00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:39
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազմիկ Գրիգորյան. Մարադոնայի դեմ խաղը երբեք չեմ մոռանա

© Sputnik / Хачик ЧахоянРоман Березовский и Марадонна
Роман Березовский и Марадонна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1996 թվականի փետրվարի 2-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Հարավային Ամերիկայում ընկերական խաղերի շրջանակներում մրցեց հանրահայտ «Բոկա Խունիորս» թիմի հետ: Այդ խաղում արգենտինական հանրահայտ ակումբի ավագն էր լեգենդար Դիեգո Արմանդո Մարադոնան:

Խաչիկ Չախոյան

Հայաստանի հավաքականի կազմում հիշարժան այդ խաղին մասնակցեց Ռազմիկ Գրիգորյանը, ով տպավորությունները պատմեց Sputnik Արմենիային

-Ռազմիկ, 90-ականների վերջին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղեր էր անցկացնում Հարավային Ամերիկայում: Ո՞ր խաղն է տպավորվել բոլորից շատ:

— Անկասկած, «Բոկա Խունիորս» — Հայաստան հանդիպումը, քանի որ մրցակցի կազմում խաղադաշտ դուրս եկավ Դիեգո Մարադոնան: Հավաքականը մի քանի ընկերական հանդիպումներ անցկացրեց: Բայց Մարադոնայի դեմ հանդես գալն արդեն լրիվ այլ կարգի խաղ էր, որը երբեք չեմ մոռանա: Ես շատ այլ ճանաչված ֆուտբոլիստների դեմ եմ խաղացել, բայց Մարադոնայի կողքին կանգնելն անգամ արդեն մեծ պատիվ էր բոլորիս համար: Ասեմ, որ այդ թիմում խաղում էր նաև Կլաուդիո Կանիջան` ևս մեկ հանրաճանաչ ֆուտբոլիստ:

-Ռազմիկ, ինչպիսի՞ն էր Մարադոնան շփման մեջ և խաղում:

— Շատ լավ: Շատ մտերիմ: Խաղից հետո Մարադոնայի աները հրավիրեց ռեստորան: Ավտոբուսը կանգնեց, ու մենք տեսանք, որ Արգենտինայի բոլոր լրագրողներն այնտեղ էին: Մենք նույնիսկ մի փոքր շփոթվեցինք նման ուշադրությունից: Բայց պարզվեց, որ դիմավորում էին ոչ թե մեզ, այլ Մարադոնային: Մարադոնան եկավ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով ու ապացուցեց, որ մեր լավ բարեկամն է:

© Sputnik / Хачик Чахоян Ռազմիկ Գրիգորյանն ու Մարադոնան
Размик Григорян и Марадонна - Sputnik Արմենիա
Ռազմիկ Գրիգորյանն ու Մարադոնան

Իսկ խաղից մի դեպք պատմեմ. մրցավարը տուգանային հարված նշանակեց մեր օգտին, ու ես գնդակն էի տեղադրում փոխանցում կատարելու համար: Մարադոնան շրջվեց ու սկսեց քայլել դեպի տուգանային հրապարակ: Երբ հարվածեցի, գնդակը դիպավ Մարադոնայի գլխին: Նա շրջվեց ու ձեռքերը տարածելով` կարծես ասաց՝ ի՞նչ եմ արել, որ խփում ես (ծիծաղում է):

-Իսկ Մարադոնայի մարզաշապիկը ու՞մ բաժին հասավ:

— Մեր հավաքականի խաղացողներից Համլետ Մխիթարյանը հանդիպման վերջին 15 րոպեներին փորձում էր Մարադոնայի հետ զրուցելով` մարզաշապիկը փոխել նրա հետ (ժպտում է): Բայց խաղի ավարտից հետո Մարադոնան մարզաշապիկը նետեց դեպի տրիբունա՝ երկրպագուներին:

-Բացի «Բոկա Խունիորսի» հետ խաղը, ի՞նչ ուրիշ հանդիպում անցկացրիք ճանաչված թիմերի հետ:

— Ուրուգվայում մրցեցինք «Պենյառոլ» և «Նասիոնալ» թիմերի հետ, որոնք այդ երկրի առաջատար ակումբներն էին: Ի դեպ, «Նասիոնալի» հետ խաղից առաջ թիմով ճաշի էինք գնում ու վեց անձի համար նախատեսված վերելակում հայտնվեցինք 12 հոգով: Հայկական տարբերակ` բոլորս էլ շտապում էինք: Արդյունքում վերելակի ճոպանները կտրվեցին, մեր բախտը պարզապես բերեց, որ տեխնիկապես շատ լավ ապահովված վերելակ էր, հիանալի ամորտիզացիայի շնորհիվ այն վերջապես կանգնեց, բայց շատ շուտով զգացվեց թթվածնի պակասը: Եթե մեզ մի քանի րոպե ուշ հանեին վերելակից, ես ու Արամայիս Տոնոյանը կարող է շնչահեղձ լինեինք:

© ARMSPORTՌազմիկ Գրիգորյան
Размик Григорян  - Sputnik Արմենիա
Ռազմիկ Գրիգորյան


-Ռազմիկ, մարտի 25-ին մեր հավաքականն առաջին խաղն է անցկացնելու Վարուժան Սուքիասյանի ղեկավարությամբ: Արդեն իսկ պարզ է, որ մեր թիմում նոր խաղացողներ են լինելու: Ինչպե՞ս կգնահատես ԱԱ-2018 ընտրական փուլում մեր խումբը:

— Ես լսել եմ, որ ոմանք ասում են, թե այս խումբը հարմար է մեր թիմի համար, հեշտ մրցակիցներ են բաժին հասել։ Կարծում եմ, որ այդպես չէ: Լեհաստանը հզոր թիմ է, որը հաղթել է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականին: Ռումինիայի ընտրանին Եվրոպական բարձր մակարդակի թիմ է, արդեն շատ լավ գիտենք, որ Դանիան ուժեղ մրցակից է: Մոնտենեգրոյի ու Ղազախստանի հավաքականներն էլ թույլ չեն: Մեր հավաքականի համար շատ դժվար է լինելու: Հիմա էլ Ռոբերտ Արզումանյանը, որը մեր թիմի պաշտպանության հենասյունն է, հայտարարել է հավաքականից հեռանալու մասին: Ռոբերտի պակասը մեր թիմում զգացվելու է:

- Սուքիասյանի հետ դու աշխատել ես ու մարզվել: Չե՞ս կարծում, որ հիմա մեր մարզչին իրոք կատարողներ են հարկավոր խաղադաշտում:

— Այո, աշխատել եմ ու շատ լավ գիտեմ նրա ոճը: Բայց կարծում եմ՝ ամենակարևորը հիմա Սուքիասյանին ինքնուրույնություն տալն է, որպեսզի կարողանա իր նպատակին հասնել: Ցանկացած մարզիչ պետք իր որոշումների մեջ հաստատուն լինի: Մարզիչը պետք է իր պահանջները իրացնի այնպես, ինչպես տեսնում է, ու այդ գործում նրան պետք է օգնեն գլխավոր մարզչի օգնականները, նրանք նույնպես պետք է կիսեն այդ մեծ պատասխանատվությունը: Ալբանիայի հետ խաղից հետո տարբեր կարծիքներ հնչեցին այդ խաղի վերաբերյալ, ու հիմա նաև պետք է հոգեբանորեն էլ խաղացողներին նախապատրաստել: Հիմա մենք դարպասապահի լուրջ խնդիր ունենք, բացի այդ պաշտպանությունում կա արդեն բարձրակարգ խաղացողի պակաս: Ո՞վ կխաղա հարձակման գծում: Ամեն ինչ, իրոք, շատ բարդ է: Ես միայն մի բան գիտեմ. եթե լինի մի ֆուտբոլիստ, ով հավաքականի կամ թիմի անվան հետ կխաղա, ապա այդ խաղացողին նույնիսկ կարելի է գնդակահարել: Մյուս կողմից էլ եթե նման բան չկա, ապա խոսակցությունները զուր են, քանի որ տուժում են առաջին հերթին ֆուտբոլիստները:

 

 

 

 

Լրահոս
0