00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նվիրվում է 30+ կանանց. խորհուրդներ դեմքի խնամքի մասին

© VenskiyУход за лицом
Уход за лицом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա պորտալը խորհրդակցել է կոսմետգոլոգ Ռուզաննա Դավթյանի հետ այն մասին, թե ինչպես պետք է խնամեն մաշկը նրանք, որոնք հատել են 30-ի սահմանագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի– Sputnik. Համաշխարհային նորաձևության օրենսդիրներից մեկը` Կոկո Շանելը, ասում էր, որ 20 տարեկանում կինն ունի դեմք, որը նրան տվել է բնությունը, 30 տարեկանում` դեմք, որն ինքն է կերտել, իսկ 40 տարեկանում` դեմք, որին նա արժանի է։

Sputnik Արմենիա պորտալը չի միջամտում բնության գործերին, ուստի որոշել է խորհրդակցել կոսմետոլոգ Ռուզաննա Դավթյանի հետ այն մասին, թե ինչպես պետք է խնամեն մաշկը նրանք, ովքեր հատել են 30-ի սահմանագիծը։

«Դեմքի մաշկի պատշաճ խնամք ապահովելու համար առաջին հերթին պետք է որոշել մաշկի տեսակը։ Մենք բոլորս գիտենք, որ մաշկը լինում է երեք տեսակ` չոր, նորմալ և յուղոտ։ Հանդիպում է նաև մաշկի խառը տեսակ, որը պահանջում է հատուկ խնամք. յուրաքանչյուր հատված առանձին է մշակվում»,– ասաց Դավթյանը։

Մաքրում և սնուցում


Դավթյանի խոսքով` դեմքի մաշկի խնամքը հիմնված է երկու կարևոր գործոնների` մաքրման և սնուցման վրա։ Մաքրումը դեմքի խնամքի ամենագլխավոր պրոցեդուրաներից է։ Այն, թե ինչպես ենք մենք դա անում ամեն օր, ազդում է մաշկի առողջության և գեղեցկության վրա։

Սնուցումը նույնպես մաշկի խնամքի կարևոր գործոնն է։ Ճիշտ սնուցման շնորհիվ դեմքի մաշկը պահպանում է առաձգականությունը, երիտասարդ, ձիգ և առողջ տեսքը։ Տարիքային փոփոխությունները, հիվանդությունների հետևանքները, վատ էկոլոգիան, սթրեսները և սխալ սնվելը մաշկի  նյութափոխանակության դանդաղեցման պատճառ են դառնում։ Սնուցման շնորհիվ դուք կարող եք օգնել ձեր մաշկին` լուծել այդ բոլոր խնդիրները։

Չոր մաշկ

Դեմքի չոր մաշկը, որը հաճախ թեփոտվում է և արագ կարմրում, խորհուրդ է տրվում մաքրել կաթիկով, խուսափել սպիրտ պարունակող լոսյոններից, չլվացվել օճառով։ Միաժամանակ կարելի է սրբել դեմքը վարդի յուղ պարունակող թորած ջրով, առավոտյան և երեկոյան քսել յուղոտ սնուցող քսուք։ Շաբաթական մի քանի անգամ խորհուրդ է տրվում դեմքին քսել տարբեր յուղեր, օրինակ` վարդի։

Նորմալ մաշկ

Նորմալ մաշկ ունեցողները կարող են մաքրել դեմքը սպիրտի աննշան քանակություն պարունակող լոսյոններով, ինչպես նաև օգտվել ոչ յուղոտ սնուցող քսուքներից։

Յուղոտ մաշկ

Նրանք, ովքեր դեմքի յուղոտ մաշկ ունեն, պետք է հաճախ լվացվեն, մաքրեն դեմքը լոսյոններով, որոնցում սպիրտի պարունակությունը շուրջ 20 տոկոս է։ Մաշկի սնուցման համար պետք է օգտագործել թեթև ոչ յուղոտ կրեմ։ Յուղոտ մաշկի համար շատ օգտակար են կիտրոնի և մեղրի դիմակները (մեկ կիտրոնի միջուկը խառնել մեկ ճաշի գդալ մեղրի հետ)։

Հրաշք լուծույթ դեմքի մաշկը ձգելու համար

Մաշկի բոլոր տեսակների համար հրաշագործ ազդեցություն է ունենում աղի լուծույթը։ Այն պատրաստվում է մեկ թեյի գդալ աղով և մեկ լիտր ջրով։ Պետք է այդ լուծույթով թրջել կտորը և դեմքի վրա պահել 5-10 րոպե։

© PrelestՄաշկի խնամք
Уход за лицом, плацентарные маски - Sputnik Արմենիա
Մաշկի խնամք


Դիմակ հրաշագործ յուղերով և մեղրամոմով

Դիմակի համար պետք է հալեցնել մի քիչ մեղրամոմ և խառնել աննշան քանակությամբ կակաոյի յուղի, 5 մլ կտավատի յուղի, 5 մլ նշի յուղի, 5 մլ ծիրանի կորիզի յուղի, 20 կաթիլ նարդոսի յուղի, 5 կաթիլ ժոժոբայի յուղի, մեկ կաթիլ կամֆորայի սպիրտի, մեկական ամպուլա վիտամին A–ի և E–ի հետ։ Ստացված զանգվածը քսել դեմքին և պահել 15-20 րոպե, հետո դեմքը սրբել անձեռոցիկով և լվանալ տաք ջրով։ Դիմակը պետք է քսել նաև պարանոցին, որի մաշկն արագ է ծերանում։

Լրահոս
0