00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կապանի ոսկու հանքը վաճառվել է ռուսական ընկերությանը

© HetqРудники золота
Рудники золота - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանյան հանքարդյունաբերական խոշոր ընկերություններից մեկը՝ Polymetal international PLC-ն, գնել է Կապանի ոսկու հանքավայրը

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Կապանի ոսկու հանքավայրը շահագործող «Դանդի Փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն, որի սեփականատերը կանադական Dundee Precious Metals Inc ընկերությունն է, վաճառվել է ռուսական Polymetal international PLC ընկերությանը:

Հանքավայրը ձեռք բերած ընկերության պաշտոնական կայքում հրապարակված այս տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեց Dundee Precious Metals Kapan ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Նա նաև հայտնեց, որ վաճառքի գինը կազմել է շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարը: Հանքավայրը վաճառելու պատճառների մասին Հրաչ Ջաբրայանը գերադասեց չխոսել, բայց ասաց, որ թեև 2015թ-ին ընկերությունը 25 հազար լուսաոսկի է արտադրել՝ գերազանցելով պղնձի, ցինկի և արծաթի տարեկան արտադրողական չափանիշները, բայց տարին փակել է 9 մլն դոլար վնասով:

Հրաչ Ջաբրայանը նաև հայտնեց, որ հանքավայրը վաճառելու որոշումը մեկ օրում չի կայացվել, այն երկար բանակցային գործընթաց է:

«Ձեռնարկության գործունեությամբ հետաքրքրվողները շատ են եղել: Նրանք մի քանի անգամ Կապան են այցելել, տեղում ծանոթացել արտադրությանը»,- ասաց գլխավոր տնօրենը:

Հարցին, թե ինչ փոփոխություններ են սպասվում ընկերությունում, գլխավոր տնօրենը պատասխանեց, որ իրեն կփոխարինի նոր ղեկավարը, ինքը նոր աշխատանքի կանցնի Կանադայում, իսկ ձեռնարկությունում աշխատող հայ և օտարերկրյա մասնագետներն առայժմ կշարունակեն աշխատել:

Նշենք, որ 2015թ-ին «Դանդի Փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն ՀՀ խոշոր հարկատուների ցանկում 36-րդն է եղել՝ վճարելով ավելի քան 3 մլրդ 372 մլն դրամ հարկ:

Ընկերության նոր սեփականատեր Polymetal international PLC-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2014թ-ի դեկտեմբերի Կապանի հանքավայրի հայտնաբերված ու ենթադրվող ռեսուրսները գնահատվում են 15.9 մլն տոննա, որում առկա է 1.4 միլիոն ունիցա ոսկի, 24 մլն ունցիա արծաթ, 80 հազար տոննա պղինձ և 270 հազար տոննա ցինկ։

Նույն թվականին հանքավայրից իրացվել է 21 հազար ունցիա ոսկի, 1000 տոննա պղինձ, 5 հազար տոննա ցինկ, 0.4 մլն ունցիա արծաթ: Այդ ժամանակահատվածում ընկերության շահույթը կազմել է 35 մլն ԱՄՆ դոլար:

 

 

Լրահոս
0