00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գլեբովա. ՌԴ-ն բուհերում անվճար սովորելու է հրավիրում 15 հազար արտասահմանցու

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցРуководитель Федеральной службы по надзору в сфере образования и науки РФ Любовь Глебова
Руководитель Федеральной службы по надзору в сфере образования и науки РФ Любовь Глебова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոսհամագործակցությունը հայտարարել է օտարերկրյա քաղաքացիների բաց ընդունելություն ռուսաստանյան համալսարաններում անվճար սովորելու համար։ Այդ կապակցությամբ գերատեսչության ղեկավար Լյուբով Գլեբովան մանրամասն պատմել է, թե ով, ինչպես և ինչու է մեկնելու Ռուսաստան բարձրագույն կրթության դիպլոմ ստանալու համար։

Ռոսհամագործակցության ղեկավար Լյուբով Գլեբովան «Նովոստի» ՌՏԳ-ի թղթակից Յուլիա Օսիպովային պատմել է, թե Ռուսաստանն ինչպես է մտադիր ավելացնել արտասահմանցի ուսանողների քանակը։

— Լյուբով Նիկոլաևվնա, որքա՞ն արտասահմանցի է յուրաքանչյուր տարի ժամանում Ռուսաստան անվճար բարձրագույն կրթություն ստանալու համար։

— Վերջին երեք տարում ՌԴ-ն ամեն տարի հրավիրում է 15 հազարական օտարերկրացի քաղաքացու՝ մեր բուհերում բացարձակապես անվճար սովորելու համար։ Այդ գործընթացում ներգրավված է ավելի քան 400 ռուսաստանյան համալսարան։

2016 թվականին մենք առաջին անգամ անցկացրինք բացարձակապես բաց ընդունելություն։ Վերլուծելով, թե ինչպես է դա կազմակերպված այլ երկրներում մեր գործընկերների մոտ, մենք այս տարի գործարկեցինք էլեկտրոնային ձևով հայտերի ներկայացման ընթացակարգը։ Ընդունելության ընթացակարգում գլոբալ առումով ոչինչ չի փոխվել, սակայն նա դարձել է շատ ավելի պարզ և թափանցիկ (տվյալների ներմուծման միասնական պատուհան, ընտրության արագ ընթացակարգ)։ Տեղեկատվական պորտալը թույլ է տալիս հեռացնել միջնորդների մեծ քանակությունը, որոնք նախկինում «պտտվում էին» այդ գործընթացի շուրջ։

Աշխարհի 198 երկրի քաղաքացիները կարող են ուղարկել իրենց հայտերը ռուսաստանյան համալսարաններում ամենատարբեր մասնագիտություններին (բժշկականներից մինչև տեխնիկական, ներառյալ միջուկային ֆիզիկան)։ Առանձին մի ուղղություն հատկացված է ռուսագետների, լեզվաբանների և բանասերների համար։ Ամեն բան, ինչը կապված է ռուսերեն լեզվի հետ, այսօր անչափ պահանջված է արտասահմանում։

— Ի՞նչ պետք է անի օտարերկրյա քաղաքացին` որպես ռուսական պետական քվոտայի հավակնորդ ներկայանալու համար։

— Գրանցվել www.russia.study կայքում։ Ընթացակարգի իրականացման համար պահանջվում է մոտ 20 րոպե, իրականացվում է երկու պարզ քայլով` օտարերկրյա քաղաքացին հաստատում է իր անձը, իսկ այնուհետև գրանցում է էլեկտրոնային փոստը։ Համարյա ակնթարթորեն գալիս է հաստատման վերաբերյալ հաղորդագրությունը։ Փոստն անհրաժեշտ է պոտենցիալ դիմորդի հետ հետագայում արագ և հուսալի կապ պահպանելու համար, իսկ թե արդյոք նա օպերատիվ արձագանքելու է, կախված է հետագա ուսուցման մեջ նրա սեփական հետաքրքրվածությունից։

Հաստատում ստանալուց հետո թեկնածուն անկետա մուտք գործելու հնարավորություն է ստանում, որտեղ նա գրանցում է իր տվյալները, տեղեկատվությունը կրթության և սեփական նվաճումների մասին, նշում է ուսուցման ցանկալի ուղղությունը, ինչպես նաև գրում է մի մոտիվացիոն նամակ։ Անկետան հայտնվում է անկետաների ընդհանուր ցուցակում` ըստ երկրի։ Այնուհետև այս կամ այն երկրի օպերատորը (յուրաքանչյուր երկիրն ունի իր օպերատորը) իրականացնում է թեկնածուների նախնական ընտրությունը։

— Չի՞ կարող ստացվել այնպես, որ որոշ ոչ այնքան շնորհալի օտարերկրյա քաղաքացիները զբաղեցնեն միանգամայն հեռանկարային ռուսաստանյան դիմորդների տեղերը։ Արդյո՞ք ինչ-որ մրցույթային ընտրություն նախատեսված է։

— Աշխարհի երկրների մեծ մասում Ռոսհամագործակցության ներկայացուցչություններ կան՝ Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոններ, որոնց ներկայացուցիչները մի քանի պարամետրերի հիման վրա (որակյալ ատեստատ, մասնակցություն օլիմպիադաներին և թեկնածուի այլ արժանիքներ) ապահովում են հավակնորդների նախնական գնահատումը։ Առավել հաջողակ և տաղանդավոր երիտասարդներին հրավիրում են առերես կամ դիստանցիոն հարցազրույցի։ Սիրիայի պարագայում, օրինակ, ներկայում հնարավոր է միայն դիստանցիոն ընտրության ձևաչափը։ Մինչդեռ սիրիացի ուսանողներին մենք անպայման սպասում ենք, ուրախ կլինենք նրանց տեսնել ռուսաստանյան համալսարաններում։

Եզրափակիչ ընտրությունն անցկացնում է հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվել են Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնների, դեսպանությունների, ինչպես նաև տեղական կրթության նախարարությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այժմ մենք բանակցում ենք համալսարանների հետ, որպեսզի նրանց աշխատակիցները նույնպես ընդգրկվեն հանձնաժողովում։

Այս տարին փորձնական է, և ընտրությունն անցկացվելու է հարցազրույցի կամ թեստավորման միջոցով։ Սակայն արդեն հաջորդ տարի մենք պլանավորում ենք անցնել գնահատման լիարժեք ձևին՝ օլիմպիադաների և թեստերի համակարգի հիման վրա։ Յուրաքանչյուր երկրի համար կձևավորվի առանձին վարկանիշ։ Ընտրության ևս մեկ տարր են դառնալու օլիմպիադաները, որոնք անցկացնում են ռուսաստանյան համալսարաններն արտասահմանյան երկրների տարածքում։ Ներկայում Ռոսհամագործակցությունն աշխատում է՝ դրանք մեկը մյուսի նկատմամբ նույնական դարձնելու և դասավորելու ուղղությամբ։

— Ի՞նչ պետք է անեն ընտրությունը չանցած հավակնորդները։

— Եթե նույնիսկ որևէ օտարերկրյա քաղաքացուն չառաջարկվի քվոտա 15 հազար դիմորդների ընդունելության շրջանակներում, նրան կառաջարկվի սովորել ռուսաստանյան համալսարաններում պայմանագրային կարգով։ Հաշվի առնելով, որ մեր բազմաթիվ բուհերում ուսուցման արժեքը համեմատաբար ցածր է (համալսարաններից մեծամասնությունում դա կազմում է տարեկան 1000-1500 եվրո) շատերին կհետաքրքրի նաև այդպիսի ձևաչափը։

- Ո՞ր փուլում են գործի անցնում իրենք՝ համալսարանները։ Ինչպե՞ս է առաջարկված թեկնածուն հայտնվում կոնկրետ բուհում։

— Քվոտայի շրջանակում սովորելու համար ընտրությունն անցնելուց հետո օտարերկրյա քաղաքացին իր համար ընտրում է 6 բուհ, որտեղ նա կցանկանար սովորել և ինքն է դասավորում դրանք ըստ նախընտրելիության աստիճանի։ Այնուհետև միանում է հետաքրքիր մի մեխանիզմ. յուրաքանչյուր համալսարան բացում է իր «էլեկտրոնային կաբինետը» և կատարում է ընտրություն այս կամ այն հավակնորդի օգտին։ Եթե նա չի ընդունվում առաջին նախընտրելի բուհը, նրա տվյալները փոխանցվում են երկրորդին… Այդպիսով դիմորդը կարող է հասնել վեցերորդ համալսարանին։ Իսկ եթե վեց բուհից ոչ մեկը նրան այդպես էլ չի ընտրում, ՌԴ գիտության և կրթության նախարարությունն առաջարկում է որևէ այլ համալսարանում սովորելու այլընտրանքային տարբերակ։ Հավատացեք` այս շղթայում ոչ ոք չի մոռացվի։

— Ռուսաստանը շարունակու՞մ է աշխարհում գնահատվել որպես ամուր բարձրագույն դպրոց ունեցող երկիր։ Ի՞նչ շարժառիթներ են ունենում այն մարդիկ, ովքեր մեկնում են Ռուսաստան բարձրագույն կրթություն ստանալու համար։

— Առաջին հերթին՝ Ռուսաստանը որակյալ կրթություն է տալիս ինժեներական մասնագիտությունների, բնական գիտությունների, մաթեմատիկական ուղղությունների, բանասիրության և ռուսագիտության բնագավառներում։ Առանձին մոտիվացիոն շերտ է զբաղեցնում բժշկական կրթությունը, որն ահռելի համբավ է վայելում արտասահմանում։ Նույնը կարելի է ասել մշակութաբանության համար. Ռուսական երաժշտությունը, թատրոնը, կինոն առաջվա նման մեծ հետաքրքրություն են ներկայացնում օտարերկրացիների համար։ Եվ չնայած ռուսաստանյան կրթությունն ունեցել է ծանր ժամանակներ, շարունակում է աշխարհում արժևորվել որպես հիմնավոր, արմատացած և միջառարկայական կրթություն։

Երկրորդը՝ ուսումը և ապրուստը Ռուսաստանում ավելի մատչելի է, քան, օրինակ, Եվրոպայում։ Երրորդը՝ Ռուսաստանը մի շարք պետությունների համար առաջնորդ է համարվում։ Շատերը, ով ներկայումս տարբեր երկրներում զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, ինքներն ինչ-որ ժամանակ սովորել են Ռուսաստանում։ Այժմ, երբ նրանց երեխաները հասել են դիմորդի տարիքին, նրանք մեծ հետաքրքրությամբ են վերաբերվում ռուսաստանյան կրթությանը` քաջ գիտակցելով, որ ՌԴ-ում սովորելու շնորհիվ նրանք կարող են ձեռք բերել լայն մտահորիզոն, օգտակար ծանոթություններ և ճիշտ ուղենիշներ։ Դա վերաբերում է ոչ միայն ԱՊՀ պետություններին, այլ նաև Ասիայի և Աֆրիկայի զարգացող երկրներին, որոշ եվրոպական պետություններին, ինչպես նաև Լատինական Ամերիկայի երկրներին։

— Ի՞նչ օգուտ և շահ կարող է ստանալ ռուսական կողմն այս նախագծի իրականացումից։

— Առաջին հերթին նա թույլ է տալիս համալսարաններին և Ռուսաստանին ապահովել իրենց ապագան, կատարել ճիշտ ներդրումներ։ Որակյալ արտասահմանցի ուսանողները, որոնք ստացել են ռուսաստանյան կրթության, վերադառնալով իրենց երկիրը, լոյալ են մնում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Եթե նրանք խորասուզվում են գիտության մեջ, ապա սերտ հարաբերություններ են կառուցում ռուսաստանյան կրթական և գիտական կազմակերպությունների հետ։ Առավել մոտիվացված և պահանջված ուսանողներն էլ մնում են Ռուսաստանում, շարունակելով սովորել և աշխատել այստեղ։ Ըստ էության, մենք Ռուսաստան ենք ներգրավում կադրեր, որոնք անհրաժեշտ են մեր տնտեսությանն ու կրթական համակարգին։

Բացի այդ, ռուսաստանյան համալսարաններում անվճար ուսուցման քվոտաները տարածվում են ոչ միայն բակալավրների, այլ նաև մագիստրոսների և ասպիրանտների վրա, իսկ դա արդեն ակադեմիական ակտիվության ուղիղ ցուցանիշ է, ուսանողական փոխանակման տարր։ Բուհերը կապեր են հաստատում միջազգային մակարդակով։ Իսկ եթե խոսենք արտասահմանցի ուսանողների մասին, որոնք մեկնում են սովորելու ոչ թե քվոտայով, այլ պայմանագրով, ապա դա բավականին շոշափելի վաստակ է համալսարանների համար։

— Ռուսաստանում սովորելու համար պետք է ռուսերեն լեզուն՝ ոչ ամենահասարակ լեզուն աշխարհում։ Արդյո՞ք կազմակերպվելու արտասահմանցի ուսանողների լեզվական աջակցությունը։

— ՌԴ-ում շատ համալսարաններին կից գործում են նախապատրաստական ֆակուլտետներ։ Օտարերկրյա քաղաքացիների մի մասը, որոնք առհասարակ չեն տիրապետում ռուսերեն լեզվին (իսկ այդպիսիների թիվը յուրաքանչյուր տարի հասնում է մոտավորապես 4 հազարի) ամբողջ տարին այնտեղ զբաղվում են հենց լեզվական պատրաստությամբ։ Սակայն յուրաքանչյուր ուսանողի համար տարեկան ծախսվում է մինչև 100 հազար ռուբլի։ Պետությունը կորցնում է փող, մարդիկ՝ ժամանակ։

Այդ կապակցությամբ Ռոսհամագործակցությունը ենթադրում է ապագայում ռուսաստանյան համալսարանների հետ համատեղ ստեղծել «դուրս տարվող» նախապատրաստական ֆակուլտետներ աշխարհի տարբեր երկրներում, բացել այնտեղ ռուսերեն լեզվի ուսուցման կենտրոններ և թեստավորման կենտրոններ։

— Արդյո՞ք շատ են մեր համալսարաններում անվճար սովորելու՝ ռուսաստանյան առաջարկից օգտվել ցանկացողները։

— Այսօր ռուսաստանյան ուսանող դառնալ ցանկացողների բարձր ակտիվություն է նկատվում։ Մարդիկ զանգահարում են, հարցեր են ուղղում սոցիալական ցանցերում, գրանցվում են պորտալում։ Առավելագույն հետաքրքրություն են դրսևորում ԱՊՀ երկրների քաղաքացիները, ինչը միանգամայն սպասելի է, քանի որ ուսանողների ընդունելության մասին տեղեկատվությունը արագ տարածվեց ռուսալեզու միջավայրում։

Ռուսաստանյան բուհերում անվճար սովորելու համար օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը՝ ամենամյա և երկարատև նախագիծ է։ Գիտակցելով, որ դա հանդիսանում է պետության արտաքին քաղաքական գործունեության արդյունավետ գործիք, կցանկանայի, որ քվոտաների քանակն ապագայում ավելացվեր։

 

Լրահոս
0