05:55 19 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Алексан Бабаян

Թե ինչպես այգեձորցին քանդակներ կերտեց Մոնղոլիայում

© Sputnik / Laura Sarkisyan
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
135280

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Ալեքսան Բաբայանի քանդակների ցուցահանդեսը։ Քանդակները տարբեր թեմաներով են` կնոջ ու զինվորների կերպարից մինչև երկաթյա ստեղծագործություններ

Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է քանդակագործի հետ` պարզելու համար, թե ով է նրա ոգեշնչման աղբյուրը։ Զրույցը վարել է Լաուրա Սարգսյանը։

- Քանի՞ աշխատանք է ներկայացված ցուցահանդեսում։

– Ավելի քան 300 աշխատանք է ներկայացված, որոնք ստեղծել եմ 90-ական թվականներից սկսած։ Ես քմահաճ չեմ նյութի ընտրության հարցում, կարևորը` նյութ լինի, որից հնարավոր կլինի կերտել ու արտահայտել հոգուդ մեջ եղածը։ Ես սկսում եմ ստեղծագործել, երբ ինչ-որ բանից տպավորվում եմ, հետո ծնվում է գաղափար է, իսկ դրանից հետո` ստեղծագործությունը։ Այստեղ ավելի շատ էսքիզներ են ներկայացված, քան քանդակներ։ Այդ էսքիզներն ուզում եմ կյանքի կոչել ու նոր շունչ հաղորդել։

Выставка Алексана Бабаяна
© Sputnik / Laura Sarkisyan
Ալեքսան Բաբայանի քանդակներից

- Ե՞րբ է սկսվել ձեր ստեղծագործական ուղին։

– Չորս տարեկան էի, երբ մանկապարտեզում սկսեցի պլաստիլինից քանդակներ ստեղծել։ Իմ առաջին ստեղծագործությունները հայտնի գրողների, բանաստեղծների ու տարբեր մարդկանց դեմքեր են եղել, որոնք ես վերցնում էի գրքերից։ Նայում էի նկարին և փորձում էի նույնը ստեղծել։ Այսպես ստեղծվեց պլաստիլինից պատրաստված քանդակների հավաքածուն, որը պահում էի մահճակալիս վերևի դարակում, քնելուց առաջ երկար ուսումնասիրում էի դրանք, հետո քանդում ու նորից սարքում։

Երբեմն ինձ թվում է, որ իմ ծննդավայրը` Այգեձոր գյուղն է (Տավուշի մարզ) իմ փոխարեն որոշել կոչումս։ Յուրաքանչյուր ոք, ով եղել է այնտեղ ու տեսել Այգեձորի բնությունը, տպավորություն է ստանում, թե այն քանդակագործ է կերտել։ Այգեձորն ինձ ոգեշնչել է ու շարունակում է ոգեշնչել…

Выставка Алексана Бабаяна
© Sputnik / Laura Sarkisyan
Ալեքսան Բաբայանի ստեղծագործություններից

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի գեղարվեստական ուսումնարան։ Ավելի ուշ` 1983-1985 թվականներին, մեկնեցի Մոնղոլիա ծառայելու։

- Ինչպե՞ս ստացվեց, որ այնտեղ էլ շարունակեցիք զբաղվել քանդակագործությամբ։

— Մի անգամ ծառայության ժամանակ ես մի փոքր խախտում արեցի, և ստորաբաժանման հրամանատարն ինձ ասաց, որ մինչև գերանից արձան չստեղծես, տուն չես գնա։ Նա մարդու հասակից բարձր ու 80 սմ տրամագիծ ունեցող հինգ գերան բերեց։

Դե, ես չէի կարող չկատարել հրամանը և մարդկային դեմքեր ստեղծեցի, հայկական նախշազարդերով պատեցի գերանն ու վրան հայերեն գրություն փորագրեցի։ Դրանից հետո թույլ տվեցին, որ տուն գնամ (ժպտում է)։

- Եթե այլ մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունենայիք, ո՞րը կլիներ Ձեր ընտրությունը։

– Հայրս սպա էր և ավարտել էր Թիֆլիսի ռազմական ուսումնարանը։ Ֆիննական և Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր։ Ժամանակին Խորհրդային բանակում Գլխավոր շտաբի պետն էր։ Եվ եթե ես չհետաքրքրվեի քանդակագործությամբ, հաստատ զինվորական կդառնայի։

Выставка Алексана Бабаяна
© Sputnik / Laura Sarkisyan
Выставка Алексана Бабаяна

 

Գլխավոր թեմաներ