00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նազիկ Ավդալյան. «Սա մի չնչին բան էր, որ կարողացա անել իմ երկրի համար»

© JUNG YEON-JE / AFPНазик Авдалян
Назик Авдалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը։ Sputnik Արմենիան զրուցել է մեր հերոսուհու և նրա մարզչի` Արտաշես Ներսիսյանի հետ

Զրույցը վարեց Խաչիկ Չախոյանը

- Հայ ազգը մեծ հպարտություն ապրեց` դիտելով ռեպորտաժը Նորվեգիայից, որտեղ դու հերթական անգամ ոչ թե հաղթեցիր, այլ ուղղակի հրաշք մատուցեցիր մեզ։ 7 տարվա ընդմիջումից, ծանր վնասվածքից հետո ուզում եմ իմանալ` ի՞նչը քեզ օգնեց նորից դուրս գալ մրցահարթակ և նոր հաղթանակ գրանցել։

— Ճիշտն ասած` վնասվածքիցս հետո ոչ մի անգամ չեմ կասկածել, որ կրկին վերադառնալու եմ սպորտ։ Ես գիտեմ, որ եթե ինչ-որ բան շատ ես ցանկանում, ապա անպայման կատարվում է։ Անհնարին ոչինչ չկա։ Դա ես մեկընդմիշտ մտցրել եմ իմ մեջ և առաջնորդվում եմ դրանով։ Եվրոպայի առաջնությունում հաղթանակը կարևոր էր այնքանով, որ դա այն պահին էր, երբ մեր զինվորները կենացմահու պայքար են մղում թշնամու դեմ։ Հիմա յուրաքանչյուր հաղթանակ մեզ պետք է։ Ես դրանով եմ կարևորում իմ` Եվրոպայի չեմպիոն դառնալը։ Շատ ուրախ եմ, որ կարողացա ինչ-որ ձևով փոխել մեր ազգի տրամադրությունը։ Իմ հաղթանակը նվիրում եմ ոչ միայն մեր զինվորներին, այլ բոլոր նրանց, ովքեր գնացել ու պահում են մեր սահմանը։ Շնորհակալ եմ նրանց, ես հպարտանում եմ նրանցով։ Ոչ միայն ես, այլև մեր ողջ ազգը ապրում է նրանցով, միշտ աղոթում ենք նրանց համար։ Սա մի չնչին բան էր, որ կարողացա անել իմ երկրի համար, ես էլ իմ ձևով ինչ-որ բան արեցի։

Назик Авдалян - Sputnik Արմենիա
Ծանրորդ Նազիկ Ավդալյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

- Քո հաղթանակն այսօրվա դրությամբ ինչ-որ փոփոխություն մտցրեց Հայաստանում։ Ողջ համացանցը ողողված է քո հաղթանակի մասին լուրերով։ Մարդիկ, ովքեր սպորտի հետ կապ չունեին, ճանաչելով ինձ որպես սպորտային մեկնաբան` բարևում էին ու շնորհավորում։ Յուրաքանչյուր հայ մարզիկի հաղթանակն իմ սեփական հաղթանակն է, ես քեզ հետ երգում էի օրհներգը։ Փաստացի դու այս հաղթանակով ապացուցեցիր, որ մեր հեռանկարային մարզիկներից մեկն ես։ Մի քիչ վաղ է խոսել օլիմպիական խաղերի մասին։ Բայց չե՞ս կարծում, որ կարող ես մասնակցել դրանց։

— Բավականին վաղ է խոսել այդ մասին, որովհետև դեռ մի քանի ամիս կա։ Դրանք շատ որոշիչ ամիսներ են։ Բոլոր մարզիկների պես իմ նպատակը նույնպես օլիմպիական խաղերն են։ Բոլորը գիտեն, որ չեմ սիրում խոսել իմ ծրագրերի մասին։ Կարող եմ միայն ասել, որ պատրաստվում եմ գալիք օլիմպիական խաղերին։

Խաչիկ Չախոյանը նաև զրուցեց Նազիկ Ավդալյանի մարզչի` Արտաշես Ներսիսյանի հետ

- Մենք ունեցանք հրաշալի հաջողություն` ի դեմս Նազիկ Ավդալյանի։ Յոթ տարի մրցահարթակում չլինելուց հետո Դուք հավատու՞մ էիք, որ այս հաղթանակին կարելի է հասնել նման ծանր վնասվածքից հետո։ (2011 թվականին Նազիկ Ավդալյանն ավտովթարի էր ենթարկվել, վնասել ողնաշարն ու բազմաթիվ կոտրվածքներ էր ստացել –խմբ.)։

— Բնականաբար սկզբում կասկածներ կային։ Հետո բժիշկների պատասխանը ստացանք։ Մինչև նրանց համաձայնությունը չստացա, ես չհամոզվեցի։ Նրանց խոսքն ինձ համար հիմք էր ամեն ինչ նորից սկսելու համար։ Իսկ Նազիկի հնարավորություններին ես երբեք չեմ կասկածել ու էլի չեմ կասկածում։ Նա նորից կարող է բարելավել իր արդյունքները։ Կարելի է ասել` նա ծնվել է սպորտի համար։

- Առաջնության գնալուց առաջ արդեն գիտեի՞ք, որ Նազիկն ունակ է պայքարելու մեդալների համար։

— Այո, արդեն ժամանակն էր։ Մարզումները լավ ընթացք ունեին, կիլոգրամները բարելավել էր արդեն, մոտավորապես գիտեինք, որ կարող է պայքարել մեդալների համար։ Բայց որ այսքան լիարժեք պայքար կարող էր մղել, ոչ թե անկանկալ էր, այլ շատ ուրախալի փաստ ինձ համար։ Ես համոզվեցի, որ վնասվածքը նրան ոչնչով չի խանգարում, և նա կարող է լիարժեք պատրաստվել օլիմպիական խաղերին։

- Կարծում եմ` հոգեբականական ու կամային հատկանիշներն էլ պետք է կարևորել` և՛ Նազիկի, և՛ Ձեր, որովհետև Դուք եք նրա անձնական մարզիչը, և կարելի է ասել, որ երկուսով միասին եք բարձրացրել այս կիլոգրամները։

— Երբ մենք որոշեցինք կրկին սպորտ վերադառնալ, շատ դժվար էր, պահն անչափ պատասխանտու էր։ Նազիկն ինձ հարցրեց` ընկեր Արտաշ, դու հավատու՞մ ես, որ ես կարող եմ նորից սպորտ վերադառնալ։ Ես ասացի` Այո։ Ասաց` եթե դու հավատում ես, ուրեմն ես էլ եմ հավատում, և այլևս այդ մասին չենք խոսելու, մոռանում ենք անցածը, բոլոր արգելքները հաղթհարելով` գնում ենք առաջ։ Իհարկե, մարզումների ընթացքում հոգեբանական փոքր խնդիրներ եղել են, բայց Նազիկը հաղթահարել է դրանք, և նա ապացուցեց, որ աշխարհի առաջնությունից ու այս հաղթանակից հետո Նազիկը բոլորովին փոխվել է։ Ես անընդհատ ասում էի` հիշու՞մ ես այն Նազիկին, ախր հիշիր նրան, ճանաչու՞մ ես այն Նազիկին։ Այսպես խոսելով կարողացա վերափոխել նրան, և այսօր նա կրկին նույն Նազիկն է, և ինքն էլ գիտի այդ մասին։

 

 

Լրահոս
0