00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Դավութօղլուի և Ալիևի հանդիպումը մեկնարկային կետ էր

© Sputnik / Нина Зотина / Անցնել մեդիապահոցВедущий научный сотрудник Института проблем международной безопасности РАН Алексей Фененко
Ведущий научный сотрудник Института проблем международной безопасности РАН Алексей Фененко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղյան հակամարտության թեժացման հնարավոր նախադրյալների մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմեց ՌԳԱ միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Լոմոնոսովի անվան ՄՊՀ–ի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի միջազգային անվտանգության ամբիոնի ավագ դասախոս Ալեքսեյ Ֆենենկոն

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի- Sputnik. Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը որոշակի նախադրյալներ է ունեցել, կարծում է փորձագետ Ալեքսեյ Ֆենենկոն։

«Շատերը Ռուսաստանում դեռ 2010թ.-ից էին սպասում այն ամենին, ինչ այժմ տեղի է ունենում Ղարաբաղում, այն ժամանակ, երբ, ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմակերպած բանակցային գործընթացը տապալվեց»,- կարծում է փորձագետը։

Ֆենենկոյի խոսքով` Թուրքիան հրաժարվեց ստորագրել Ցյուրիխյան արձանագրությունները, Ադրբեջանը զգաց իր ուժը, համարելով, որ կարող է ազդել Թուրքիայի դիրքորոշման վրա։ Հակամարտության թեժացման երկրորդ նախադրյալ է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի այլընտրանքի բացակայությունը։

«2012թ.-ին և 2014թ.-ին շփման գծում ընդհարումներ են եղել, իսկ անցած տարվա ընթացքում դրանք ավելի լայնածավալ են դարձել, բայց, չնայած սրացմանը, Մինսկի խմբի այլընտրանք չի ստեղծվել»,- նշեց փորձագետը։

Խոսելով հակամարտության հնարավոր դադարեցման մասին` երեք տարբերակ է ուրվագծվում. բանակցային գործընթացի վերսկսում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, Մինսկի խմբի օրինակով նոր բանակցային ձևաչափ, Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդություն, ինչպես 2008թ.-ին, որի արդյունքը դարձավ Մայնդորֆի հռչակագիրը։

Հիշեցնենք, որ 2008թ.-ի նոյեմբերի 2-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայի մարզում ստորագրել էին Մայնդորֆյան հռչակագիրը, որում մասնավորապես ասվում է` կողմերը «հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի կարևոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց հանդիպումները կողմերի հետ Մադրիդում 2007թ.-ի նոյեմբերի 29-ին և դրան հաջորդող բանավեճերը` քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով»։

«Ահմեդ Դավութօղլուի և Իլհամ Ալիևի հանդիպումը խթան է հանդիսացել հակամարտության թեժացման համար։ Ռուսաստանը լավ հարաբերություններ ուներ Թուրքիայի հետ, քանի դեռ Մոսկվան աջակցում էր Անկարայի հետ բանակցային գործընթացին։ Դա զսպող գործոն էր նաև Ադրբեջանի իշխող օղակների համար»,- կարծում է փորձագետը։

Ֆենենկոն չբացառեց, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են պայմանավորվածություն ձեռք բերած լինել այն մասին, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է ավելի հստակ դիրքորոշում զբաղեցնի ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից հետո։

 

 

Լրահոս
0