10:11 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Российский музыкант-джазмен, виртуозный трубач Вадим Эйленкриг впервые выступил в Армении, дав два концерта вместе со своим бэндом

Էյլենկրիգ. «Ես հիանում եմ հայկական ջազով»

© Sputnik/ Асатур Есаянц
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
17910

Ռուս ջազային երաժիշտ, վիրտուոզ փողահար Վադիմ Էյլենկրիգն առաջին անգամ էր Հայաստանում։ Էյլենկրիգը, Դմիտրի Մոսպանը (սաքսոֆոն), Իվան Ֆարմակովսկին (դաշնամուր), Արմեն Մկրտչյանը (բաս–կիթառ) և Սաշա Մաշինը (հարվածային) Երևանը երկու օրով ջազի մայրաքաղաք էին դարձրել։

Համերգի հատուկ հյուրերն էին հայ ջազմեններ Արմեն Հյուսնունցն ու Վահագն Հայրապետյանը։ Բոլորին իր հատուկ էներգետիկայով վարակող Վադիմ Էյլենկրիգը Sputnik Արմենիա պորտալին պատմեց հայկական ջազի, Հայաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին։

– Առաջին անգամ եք Հայաստանում։  Տպավորվա՞ծ եք։

– Ավելի քան տպավորված եմ։ Ինձ համար զբոսաշրջությունը քարերը, ավերակները, խոհանոցը կամ նկարները չեն։ Ինձ համար զբոսաշրջությունը մարդիկ են։ Եվ այստեղ ծանոթացել եմ հիանալի, անկեղծ, բարի և բառի բոլոր իմաստներով իսկական մարդկանց հետ։ Այդ զարմանալի մարդկանց հետ իսկույն ստեղծվում են ոչ միայն ընկերական, այլ նաև գրեթե ազգակցական կապեր։ Հայաստանից ստացած իմ ամենամեծ տպավորությունը մարդիկ են։ Եվ ես արդեն հասկանում եմ, որ սիրում եմ Հայաստանը։

– Դուք փողահար եք։ Ինչու՞  է ընտրությունը կանգ առել իմ կարծիքով այդ բարդ գործիքի վրա։ Ինչո՞վ է այն գրավել։

Российский музыкант-джазмен, виртуозный трубач Вадим Эйленкриг впервые выступил в Армении, дав два концерта вместе со своим бэндом
© Sputnik/ Асатур Есаянц
Վադիմ Էյլենկրիգ

– Դուք շատ ճիշտ եք կարծում, իսկ այն ժամանակ, երբ ես գործիք էի ընտրում, ես սխալ կարծիք ունի, որովհետև մինչ այդ ես երկար տարիներ դաշնամուր էի նվագում, ընդ որում` շատ ջանասիրաբար, քանի որ ծնողներս էին ստիպում։ Հետո ես ընտրեցի սաքսոֆոնը, բայց ինձ փողը կառուցվածքային առումով ավելի հեշտ թվաց, և արդյունքում ես դա ընտրեցի, ու ինձ հանգիստ թողեցին։ Պարզվեց, որ շատ բարդ գործիք է` ինչպես տեխնիկական, այնպես էլ տեխնոլոգիական առումով։ Եվ այդպիսով ինձ վերևից մեկը «պատժեց», քանի որ ես ցանկանում էի խաբել ինձ և մյուսներին։

– Երաժշտության մեջ ո՞ր ուղղությունն է ավելի հոգեհարազատ, բացի ջազից։ Ի՞նչ երաժշտություն եք լսում ազատ ժամանակ։

– Ես երջանիկ մարդ եմ. ազատ ժամանակ ջազ եմ լսում։ Կարող եմ դասական երաժշտություն լսել, երբեմն պատրաստ եմ լսել փոփ–երաժշտություն, եթե դա կարճ է և տաղանդավոր։ Բայց ամենից հաճախ ազատ ժամանակ, օրինակ, մարզասրահում, ես ֆանկ եմ լսում, ճիշտ ֆանկ, ջազ–ֆանկ, որի տակ ինձ լավ եմ զգում և հաճույքով մարզվում։ Բայց հիմնականում ջազ եմ լսում։ Հասկանու՞մ եք` ջազը երաժշտության միակ ոճն է, երբ հասկանալի է դառնում, թե ինչ մտածողություն ունի երաժիշտը։ Եվ երբ ջազ եմ լսում, ասես ինձ հետ զրուցում են։

Եվ ինձ ասում են հենց այն, ինչ կարող եմ հասկանալ։ Շատ հետաքրքիր է, դա գրքի պես մի բան է։ Երբ մի գիրք ես թերթում և նկարներ տեսնում, գիրքն ավելի հաճելի է դառնում։ Իսկ այստեղ քեզ հետ նաև խոսում են։ Ասենք` դու ձայնապնակ ես լսել, իսկ ինչ–որ ժամանակ անց, երբ շատ բան տեսած մի այլ մարդ ես դարձել ու կրկին նույն ձայնապնակ ես լսում, հանկարծ նոր ու խորը բացահայտումներ ես անում։ Այսինքն նույն գրքում որոշ ժամանակ անց կարելի է շատ նոր ու հետաքրքրիր մտքեր գտնել։

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն պնդմանը, որ ջազը ամերիկացիներին է պատկանում, որ աշխարհի լավագույն ջազմենները սևամորթ երաժիշտներն են։

Российский музыкант-джазмен, виртуозный трубач Вадим Эйленкриг впервые выступил в Армении, дав два концерта вместе со своим бэндом
© Sputnik/ Асатур Есаянц
Վադիմ Էյլենկրիգ

– Ո՛չ։ Ջազը ոչ ոքի չի պատկանում։ Ջազը չի պատկանում Ամերիկային կամ Հայաստանին, ընդհանրապես ոչ մեկին։ Ջազը, բարեբախտաբար, պատկանում է մեզ բոլորիս և միավորում է մեզ։ Ամերիկայում կան շատ երաժիշտներ, որոնք եկել են աշխարհի տարբեր երկրներից միմյանց հետ նվագելու համար։ Բայց իրականում ականավոր և աստղային ջազային երաժիշտներ կան ամեն երկրում։ Ուղղակի նրանք հաճախ են մեկնում Ամերիկա, և հենց այդ երկրում կարելի է միմյանց հետ նվագել։ Ուստի մենք եկել ենք Հայաստան, որտեղ շատ լավ երաժիշտներ կան, որպեսզի նվագենք նրանց հետ։

– Դուք ելույթ եք ունեցել աշխարհի տարբեր երկրներում։ Ո՞ր հանդիսատեսն է Ձեզ ավելի շատ դուր գալիս։

–Գիտե՞ք` ջազ լսող հանդիսատեսը բոլոր երկրներում գրեթե նույնն է։ Նրանք հետաքրքիր մարդիկ են, ունեն որոշակի մակարդակ, տարբերվում են  դաստիարակությամբ։ Հենց դա է մեզ միավորում։ Ջազը միավորում է ոչ միայն երաժիշտներին, այլ նաև նրանց, ովքեր սիրում են այդ երաժշտությունը։

– Ի՞նչ երազանք ունեք։

Российский музыкант-джазмен, виртуозный трубач Вадим Эйленкриг впервые выступил в Армении, дав два концерта вместе со своим бэндом
© Sputnik/ Асатур Есаянц
Վադիմ Էյլենկրիգ

– Ամաչում եմ ասել, որ ես ոչ մի երազանք չունեմ։ Ինձ մոտ ամեն ինչ լավ է, ես հասել եմ հոգեկան հավասարակշռության, չէ՞ որ երջանկությունը հոգեկան հավասարակշռությունն է։ Եվ եթե երազում ես, ապա հավասարակշռությունը խախտվում է, նշանակում է կյանքում ինչ–որ բան պակասում է։ Այնպես որ, իմ երազանքն այն է, որ այս կետում ես հնարավորին չափ երկար մնամ։

– Դուք կուռքեր ունե՞ք։

–Անկասկած, կուռքեր ունեցել եմ, օրինակ` Առնոլդ Շվացենեգերը, Սիլվեստեր Ստալոնեն, Ժան Կլոդ Վան Դամը, Չակ Նորիսը։ Նրանք հիմա էլ են իմ կուռքերը։ Նրանք իսկական տղամարդիկ են։ Իսկ ինչ վերաբերում է երաժիշտներին, ապա երևի` Ֆրեդի Հաբարդը (ամերիկյան ջազմեն)։ Բայց ես չեմ սիրում կուռք բառը։ Անշուշտ, ես նրանցով հիանում եմ։ Ես հիանում եմ նաև Ռենդի Բեքերով և Ուինթոն Մարսալեսով։ Այդ մարդիկ ինձ համար պարզապես կուռքեր չեն, այլ` աստվածներ։

– Ելույթից առաջ հուզվու՞մ եք։

– Իհարկե։ Հուզվում եմ մինչև առաջին նոտան, որովհետև երբ հուզվում ես ելույթից առաջ, իսկ հետո բեմ ես բարձրանում և շարունակում հուզվել նվագելիս, ապա դա էգոիզմ է։ Նշանակում է, որ մտածում ես քո մասին և քեզ մտահոգում է, թե ինչպես քեզ կընդունի հանդիսատեսը։ Եթե բեմ ես բարձրանում այն մտքով, թե քեզ ինչպես կընդունեն, ապա դա ներքին դատարկության մասին է խոսում։

–Ինչպե՞ս եք վերաբերվում հայկական ջազին։

– Ես ուղղակի հիացած եմ հայկական ջազով, որովհետև բարձրագույն մակարդակով և ջազային լեզվով հայկական ջազում ինչ–որ ազգային ռիթմիկա կա, մելոդիկա և ինչ–որ ճիշտ էներգիա։ Ուստի ինձ շատ է դուր գալիս հայ երաժիշտների հետ նվագելը, իմ խմբում նույնպես հայ է նվագում։

– Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդ երաժշտին, որն ընտրել է ջազը և ցանկանում է հայտնի ջազմեն  դառնալ։

– Նրանք առանց ինձ էլ ամեն ինչ գիտեն։ Պետք է շատ ջազ լսել, շատ աշխատել և հաճախ շփվել քո նմանների հետ։ Պետք է նաև հասկանել, որ եթե այս կյանքում ցանկանում ես թեկուզ շատ քիչ բան ստանալ, պետք է նաև պատրաստ լինես, որ դրա դիմաց ինքդ էլ պիտի ինչ–որ բան տաս։

Անի Լիպարիտյան

Армен Уснунц
© Sputnik/ Асатур Есаянц
Արմեն Հյուսնունց

Գլխավոր թեմաներ