22:34 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Съезд партии Справедливая Россия

Պատգամավոր. մենք կարագացնենք Հայոց ցեղասպանության մասին օրենքի քննարկումը

© Sputnik/ Евгений Биятов
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
4210

Մշակումն իսկապես սկսվել է որոշ ժամանակ առաջ, սակայն հիմա, երբ Թուրքիան խոցել է մեր ինքնաթիռը, անհրաժեշտություն է ծագել այդ օրինագիծն անհապաղ ներառել Պետդումայի օրակարգում

«Արդար Ռուսաստան» կուսակցությունը նոյեմբերի 25–ին Ռուսաստանի Պետդումայի քննարկմանն է ներկայացրել 1915թ.–ին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատասխանատվության մասին օրինագիծը։ Օրինագծի համահեղինակ, Պետդումայի փոխնախագահ, միջազգային հարցերի  հանձնաժողովի անդամ Նիկոլայ Լևիչևը պատասխանեց Sputnik Արմենիայի հարցերին։

- Նիկոլայ Վլադիմիրովիչ, նախօրեին Ձեր և «Արդար Ռուսաստան» խմբակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի կողմից Պետդումայում օրինագիծ է ընդգրկվել Հայոց ցեղասպանության փաստը հերքելու համար քրեական պատասխանատվության մասին։ Մենք ճի՞շտ ենք հասկանում, որ այդ օրինագիծը վաղուց է նախապատրաստվել, մինչև ռուսական Սու–24–ի հետ կապված դեպքերը։ Ինչու՞ է այն քննարկվում հենց հիմա։

–Ցավոք, Թուրքիան արդեն երկար տարիներ ակտիվ փորձում է հերքել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ակնհայտ փաստը։ Նրանք ակտիվ առաջ են մղում իրենց տեսակետը, այդ թվում` ԶԼՄ–ների միջոցով։ Նման գործողություններին պետք է տալ ոչ միայն բարոյական, պատմական, այլ նաև իրավական գնահատական։ Հենց դրա համար մենք ներառել ենք այդ օրինագիծը։ Մշակումն իսկապես սկսվել է որոշ ժամանակ առաջ, սակայն հիմա, երբ Թուրքիան կործանել է մեր ինքնաթիռը, ծագել է այդ օրինագիծը Պետդումայի օրակարգում ընդգրկելու անհրաժեշտությունը։

–1995թ.–ին Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ինչու՞ է անհրաժեշտ քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար։

–Միայն ճանաչումն ակնհայտորեն բավարար չէ։ Ցեղասպանությունն աշխարհում ծանրագույն հանցագործություն է, որը ՄԱԿ–ի կոնվենցիայի համաձայն` վաղեմության ժամկետ չունի։ Ապագայում ցեղասպանություններ թույլ
չտալու համար մենք պետք է պատիժ սահմանենք այդ փաստը հերքելու համար։

–Ե՞րբ կքննարկվի այդ օրինագիծը։

Առաջիկայում Պետդումայի խորհուրդը կորոշի կատարող հանձնաժողովը, կսկսվի պլանաչափ աշխատանք։ Մենք կաշխատենք արագացնել այդ գործընթացը։

Գլխավոր թեմաներ

  • Ծովակալ Իսակով

    …1941 թվականին Շլիսելբուրգի մերձակայքում նա կորցրեց ձախ ականջի լսողությունը, իսկ մեկ տարի անց Սոչիում անդամահատեցին նրա ոտքը` ազդրին հասցված բեկորային վիրավորման հետևանքով առաջացած փտախտի պատճառով։ Վիրահատությունից հետո երկու ժամ չէր շոշափվում զարկերակը, սակայն նա ողջ մնաց։

    4
  • Ծրագրավորող

    Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանն ու Ուկրաինան աշխարհի ամենամեծ ՏՏ–շուկան են ձևավորել, որում ընդգրկված է 15 հազար մասնագետ և երկու հազար ընկերություն։ Այս եզրակացությանն են հանգել Yalantis ընկերության մասնագետները։

    12
  • Ատենախոսություն

    Հայաստանը գիտական գրագողությունների բացահայտմամբ նախկին ԽՍՀՄ–ում առաջին տեղում է։ Բացահայտվում են ոչ միայն Հայաստանում ու հայերենով, այլև արտերկրում այլ լեզուներով կատարված գրագողությունները, Sputnik Արմենիային հայտնեցին Բարձրագույն որակավորման հանձնաժողովից։

    32