, ապա այնտեղ նույն իրավիճակն է` կապված Մեծ հայրենական պատերազմի հետ։ Որոշված են կանոններ, թե ինչպես պետք է նկարվեն նման ֆիլմերը, և այդ կանոնների ցանկացած խախտում ընդունվում է որպես սկանդալ։ Լինում են նաև նման դեպքեր. ռեժիսոր Պյոտր Տոդորովսկին անցել է ողջ պատերազմը, իսկ ռազմական պատմաբաններն ասում են նրան, որ նրա ֆիլմում կան իրողություններ, որոնք այնքան էլ չեն համապատասխանում նրան, ինչ եղել է։

Ռոբեր Գեդիգյանը ֆիլմ է նկարել միաժամանակ թե՛ սփյուռքի լսարանի համար, թե՛ Հայաստանի։ Այն, ինչ նա պատմել է, Հայաստանի բնակիչները հասկացել են, իսկ թե որքանով է հասկացել արևմուտքը, համոզված չեմ։ Նա փորձել է հաճոյանալ բոլորին, և պատահական չէ, որ ֆիլմը նվիրել է իր թուրք ընկերներին։

–Ի՞նչ եք կարծում, արվեստը կարող է ինչ–որ կերպ ազդել նման խնդիրների լուծման վրա, թե՞ դա մեդալի հակառակ երեսն է, որը ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքականության և դիվանագիտության հետ։

– Իհարկե, ամեն ինչ կապված է թե՛ դիվանագիտության, թե՛ քաղաքականության հետ, իսկ թե որքանով կհաջողվի ինչ–որ բան փոխել, դժվար է ասել, քանի որ այստեղ հանդես են գալիս այլ ուժեր։ Քանի որ «Ոսկե ծիրանին» հաջողվել է ընդհանուր եզրեր գտնել թուրք կինեմատոգրաֆիստների հետ և համատեղ նախագծեր անել, ապա միանգամայն հնարավոր է։

Մոսկովյան կինոփառատոնում կար թուրքական կինոյի 100–ամյակի ծրագիր և զուգահեռ` Հայոց ցեղասպանության 100–ամյակի ծրագիր։ Իհարկե, թուրքական դեսպանատունը հիվանդագին ընդունեց դա, բայց գործընկերներ կինեմատոգրաֆիստները նախօրոք գիտեին այդ մասին և ըմբռնումով մոտեցան դրան։ Գլխավորը, որպեսզի երկխոսությունը չվերածվի սառը հակամարտության։ Մշակույթը պետք է այն կղզյակը լինի, որտեղ փոխըմբռնում է ձևավորվում։ Միշտ չէ, որ դա հեշտ է, հատկապես այն պայմաններում, երբ ի հայտ են գալիս արմատները և անցյալը, որը դառնում է ներկայի յուրահատուկ չափանիշ։ Մեզ մոտ` Ռուսաստանում, հաճախ հարց են տալիս. «Ո՞վ է խախտում ռուս ժողովրդի ավանդական արժեքները»։ Սակայն ողջ հարցն այն է, թե ով է որոշում` ավանդական արժե՞ք է, թե՞ ոչ։

– Շատերը նկատում են, որ ԼՀԲՏ թեմատիկայով ֆիլմերը անհիմն կերպով շատ են, և դրանք անուղղակիորեն քարոզում են առաջատար փառատոները։ Ձեր կարծիքով` որտե՞ղ է խնդրի վերլուծության և դրա քարոզչության միջև սահամանագիծը։

– Նախևառաջ` ոչ մի սահմանագիծ էլ չկա։ Կինոյում եղել են տարվածության շրջաններ, ասենք, թմրանյութերով` 60-70–ականներին, այդ ժամանակ հոգեդելիկ հեղափոխություն էր։ Եղել են կինոյում սեքսուալությամբ տարվելու շրջաններ, և թվում է, որ դա անցյալում է… Բայց վերջին Կաննի կինոփառատոնում Գասպար Նոեն ցույց տվեց «Սեր» ֆիլմն այնպիսի էրոտիկ մանրամասներով, որ հանդիսատեսը փորձում էր փախչել դահլիճից։

Արվեստը միշտ տարվում է այնպիսի ծայրահեղություններով, ինչպիսիք են` արյան առատությունը, սեքսուալությունը, միջկրոնական հարաբերությունները։ Բայց կա նաև ուրիշ, զանգվածային մշակույթ, որը չի ձգտում ոչինչ հայտնագործել, որը փորձում է պարզեցնել առկա իրավիճակը։ Ընդհանրապես, մշակույթն իր էությամբ պահպանողական է, այն այնքան էլ չի սիրում տարաբնույթ փոփոխություններ։ Իսկ որոնողական, արդի արվեստն անընդհատ կասկածի տակ է տնում այդ սահամանագծերը և որպես հետևանք` կասկածի տակ է դնում ճշմարտությունները, որոնք բացարձակ են թվում։

– Կարո՞ղ եք նշել որևէ արվեստի ստեղծագործություն, որը վերջին շրջանում Ձեզ դուր է եկել
։

– Քանի որ ես պրոֆեսիոնալ եմ, «դուր գալն» այդքան էլ չի սազում։  Մենք երբեմն գնահատում ենք ստեղծագործությունները ոչ թե այն պատճառով, որ դրանք մեզ դուր են գալիս, այլ որովհետև դրանք որոշակի մշակութային իմաստ, նշանակություն ունեն։

Ինչի՞ վրա խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել։ Նրանց, ովքեր սիրում է նոր միտումներ, ուշադրություն դարձնել թայլանդական կինոյին, որը հիմա վերելք է ապորւմ, Ալեքսեյ Ֆեդորչենկոյի «Դաշտային մարիների երկնային կանայք» ֆիլմը։

Ուշադրություն դարձրեք ձեր արմատներին և միևնույն ժամանակ նոր, փորձարարական, շոկի մեջ գցող բաներին, ինչը գուցե ճանապարհ է հարթում, իսկ գուցե` ոչ, մշակույթի և հասարակության հետագա զարգացման համար։

– Պատկերացնենք, որ մեկ ֆիլմի օգնությամբ Դուք հայացք եք գցում մոլորակի յուրաքանչյուր երկրի կինեմատոգրաֆին, և հերթը հասնում է Հայաստանին։ Ի՞նչը  կլինի Ձեր ընտրությունը։

– Կարծում եմ, որ դրանք երկուսը կլինեին։ Փարաջանովի օրիգինալ տարբերակով «Սայաթ Նովան» և Փելեշյանի «Մենքը»։

Լրահոս
0