00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղանդները Հայաստանում. ինչպես չընկնել «հոգեորսների» ճանկը

© Sputnik / Григорий СысоевВероисповедание, вера, секта
Вероисповедание, вера, секта - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում գրանցված են 65 կրոնական կազմակերպություն, որոնցից մոտավորապես 54–ն աղանդներ են։ Հայաստանի շուրջ 350 հազար բնակիչ ընդգրկված է աղանդներում

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի– Sputnik. Սայենտոլոգիայի հիմնադիր, ամերիկյան գրող, ֆանտաստ Ռոնալդ Հաբարդն ասել է. եթե ցանկանում ես միլիոնատեր դառնալ, ստեղծիր քո կրոնը։ Եթե վերաձևակերպել այդ միտքը, ապա կարելի է բավական հաջող օգտագործել նաև սնկերի պես աճող աղանդների դեպքում։ Ինչո՞ւ են այդ աղանդներն առաջանում, և ո՞վ է ընկնում «հոգեորսների» ճանկը. Սրանք, իհարկե, հռետորական հարցեր են։ Սակայն «Sputnik-Արմենիա» կայքի թղթակցի հետ զրույցում «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը որոշակի պարզություն մտցրեց հարցի էության մեջ։

Վերջին շրջանում աղանդների հիմնադիրների ճանկերն ամենից հաճախ ընկնում է երիտասարդությունը, և դրա հիմնական պատճառը դառնում է հասկացված լինելու, համախոհներ գտնելու ցանկությունը, որոնք կարող են աջակցել, ազատել հանապազօրյա խնդիրներից։ Ինչպես նաև, ինչպես պնդում են շատ երիտասարդներ, պատասխաններ ստանալու ցանկությունը, քանի որ «եկեղեցին չի պատասխանում իմ հարցերին»։

Ինչպես պնդում է փորձագետը, աղանդներում հայտնվում են ոչ միայն անհաջողակները, այլ նաև կրթված մարդիկ, նույնիսկ գործարարները, որոնք այս կամ այն պատճառով ընկնում են պրոզելիտների (հավաքագրողների) ազդեցության տակ և վերահսկելի դառնում նրանց կողմից։

Աստծու հետ շփման «անվճար ծառայություն»


Աղանդների գոյությունը պաստորները հաճախ բացատրում են Աստծու հետ շփվելու հնարավորությամբ, և դրա համար, նրանց կարծիքով, նրանք ամեն ինչ անում են, որպեսզի մարդկային զանգվածի մեջ ոչ ոք իրեն ավելորդ չզգա, և բոլոր մարդիկ եղբայրներ և քույրեր լինեն։ Մի՞թե սա իդիլիա չէ։

Բայց Ամարյանը զգուշացնում է, որ մի սպառնալիք կա` ուղեղի լվացումը և զոմբիացումը։ Դա հենց այն է, ինչից պետք է վախենալ։

Աղանդների թեման ողջ աշխարհում ակտիվ զարգանում է, դառնում տարածված, աղանդավորների քանակը տարեց տարի աճում է։ Դա ակնհայտորեն մարդկության ոչ ուրախալի ապագան է։ Մտքերն այն մասին, որ այս կամ աղանդի ներկայացուցիչները կարող են ազդել մարդու վրա, հիպնոսացնել նրան, ենթարկել իրեն, մանիպուլացնել գիտակցությունը, լավատեսություն չի ներշնչում։

Աղանդի մեջ մտած մարդը կարճ ժամկետում կարող է արմատապես, անճանաչելիորեն փոխվել, և ամենասարսափելին այն է, որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած մարդու հետ և յուրաքանչյուր ընտանիքում։

Բնականաբար, բոլորն ունեն ընտրության իրավունք։ Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին կոնվենցիայի 9–րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուրն ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։ Այստեղ կա նաև երկրորդ կետը, որի համաձայն իր կրոնը կամ համոզմունքները քարոզելու ազատությունը ենթակա է այն սահմանափակումներին, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում ի շահ հասարակական անվտանգության` հասարակական կարգի, առողջության, բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար։

Զոմբիացված ամբոխ

Ինչպես պնդում է Ամարյանը, զոմբիացված ամբոխն արդեն սպառնալիք է հասարակության համար։ Նրա խոսքով` պատահական չէ, որ աղանդները ներգրավված են գունավոր հեղափոխությունների մեծամասնությունում, օրինակ, Վրաստանում և Ուկրաինայում։ «Որովհետև ստրկամտությունը, ղեկավարության հրամանների անվերապահ կատարումը և կոշտ դիսցիպլինան նրանց համար դոգմա են»,– պնդում է փորձագետը։ Նրա խոսքով` 2008թ.–ին փորձ է ձեռնարկվել օգտագործել աղանդները նաև Հայաստանում։ Այդ ժամանակ Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, բացահայտվել են մեծ թվով աղանդավորներ։

Ինչպես նշել է Ամարյանը, աղանդավորների շարքում շատ տարածված են ինքնասպանության դեպքերը։ Ընդ որում, վիճակագրությունը բավական տխուր է։

«Նախկինում մեկ տարվա ընթացքում Հայաստանում աղանդավորների շարքում ինքնասպանություն է գործել շուրջ 40 մարդ, և տվյալ պահին այդ թիվը կրկնակի աճել է։ 20 տարում ավելի քան 700 աղանդավոր ինքնասպանություն է գործել։ Եվ այդ թիվն արդեն վտանգավոր է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով`բոլոր ինքնասպանությունների 51 տոկոսը կենցաղային են, մնացած 49 տոկոսի պատճառներն անհայտ են»,– նշեց Ամարյանը։

Մի քիչ վիճակագրություն   
 

Ինչպես հայտնեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավարը, Հայաստանում այսօր գրանցված է 65 կրոնական կազմակերպություն, որոնցից մոտ 54–ն աղանդներ են։ Միաժամանակ, ավելի քան 200 կազմակերպություններ գրանցված չեն, բայց իրականում ակտիվ գործում են հանրապետության տարածքում։ 

«Շուրջ 350 հազար մարդ Հայաստանում ընդգրկած է աղանդներում։ Ինչ վերաբերում է ապակառուցողական աղանդների, ապա դրանցում ընդգրկված է մոտ 250 հազար մարդ»,– նշել է Ամարյանը։

Նա ասել է, որ կրոնական կազմակերպությունները հատկապես խիտ են բաշխված Երևանում, թեև հանրապետությունում կան բնակավայրեր, որտեղ բացարձակ բոլոր բնակիչներն աղանդավորներ են։ Հիմնականում, դրանք սահմանամերձ շրջաններն են։ Ամարյանի խոսքով, միջինը 5000–ից 7000 մարդ տարվա ընթացքում անդամակցում են աղանդների, ճիշտ է, կան և այնպիսիք, ովքեր հեռանում են։

Աղանդը հայերեն

Հայաստանում գոյություն ունեն այնպիսի աղանդներ, ինչպիսիք են` «Կյանքի խոսքը», «Եհովայի վկաները» և մի շարք խարիզմատիկ եկեղեցիներ, այդ թվում` «Նորհոգեգալստականները»։

Հայաստանի բոլոր աղանդները, ըստ Ամարյանի, բացառությամբ «Օրտոդոքսալ ավետարանական եկեղեցու», ունեն արտասահմանյան ծագում։

«Ըստ ավանդույթի, աղանդներում օգտագործվում է զոմբիացում, որով մարդու վզին են փաթաթում մտածողության և վարքի որոշակի կարծրատիպեր, ինչը նրան դարձնում է միանգամայն անընդունակ որևէ քննադատության և վերլուծության։ Քանի որ մանիպուլյացիան անձի վրա ազդելու գաղտնի և վարպետորեն մշակած մեթոդներով նպատակին հասնելու արդյունավետ ձև է, ապա մարդը նույնիսկ գլխի չի ընկնում, որ նրանով անթաքույց և ճարպկորեն խաղում են, այսինքն, օգտագործում են իրենց քողարկված նպատակների համար։ Այդպիսի մանիպուլյացիաների բարոյական կողմը միանգամայն անտեսվում է»,– ավելացրեց փորձագետը։

Ինչպե՞ս հայտնաբերել աղանդավորին


«Աղանդավորին բացահայտելը շատ դյուրին է։ Նրա հետ որևէ այլ, վերացական, առօրյա թեմաներով խոսելու դեպքում պարզվում է, որ մարդը գլուխ չի հանում դրանից, քանի որ տեղեկության չի տիրապետում։ Բացի կրոնական թեմաներից, աղանդավորները ոչինչ չեն քննարկում, որովհետև դա նրանց համար արգելված թեմա է»,– նշեց Ամարյանը։

Ըստ նրա, բացառություն է կազմում խարիզմատիկ եկեղեցին, որտեղ կա շարքային աղանդավոր և ղեկավար աղանդավոր։ Սրանք երկու տարբեր կատեգորիաներ են։ Այդպիսի եկեղեցիների ղեկավարները հիմնականում զոմբիրատորներ են։

Ի՞նչ անել

Ամարյանը պնդում է, որ աղանդները փակել պետք չէ, պարզապես պետք է զբաղվել կանխարգելմամբ, որ չլինեն իրավակարգի որևէ խախտումներ։ Ցանկացած դեպքում, սադրանքների ենթարկվել չարժե։ Ամեն մարդ ինքն իր տերն է։ Եթե կյանքում խնդիրներ են առաջանում, ապա պետք է սովորել լուծել դրանք ինքնուրույն։ Հարկ է հիշել, որ հուսահատությունը ամենավատ և կործանիչ հիվանդությունն է, որից կարող են օգտվել հոգեորսները։

Լրահոս
0