00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մալխաս. ապրում եմ, ինչպես նվագում եմ և նվագում եմ, ինչպես ապրում եմ

© Sputnik / Asatur YesayantsОткрытие ереванского джаз фестиваля
Открытие ереванского джаз фестиваля - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջազը ծնվել է 19-րդ դարի վերջին և դարձել երաժշտական արվեստի յուրահատուկ մի ձև, որը շարունակում է զարգանալ ու միլիոնավոր մարդկանց սրտեր նվաճել: Հայաստանում ջազը համադրվում է նաև ազգային մոտիվների հետ

Ջազի միջազգային օրը Հայաստանում նշվում է հինգերորդ անգամ: Հայկական ջազի ակունքների մասին է պատմում ժամանակակից հայկական ջազի խորհրդանիշ, երաժիշտ Լևոն Մալխասյանը: Զրույցը վարել է Լաուրա Սարգսյանը:

-Ե՞րբ և ինչպե՞ս է ծնվել հայկական ջազը:

— Հայկական ջազի ակունքները գալիս են 1938թ.-ից, երբ հանրահայտ կոմպոզիտոր Արտեմի Այվազյանը ստեղծեց առաջին ջազային նվագախումբը, որը մեծ հաջողություն ունեցավ Խորհրդային Միության քաղաքներում: Ես պահում եմ այդ ժամանակների դեղնած աֆիշը, որի վրա գրված է՝ «Հայաստանի ջազ-նվագախումբ», գեղարվեստական ղեկավար՝ Արտեմի Այվազյան: Այդ ժամանակներից սկսվեց Հայաստանի ջազի պատմությունը: Այդ պատմությունը շարունակեց Կոնստանտին Օրբելյանը: Այվազյանից հետո նա 36 տարի անընդմեջ ղեկավարեց Հայաստանի Պետական էստրադային-ջազային նվագախումբը: Նա հսկայական աշխատանք է կատարել, Օրբելյանի ղեկավարությամբ նվագախումբը եղել է աշխարհի շուրջ 40 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում:

© SputnikԼևոն Մալխասյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի հյուրն է
Левон Малхасян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Լևոն Մալխասյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի հյուրն է

Անցած հարյուրամյակի 60-ականները կարելի է բեկումնային համարել. ջազ մտավ իմ սերունդը: Ես Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հիման վրա ստեղծեցի առաջին ջազային եռյակը, որի կազմում ընդգրկվեցին կոնտրաբասիստ Արթուր Աբրահամյանը, թմբկահար Արթուր Թութունջյանը և ես՝ որպես դաշնակահար: Մեկ տարի անց մեզ միացավ փայլուն սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը և մեր եռյակը դարձավ քառյակ: Հետո սկսեցին սնկի պես աճել փոքր ջազային խմբերը: Եղել են նաև մեծ բենդեր: Ընդ որում, փոքր խմբերում ինքնադրսևորվելու հնարավորությունն ավելի մեծ էր, քան մեծ բենդերում:
Ես կարող եմ անվերջ թվարկել տաղանդավոր ջազմենների անունները՝ Արմեն Հյուսնունց, Վահագն Հայրապետյան, Դավիթ Ազարյան, Ռուբեն Ամիրբեկյան և ուրիշներ: Մենք ջազային փառատոների էինք մասնակցում: Ջազը Հայաստանում միշտ բարձունքի վրա է եղել և միշտ ունեցել է իր ունկնդիրը:

- Ինչպե՞ս և ե՞րբ հասկացաք, որ ջազը Ձերն է:

— Ես 15 տարեկան էի, երբ առաջին անգամ ամերիկյան «Time for jazz» ռադիոհաղորդման եթերում լսեցի այդ աստվածային երաժշտությունը: 45 րոպե շարունակ միայն ջազային երաժշտություն էր հնչում, և ես լսում էի մի երաժշտություն, որը չէին հասկանում: Հիշում եմ՝ մենք ձայնագրում էինք այդ հաղորդումը և դրա վրա էինք պարապում: Այդպես մենք ծանոթացանք ջազի հետ:
Մեր հին խմբից շատերն արդեն ապրում և ստեղծագործում եմ Ամերիկայում՝ Արտաշես Քարթալյան, Գրիգոր Բալաղյան և ուրիշներ:

-Ի՞նչ է ջազը Ձեզ համար:

— Ջազը կյանքի նման անկրկնելի, մշտապես փոփոխվող երաժշտություն է: Ջազն առանձին կղզիացած ժանր է: Այն սահմանափակ լսարան ունի, և այդ երաժշտությունն այնքան երկրպագուներ չունի, որքան փոփ երաժշտությւոնը, ռաբիսը կամ նույնիսկ դասական երաժշտությունը:

-Ինչպիսի՞ն է ջազային լսարանի հավաքական կերպարը:

— Այստեղ տարիքային սահմաններ չկան, կարող են լինել 7-ից 80 տարեկան մարդիկ, որոնք ունեն հետաքրքրման միտում և ինտելեկտուալ են, այսինքն պատրաստված են, կարդացած, կրթված, ունեն ներքին փիլիսոփայություն:

© Sputnik / Асатур ЕсаянцԼևոն Մալխասյան
Левон Малхасян - Sputnik Արմենիա
Լևոն Մալխասյան

-Ինչպե՞ս հայտնվեց «ջազի միջազգային օր» հասկացությունը:

— Հինգ տարի առաջ, երբ համաշխարհային գերաստղ, դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր Հերբի Հենքոկը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, նա առաջարկեց ապրիլի 30-ը նշել որպես Ջազի օր: Մենք նույնպես միացանք այդ նախաձեռնությանը և արդեն հինգ տարի է՝ նշում ենք այդ օրը:

-Ինչպիսի՞ն է հայկական ջազը:

— Պարտադիր չէ ջազի մեջ դուդուկ կամ թառ ներառել, որպեսի երաժշտությունը դառնա հայկական: Ցանկացած երկրում, որտեղ ես համերգ եմ տվել, 10 րոպե անց խոսել են, որ ես Արևելքից եմ և միանգամից ուզում էին իմանալ, թե որ երկրից եմ: Հայկական մեղեդիների վրա մեծացած ցանկացած մարդ չի կարող ջազի իմպրովիզի ժամանակ հայկական երաժշտություն չօգտագործել:

-Ովքե՞ր են ներկայացնում այսօրվա ջազը:

— Ես կարող եմ մինչև առավոտվա վեցը թվարկել ջազի նոր սերնդի ներկայացուցիչների անունները: Մենք տաղանդավար ջազմենների մեծ բանակ ունենք:

-Ի՞նչ է փոխվել ջազում ստեղծումից ի վեր:

— 60, 70, 80, 90 և 2000-ական թթ.-ի ջազում ոչինչ չի փոխվել, բացի նոր տարրերի կիրառումից: Ջազը հարուստ է նրանով, որ կյանքից նոր բաներ է վերցնում: Եթե դու ներքուստ հակված չես իմպրովիզի, ապա աշխարհի ոչ մի կոնսերվատորիա քեզ դա չի սովորեցնի:

-Ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք:

— Ես 70 տարեկան եմ, որից 50-ը նվիրել եմ ջազին: Ես արդեն կատարել եմ մի երազանքս՝ բացել եմ ջազ-ակումբ, մնացել է ջազի դպրոց էլ բացեմ ու այդ ժամանակ կհանգստանամ (ժպտում է): Ես ապրում եմ այնպես, ինչպես նվագում եմ, նվագում եմ այնպես, ինչպես ապրում եմ:

 

Լրահոս
0