00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նուռ. Ես լսում եմ Արարատ լեռան ձայնը

© Sputnik / Асатур Есаянц Дизайнер Нур (Арман Давтян)
Дизайнер Нур (Арман Давтян) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ նկարիչ-դիզայներ Արման Դավթյանը, որ հայտնի է Նուռ կեղծանունով, գրավում է իր անսովոր խառնվածքով և ոչ պակաս արտասովոր ստեղծագործություններով

«Նուռը» զբաղվում է ժողովրդական բժշկությամբ և երազում է թռչել տիեզերք: Sputnik Արմենիայի թղթակից Լաուրա Սարգսյանը զրուցել է անվանի նկարիչ-դիզայներ Արման Դավթյանի հետ:

- Կյանքի ո՞ր փուլում սկսեցիք ստեղծագործել:

— Մարդիկ չեն կարող սկսել ստեղծագործել ինչ-որ կոնկրետ օր, ստեղծագործությունը հանկարծ չի հայտնվում կյանքի որևէ փուլում: Այն կամ կա, կամ չկա: Ոմանք ուշ են զգում դա, մյուսները վաղ են բացահայտում իրենց մեջ այդ ունակությունը: Ես հիշում եմ ինձ քառասուն օրական հասակում, երբ այդ մասին ասում եմ, մարդիկ չեն հավատում: Բայց ես կարող եմ իմ կյանքից այնպիսի մանրամասներ պատմել, որոնք պատահել են ինձ հետ վաղ մանկությունում: Դա կարող է հաստատել միայն մայրս, ով ողջ ընթացքում ինձ հետ է եղել: Ես ֆենոմենալ հիշողություն ունեմ, և երբեմն այն վախեցնում է ինձ: Չնայած դրան՝ ես չեմ կարող ինչ-որ պահեր հիշել կյանքում, երբ չեմ ստեղծագործել: Արարելու ունակությունը ծնվել է ինձ հետ:

Շնորհակալ եմ Աստծուն նման հիշողության համար, քանի որ կյանքի դրական պահերը չմոռանալը շատ լավ է: Բայց բացասականը հիշելը վատ է: Ուստի փորձում եմ իմ կյանքում շրջապատել ինձ միայն լավ ապրումներով, երբեք չեմ կարոտում անցյալը և ապրում եմ վաղվա օրով՝ հուսալով, որ վաղն ավելի լավ կլինի:

-Պատմեք «ԵրևանՈՒՀԻ» ցուցահանդեսի մասին:

— Նոր ցուցահանդեսում ընտրել եմ այն ամենն, ինչ նվիրված է կնոջը: Ինձ ոգեշնչում են կանայք, նույնիսկ այն ժամանակ, երբ ես իրեր եմ ստեղծում տղամարդկանց համար, դրանք նվիրված են նրանց մեջ եղած իգական սկզբին: Մեզանից յուրաքանչյուրի մեջ թաքնված են «ին» և «յան» սկիզբները։

Իմ հավաքածուում կան աշխատանքներ, որոնք ստեղծված են այն կանանց կերպարներով, որոնց ես երբեք չեմ տեսել: Ես նրանց ժամանակակիցը չեմ եղել: Այնուամենայնիվ, նրանք ինձ ոգեշնչել են, օրինակ` Մերլին Մոնրոն, Սիլվա Կապուտիկյանը, Մարիա Կյուրին և այլն:

Կցանկանայի հայտնվել այս կամ այն ժամանակաշրջանում՝ ամեն ինչ իմ աչքով տեսնելու համար: Այդուհանդերձ կարծում եմ, որ ես իմ ժամանակի մարդ եմ: Ստեղծագործող մարդու համար կարևոր է իր ժամանակի ոգով ապրելը: Չէ՞ որ ստեղծագործությունը պետք է սերունդ դաստիարակի:

«ԵրևանՈՒՀԻ» ցուցահանդես - Sputnik Արմենիա
«ԵրևանՈՒՀԻ» ցուցահանդես. «Եթե դուք հոգով ժպտում եք, ապա ես ճիշտ ուղու վրա եմ»

-Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:

— Ինձ ոգեշնչում է մարդկային անհատականությունը, քանի որ բոլոր մարդիկ տարբեր են ու անկրկնելի: Ինձ դուր է գալիս բացահայտել նրանց մեջ այդ անհատականությունը, հետագայում ձև տալ դրան: Ես դրանից մեծ հաճույք եմ ստանում: Ես հանգստանում եմ, այդ թվում՝ նաև ստեղծագործելուց, բնության գրկում: Ես մարդկային էությունը բացահայտող որոշակի բանաձև չունեմ: Օգնում է ներքին հոտառությունս. ես ճանաչում եմ մարդուն նրա հետ կարճ շփումից հետո, դրանից հետո սկսում ստեղծագործել… Դա տեղի է ունենում ներսում՝ ինտուիտիվ մակարդակում: Ես սովորել եմ նաև վերահսկել իմ արվեստը: Դա շատ հարմար է, քանի որ այդ դեպքում դու կախված չես հանգամանքներից, տեղից և ժամանակից (ծիծաղում է): Աշխատում եմ օրական 18 ժամ: Տուն եմ գալիս վաղ առավոտյան և գնում եմ նույնպես վաղ առավոտյան: Կարելի է ասել, որ ապրում եմ իմ արվեստանոցում:

-Ո՞ր դեպքն է Ձեզ ավելի շատ ցնցել:

— Հիշում եմ շատ նկարներ, իրեր, որոնք իմ կյանքի որոշակի փուլերում ոգեշնչել են ինձ: Բայց ես ամենից շատ ցնցվեցի այն ժամանակ, երբ լսեցի Արարատ լեռան ձայնը: Այն մանկուց ուղեկցում է ինձ և կանչում` արի: Եվ իմ կյանքի բեկումնային շրջանում ես գնացի նրա մոտ: Առաջին բառը, որ ասել եմ, եղել է հենց դա` արի: Ինձ թվում է` ես այդ ձայնը լսել եմ ծննդյան օրից, ուստի չեմ լքում այս երկիրը, այս քաղաքը: Եվ եթե ես մեկնում եմ, ապա կարճ ժամանակով:

-Ինչպե՞ս է ստեղծվել «Նուռ» կեղծանունը:

— Մանկապարտեզում մրգերին նվիրված հանդեսի ժամանակ ես խաղում էի «նռան» դերը: Հավանաբար ինձ այնքան է սազել այդ դերը, որը բոլորը սկսել են այդպես կոչել ինձ: Հետո դա դարձավ սովորույթ և իմ սեփական անունը: Այսօր ես գրեթե չեմ արձագանքում անձնագրում գրված անվանս, ինձ նույնականացնում եմ «նռան» հետ:

-Ինչի՞ մասին եք երազում:

— Նայելով աստղերին՝ երազում եմ անհասանելիի մասին: Երազում եմ, որ ինչ-որ մի օր գուցե կկարողանամ թռչել Տիեզերք: Չէ՞ որ յուրաքանչյուր մարդ որոնում է այն, ինչ չգիտի:

-Կա՞ որևէ կերպար, որին ընդօրինակում եք:

— Իմ սիրելի կերպարը «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայն» է, որն ինձ համար կուռք է: Ես փորձում եմ ապրել նրա նման, փորձում եմ ամեն անգամ հաղթահարել ինքս ինձ ու մի քայլ առաջ գնալով՝ անցնել մեկ այլ հարթություն:

-Հավատու՞մ եք Աստծուն:

— Միանշանակ հավատում եմ Աստծուն, ավելի ճիշտ՝ նրան, ով իմ հոգու մեջ է:

-Ինչի՞ համար եք զղջում:

— Երբեմն ափսոսում եմ, որ բժիշկ չեմ դարձել: Թեև զբաղվում եմ ավանդական բժշկությամբ և բուժում եմ շատ հիվանդություններ, բայց շատ կուզեի լինել պրոֆեսիոնալ բժիշկ, օրինակ` վիրաբույժ: Երբեմն տխրում եմ և զղջում, որ վիրաբույժ չեմ դարձել… Նման պահերին մտածում եմ, որ երբեք ուշ չէ, և դեռ կհասցնեմ սովորել (ժպտում է):

Խորհուրդ Նուռից

Տարվելով ժողովրդական բժշկությամբ՝ Նուռը բոլոր նրանց, ովքեր հատկապես գարնանը ճնշման հետ կապված խնդիրներ են ունենում, խորհուրդ է տալիս խմել ուրցի թուրմ, ընդ որում` այն ուրցի, որն աճում է ծովի մակերևույթից նույն բարձրության վրա, որտեղ ապրում է այն խմողը։

 

Լրահոս
0