00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինադադարի ժամանակաշրջանի պատերազմը (երրորդ մաս)

© SputnikДмитрий Писаренко и Юра Алексанян
Дмитрий Писаренко и Юра Алексанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի թեժացումից մեկ ամիս է անցել։ Մարտերն ընթացան 100 ժամ։ Մեկ ամիս անց Դմիտրի Պիսարենկոն «Ապրիլյան պատերազմ» հատուկ նախագծի շրջանակում ամփոփեց իր ռազմաճակատային օրագիրը։ Մեր կայքում կհրապարակվեն նրա նոթերն առաջնագծից

Անհանգստության բարձունք

Ուշ երեկոյան հրամանատարական կազմը հավաքվում է պահեստում։ Միայն թեյ ու սուրճ են խմում։ Ոչ մի ոգելից խմիչք։ Անգամ հարյուր գրամի մասին խոսք չի կարող լինել։ Զարմանալի է, բայց` իրականություն։ Պատերազմի ժամանակ թուլանալ չի կարելի։ Եթե կորցնես զգոնությունդ, թշնամին կօգտվի դրանից։

Հրթիռակոծությունների վտանգը չի նվազում։ Հակառակորդի վերահսկման տակ է գտնվում գերիշխող բարձունքը։ Այնտեղից հնարավոր է կրակել ոչ միայն դիրքերի, այլև ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ, որոնք գտնվում են ճակատից բավական հեռու։

С каской стоя - Sputnik Արմենիա
Զինադադարի ժամանակաշրջանի պատերազմը (երկրորդ մաս)

«Այդ բարձունքը մեզ շատ է անհանգստացնում, — ասում է հրամանատարը։ — Թշնամու ուժերն այնտեղ են կենտրոնացած։ Հատուկ տեխնիկա են բերել, կռունկներ։ Փորում են»։

Խոսեցինք «Երկրապահ» կամավորական միության ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանի մասին։ Նրան այստեղ հարգանքով են վերաբերվում և «զորավար» կոչում։

Պարզվում է` սեղանի գլխին նրա կրտսեր եղբայրն է նստած` Աշոտը։ Հասարակ մարդ է` հումորի մեծ զգացումով։

Իսկ ավագ եղբայրը` գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, հաղթանդամ է ու խիստ բնավորության տեր մարդ։ Ռազմական ծառայությունից հետո պատգամավոր է դարձել։

Մի պատմություն հիշեցի, երբ մոսկվայաբնակ գործարարները` մեկը հայ, մյուսն` ադրբեջանցի, սկսեցին քաղաքական թեմաների շուրջ վիճել։ Հայն իր պլանշետով ցույց տվեց գեներալ Մանվելի լուսանկարը։ Ադրբեջանցին ասաց` եթե Մանվելի պես մարդիկ են խորհրդարանում, ապա սարսափելի է պատկերացնել, թե ովքեր են նստած խրամատներում։

Աշոտը ժպտում է։ Իսկ ես մի այլ դեպք եմ մտաբերում, որի մանրամասները վաղուց էի ուզում իմանալ։ Ժամանակին ինձ այդ պատմությունը մի ռուս գեներալ է պատմել, ով 90-ականներին Հայաստանում է ծառայել։

… Գրիգորյան եղբայրների նախնիները 1918 թվականին մասնակցել են Սարդարապատի ճակատամարտին։ Այն ժամանակ հայկական աշխարհազորայինները Երևանից ոչ հեռու կանխեցին թուրքական բանակի հարձակումը, ինչը թույլ տվեց մի քանի օր անց անկախ հայկական հանրապետություն հռչակել։ Գեներալ Գրիգորյանի նախնիներից մեկը հերոսաբար զոհվել է։ Երբ նրան գտել են, ուս ուսի պառկած է եղել սպանված ռուս զինվորի կողքին։

«Նրանց այդպես միասին էլ թաղել են, — ասաց Աշոտը։ — Մեր տատի հարազատ եղբայրն է եղել` մորական կողմից։ Շատ լավ ցեղ է` ռազմական ավանդույթներով։ Գերեզմանի տեղում մենք եկեղեցի կառուցեցինք։ Այդ ռուս գեներալը, ով քեզ պատմել է այդ մասին, հրավիրված էր վանքի օծման արարողությանը»։

Ավագ եղբոր կարգադրությամբ Աշոտը կայազորում կամավորներին ընդունելու, տեղավորելու և առաջնագիծ ուղարկելու հարցերով է զբաղվում։ Նա հրահանգում և համակարգում է նորեկներին։

«Մենք թերագնահատեցինք հակառակորդին, — ասում է հրամանատարներից մեկը։ — Այս տարիների ընթացքում նրանք վերլուծել են սխալները, պատրաստվել են, իսկ մենք ինքնավստահ էինք, քանի որ հաղթողներին չեն դատում։ Կարծում էինք, որ եթե պատերազմ սկսվի, նրանք կրկին կփախչեն»։

Ոչ ոք չի վիճում։ Այն պատերազմի ժամանակ էլ սկզբում դժվար էր, բացի այդ հակառակորդը գերազանցում էր մեզ իր տեխնիկայի և զինվորների թվով։ Հայերն իրենց ուժը ցույց տվեցին թիրախային հակահարվածներում։ Հենց դա էլ հաջողության գրավական դարձավ։

С каской стоя - Sputnik Արմենիա
Զինադադարի ժամանակաշրջանի պատերազմը

Ջիվան անունով զինվորն այս կողմերում էլի է կռվել, լավ է հիշում տեղանքի առանձնահատկությունները։ Պատմում է ադրբեջանցիների կողմից պահվող բարձունքի առավելությունների մասին։ Թեև բնակավայրերը հեռու են գտնվում, այնուհանդերձ հակառակորդը կարողանում է վերահսկել ճանապարհները։ Նշանակում է` զորքն ու տեխնիկան գաղտնի տեղափոխելու հնարավորություն չկա։

«Ես պատրաստ եմ զոհվել, միայն թե այդ բարձունքը նրանց մոտ չմնա, — հանգիստ ասում է Ջիվանը։ — Այլապես հակառակորդն առաջ կանցնի, և այդ ժամանակ մենք ավելի շատ զոհ կտանք»։

Զրույցն ընդհատվում է մոտակայքում ընթացող ակտիվ կրակոցների պատճառով։ Դուրս ենք վազում։ Ժամը 22։50-ն է։ Մի քանի կարճ կրակահերթ, և ամեն ինչ ընկղմվում է լռության մեջ։

Շտաբում ասում են, որ մեր զորամասից քիչ այն կողմ գիշերային երկնքում դրոն է հայտնվել։ Դիրքերում հերթապահություն իրականացնող մարտիկները ձայնից են հասկացել, որ անօդաչու սարք է մոտենում։ Հեռվում կրակոցների ձայներ են լսվում։ Դիրքերից մեկը ռմբակոծության է ենթարկվել խոշոր տրամաչափի գնդացիրներից և ականանետներից։

Պառկում եմ երկհարկանի մահճակալի ներքևի հատվածում, որն ավելի մոտ է պատուհանին։ Սեղանին սաղավարտ է դրված։ Այն ամրացնում եմ մահճակալի եզրին, որպեսզի գնդակոծության ժամանակ գոնե դեմքս պաշտպանված լինի կոտրված ապակիների բեկորներից։

Ավելով հերոսը

Ապրիլի 6-ի առավոտյան ժամկետային զինծառայողներն ու բուժկետում ապաքինվող զինվորներն ավլում են շտաբի տարածքը։ Նրանցից մեկն ականջը ծածկում է բուշլատի օձիքով։

«Կարեն ջան։ Բարև՛ հարազատս», — վազելով մոտենում է կամավորներից մեկը։

Կարենն ու կամավորը համագյուղացիներ են։ Կամավորը Կարենի պապիկի տարիքին է։ Ժամկետային զինծառայողը տանկային վարորդ-մեխանիկ է։ Նրա ռազմամեքենան առաջիններից էր, որ մարտի դաշտ դուրս եկավ։

«Մենք ընկանք հրետանու ուժեղ կրակի տակ,- հիշում է Կարենը։ — Արկերից մեկը շատ մոտ պայթեց, իսկ մյուսն ընկավ աշտարակի վրա»։

Անձնակազմի հրամանատարը զոհվեց, իսկ պայթյունից խլացած Կարենը համարյա անգիտակից վիճակում մինչև վերջ փորձեց տանկը հանել կրակի տակից։ Երբ պարզ դարձավ, որ մեքենան հնարավոր չէ փրկել, նա նշանառուի հետ վազեց հարևան տանկի մոտ։ Սակայն դա էլ էր վնասված։

«Ես նստեցի «ղեկին» իսկ այդ տանկի վարորդ-մեխանիկին հետ ուղարկեցի, — պատմում է Կարենը։ — Մինչ վազում էինք, ես ուշքի եկա։ Կարողացա խոցված տանկը գործի դնել։ Հասկացա, որ պետք է հասնել այն ճանապարհին, որտեղով վիրավորներին էին տեղափոխում։ Սակայն այդ ճանապարհն էլ էր հրետակոծվում»։

Այդքանով հանդերձ, հաջողվեց մանևրել, և տանկը մայրուղի դուրս եկավ։

«Ընթացքում մենք քարշակին ամրացրինք «ԶԻԼ»-ն ու տանկով փակեցինք «շտապօգնության» մեքենան, — շարունակում է պատմել տանկիստը։ — Այսպես էլ մենք հասանք մերոնց։ Հենց հասկացա, որ մենք անվտանգության մեջ ենք, գիտակցությունս կորցրի։ Աչքերս բացեցի արդեն բուժկետում։ Ինձ լավ եմ զգում։ Սակայն ականջումս մինչև հիմա «կրակում է»։ Բայց դա ոչինչ, կարևորը` կարողանում եմ շարժվել։ Հրամանի եմ սպասում և պատրաստ եմ կրկին մարտի դաշտ գնալ»։

«Դու հերոս ես, մեդալի ես արժանի։ Իսկ դու փողոցն ես ավլում», — զարմանում եմ ես։

«Դա էլ պետք է կարողանաս պատվով կատարել», — հպարտությամբ ասում է Կարենը։

Զինվորի հայրն ու գնդի որդին

Մենք պատրաստվում ենք դիրքեր մեկնել։ Տեսնում ենք, որ զորամասում աղավնիներ են հայտնվել ու զինվորների «հյուրասիրած» հացի փշուրներն են ուտում։ Խաղաղության աղավնիներն էին երևի…

Գրեթե անմիջապես շտաբից լուր է հասնում. Զինադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Մի՞թե վերջ։

«Ի՞նչ զինադադար։ Տղաները դեռ պարտք ունեն», — հեռախոսով ասում է Յուրա Ալեքսանյանն իր զրուցակցին։

© Sputnik / Дмитрий ПисаренкоՅուրա Ալեքսանյանը (ձախից երկրորդը)
Юра Алексанян (второй слева) с бойцами-добровольцами - Sputnik Արմենիա
Յուրա Ալեքսանյանը (ձախից երկրորդը)

Բանն այն է, որ խոշոր բանկերից մեկի սեփականատերը ղարաբաղյան պատերազմի վետերան է, և նա հայտնել է, որ չեղյալ կհայտարարի վարկերի տոկոսները բոլոր նրանց համար, ովքեր կամավոր կմեկնեն Ղարաբաղ կռվելու։ Կամավորներից շատերը մշտական աշխատանք չունեն, այդ պատճառով այսպես թե այնպես ստիպված են պարտքով ապրել։

«Բարև ձեզ, չէիք ասի, ո՞ւմ կարելի է դիմել։ Որդուս եմ փնտրում», — հարցնում է մի տղամարդ` ձեռքին անվավոր ճամպրուկ։

«Դու ո՞վ ես, որտեղի՞ց», — հարցնում է Յուրան։

«Սևանից եմ։ Իմ տղան այստեղ պետք է լինի։ Նա Հադրութում է, հրետանիում է ծառայում։ Ասացին, որ այս կողմերն են տեղափոխել։ Ինչ պատերազմը սկսել է, լուր չունենք նրանից, չի զանգել»։

«Չէ, ախպերս։ Նա այստեղ չէ։ Բոլորը դիրքերում են։ Շուտով մենք էլ ճամփա կընկնենք։ Ուրիշ տեղեր պետք է փնտրես։ Ո՞նց ես այստեղ հասել»։

«Դե ոնց պատահի»։

«Դե Աստված քեզ հետ։ Հաջողություն եղբայր»։

Տղամարդը գլխով է անում, շրջվում ու գնում դեպի հսկիչ անցակետ։ Զինվորի հայր է։ Կարծես հին ֆիլմից լինի։ Մարտիկներից մեկն ուշադիր նայում է նրա հետևից։ Երբ շրջվում է (լինում է չէ՞) իմ առջև կարծես «շարքային Մախարաշվիլին» կանգնած լինի։ Նրան լուսանկարելու թույլտվություն եմ խնդրում։ Ավելի ուշ այդ լուսանկարը մեր Sputnik Արմենիա պորտալի օրվա կադրն է դառնում։

© Sputnik / Дмитрий ПисаренкоԶինվորի հայրը
Отец солдата - Sputnik Արմենիա
Զինվորի հայրը

Մյուս զինվորները նույնպես ուզում են լուսանկարվել։ Ասում եմ.

— Ուշադրություն, հիմա անօդաչուն դուրս կթռչի։

Տղաները ծիծաղում են։ Կողքիս է նստում Արսենը։ Գյումրիից է։ Պատմում է, որ բացի «զինվորի հորից», նրանք նաև «գնդի որդի» ունեն։ Անունը Համլետ է։ Նա իրենց վաղեմի ռազմական ընկերոջ որդին է, որը նախորդ պատերազմի ժամանակ ծանր վնասվածք է ստացել և ավելի քան 20 տարի անկողնուն գամված է եղել։ Վերջերս է մահացել…

«Նրա որդին հիմա մեզ հետ է, հոր ճանապարհն է շարունակում», — ասում է Արսենը։

Գնում ենք Համլետի հետ ծանոթանալու։ Հազվադեպ հանդիպող ազգանուն ունի` Չերնամորյան։ Սակայն նրանց տոհմի պատմությունը որևէ կերպ կապ չունի Սև ծովի հետ։ Հնում Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի) Համլետի նախնին` Մինասը, կովաբուծարան է ունեցել սևծովյան կազակների կայանում։

Վերջապես ավտոբուս բարձրանալու հրահանգը հնչեց։ Մենք ճամփա ընկանք։ Անցանք անվավոր ճամպրուկը ձեռքին, տղային փնտրող տղամարդու կողքով…

 

 

 

 

Լրահոս
0