00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաչե Հովեյան. «Հայաստանի օրհներգը պիտի լինի Խաչատրյանինը»

© SputnikВаче Овеян
Ваче Овеян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Վաչե Հովեյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է կենտրոնի ձեռքբերումների ու նպատակների, այսօրվա հանդիսատեսի, վաստակավոր կոչում ստանալ–չստանալու, ժամանակակից երգիչ–երգչուհիների ու Հայաստանի օրհներգը փոխելու մասին։ Զրույցը վարել է Աննա Վարդանյանը

- Պարոն Հովեյան, անցած տարվանից ղեկավարում եք կամերային երաժշտության ազգային կենտրոնը, որը բավական մեծ և լուրջ կառույց է` հաշվի առնելով և մասնագետների լրջությունը, և ոլորտը, և երաժշտությունը։ Բարդությունները շա՞տ են։

— Ցանկացած բնագավառ ունի իր բարդությունները։ Մեր ՊՈԱԿ-ն ունի յուրահատուկ մտածելակերպ ու գործելակերպ, քանի որ ունենք հինգ կոլեկտիվ` ազգային կամերային նվագախումբ, «Տաղարան» հնագույն երաժշտության նվագախումբ և երեք կամերային երգչախումբ` Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Հովեր» երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը։ Բոլորի հետ սիրով աշխատում ենք, ունենում ենք համերգներ, ուղևորություններ։ Քիչ ժամանակ է, ինչ այնտեղ եմ աշխատում, բայց բավական գործեր ունենք արած, շուտով կլուծվի մեր կենտրոնի նոր ռոյալի հարցը, անուններ չեմ տա, կասեմ, որ մինչև տարեվերջ Stanway համերգային ռոյալ կունենանք ոչ պետական միջոցների հաշվին։ Շուտով կլուծվի բեմի նոր լուսավորության հարցը։

Առաջընթաց ունենք նաև կարգապահական առումով. մեր համերգները սկսվում են ճիշտ ժամանակին։ Ովքեր ուշանում են համերգից, դա իրենց խնդիրն է։ Բոլոր միջոցառումների կազմակերպիչները տեղյակ են, որ 7։10 դուռը փակվում է։ Ցանկացած մուտք ու ելք խանգարում է համերգի բնականոն ընթացքին, և ստիպված եղանք դռները ներսից փակել, բայց ընդմիջմանը բոլոր ուշացած մարդիկ կարող են ներս մտնել։
Ես կարծում եմ, որ ուշանալն անհարգալից վերաբերմունք է կոմպոզիտորի, կատարողի և այն մարդկանց նկատմամբ, ովքեր ժամանակին են եկել։ Հիմա բոլորն արդեն գիտեն, որ Կամերային երաժշտության տանն ուշանալը չի խրախուսվում։

Открытие ереванского джаз фестиваля - Sputnik Արմենիա
Մալխաս. ապրում եմ, ինչպես նվագում եմ և նվագում եմ, ինչպես ապրում եմ

- Բարդ չէ՞ աշխատել երաժիշտների հետ, որոնք պրոֆեսիոնալներ են և նույնիսկ տարիքով մեծ են Ձեզանից։

— Ես այդ ամենին նայում եմ որպես երաժիշտ, ունեմ իմ երաժշտական կենսագրությունը և նշանակվելուց առաջ այդ ամենը հաշվի է առնվել։ Տարիքն այդքան էլ կապ չունի, որովհետև մեր հանրապետության ներկա քաղաքականությունն ապացուցում է, որ երիտասարդ, պրոֆեսիոնալ կադրերը խրախուսվում են։ Ինչ վերաբերում է իմ տարիքով գործընկերներին, ես նրանց նայում եմ որպես ազգականի, աշխատում ենք լավ ու գրագետ մթնոլորտում։

-Տեսակետ կա, որ երաժիշտներն ավելի ամբիցիոզ են, քան այլ ոլորտի մարդիկ։ Դժվա՞ր են ընդունում քննադատությունը, ինչ-որ բան սովորեցնելը։

— Ես այնտեղ որպես գեղարվեստական ղեկավար չեմ գնացել, այլ` որպես գլխավոր տնօրեն։ Նորմալ եմ համարում, որ դասական երաժիշտը կարող է ամբիցիոզ լինել, որովհետև դասական երաժշտությունը հասանելի է միայն ընտրյալներին, դա հասկանալու համար պետք է բավականին լավ ճանապարհ անցած լինես և որոշ չափով կարդացած լինես։ Միայն այդ դեպքում հասանելի կդառնա դասական երաժշտությունը։ Մենք ունենք շատ շռայլ դասական երաժշտական կյանք, Հայաստանի նման երկրի համար` անչափ շռայլ։

- Դասական երաժշտությունն այսօր հանդիսատեսի խնդիր ունի՞։

— Մենք դահլիճը լցնելու խնդիր չունենք։ Դահլիճը լցվում է մասամբ կամ ամբողջովին։ Խնդիրը սխալ հանրահռչակումն է։ Ըստ իս` ամեն հեռուստակայան կամ ռադիոկայան օրական 35-40 րոպե դասական երաժշտություն պետք է սփռի, անդրադառնա դասական մշակույթին, ոչ միայն երաժշտությանը։ Իմ կարծիքով` ԶԼՄ-ն զենք է և ճիշտ ազդեցության դեպքում շատ բան կփոխվի։ Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պետք է դասական երաժշտություն սիրեն կամ հասկանան։ Կրկնում եմ` դա ընտրյալների երաժշտություն է։ Մեր երկիրն իր հնարավորությունների սահմաններում և անգամ դրանցից դուրս պահում է շատ պետական կոլեկտիվներ, որոնք դասական երաժշտություն են տարածում և կատարում։ Մենք խնդիր ունենք PR-ի հետ, որովհետև շատերը կան, ովքեր PR-ի հնարավորություն ունեն, բայց դա չեն անում դասական երաժշտություն չհասկանալու պատճառով։

-Գուցե կոմերցիայի խնդի՞ր կա, որովհետև PR կոչվածն այսօր բավական շահավետ է էժանագին երաժշտություն մատուցող երգիչ-երգչուհիների դեպքում։

— Նման երգիչ-երգչուհիներին խորհուրդ կտայի, որ ստուգեն իրենց գենետիկան։ Դասական երաժշտությունն ունի կրթական ցենզ, կրթական հատկանիշ, և երկրի փոքր լինելու և քիչ բնակչություն ունենալու պատճառով ունենք սակավաթիվ այցելուներ։ Ես սովորել եմ Նյու Յորքում, և այնտեղ կա մի քանի հայտնի համերգասրահ, օրինակ` Քառնեգի հոլը, որտեղ մեկ օրվա ընթացքում երկու համերգ եմ ունեցել։ Մեծ դահլիճում ավելի քան 5000 մարդ է տեղավորվում, համերգ եկողների մեծ մասն էլ Նյու Յորքի բնակիչներ չեն, այլ` զբոսաշրջիկներ, որոնք եկել են Նյու Յորք և Քառնեգի հոլ են այցելել` որպես դասական երաժշտության տուն։ Մեր կամերային դահլիճը, որն իհարկե չես համեմատի Քառնեգի հոլի հետ, աշխարհի լավագույն դահլիճներից մեկն է։ Կամերային դահլիճը շատ նման է եկեղեցու, և ակուստիկան այնպես է, որ երբեմն խանգարող է դառնում, բայց դա էլ ուղղելի է։ Քյուրքչյանը շենքը նախագծել է որպես եկեղեցական համալիր։ Իսկ Համերգներ ունենում ենք ամեն օր։ Ելույթ են ունենում և՛ մեր կոլեկտիվները, և՛ այն մարդիկ, ովքեր վարձակալում են դահլիճը։

-Այսօր մենք ունենք դասական բարձրարժեք երաժշտություն և մատուցվող ամենօրյա ռաբիս երաժշտություն։ Ձեզ համար դա խորթ չէ՞։ Ո՞վ պետք է վերահսկի։

— Հանգիստ եմ վերաբերվում դրան։ Ես երիտասարդ եմ, բայց խորհրդային տարիներին կար գեղարվեստական խորհուրդ, որը որոշում էր, թե ով կհայտնվի եթերում։ Եթե վերականգնվի այդ լավ ավանդույթը, եթե լինեն պրոֆեսիոնալ երաժիշտներ, այդ դեպքում աղբը չի գնա եթեր։ Ես առողջ քննադատությանը միշտ կողմ եմ, դա միայն օգուտ է տալիս բոլոր առումներով։

- Ձեր բախտը երկուստեք «չի բերել», Ձեր հայրը բանաստեղծ է, մայրը` կոմպոզիտոր։

Квартет имени Арутюняна - Sputnik Արմենիա
Հարությունյանի անվան քառյակ. Մենք հիվանդ ենք երաժշտությամբ, և դա անբուժելի է

— Ծանոթ լինելով բանաստեղծական ներկա և դասական դպրոցին ու կոմպոզիտորական ներկա և դասական դպրոցին, հիմա շատ զարմանում եմ, որ ասում են երգի բառեր գրող, դա նորմալ չէ։ «Երգի բառի գրող» կամ «երգ գրող» հասկացություն չկա, դա նորամուծություն է, որը ես չեմ կարողանում հասկանալ։ Կա գրված բանաստեղծություն և կա գրագետ կոմպոզիտոր։ Մենք ունենք հրաշալի կոնսերվատորիա, շատ լավ կոմպոզիտորական դպրոց։ Ինչո՞ւ են մեր կոմպոզիտորները դուրս մղվել ասպարեզից, որովհետև համեստ են, կիրթ, գրագետ և պատրաստված։ Ես չեմ ուզում միտում տեսնել այս ամենում, չեմ ուզում մտածել, որ սերունդը դեգրադացվում է միտումնավոր։

Երաժշտությունը գիտություն է, պրոֆեսիոնալ երաժշտությամբ զբաղվելու համար դու պիտի երկար տարիներ սովորես, կատարող դառնալու համար երկար տարիներ պիտի ժամերով պարապես։ Ոչ թե ում սիրեկանը մի քիչ ավելի շատ փող ունի, մի աղջկա վերցնեն, սարքեն երգչուհի, մի աղջիկ էլ նստեցնեն կողքը, ասեն` ձեր երկրպագուներն են… Այդ աղջիկն էլ ստուդիայի դուրս գալուց մտածի, որ երկրպագուների հոծ բանակ ունի, բայց այդ երկրպագունները նրա մորաքույրներն ու հորաքույրներն են, մի քանի հարևանները։

-Նախկինում դիպլոմը «օժիտ» էր համարվում, իսկ հիմա նորաձև է սիրուհու կարգավիճակում վարսավիրանոց նվեր ստանալը կամ երգչուհի դառնալը։ Ու այդ ֆոնին երեք նոտայով, երեք բառով երգ է մատուցվում մեզ։

— Խոսքի ազատություն դեռ չի նշանակում լեզվի ազատություն։

-Ես լրագրության ոլորտի վերաբերյալ ասում եմ, որ խոսքի ազատությունը չի նշանակում սանձարձակություն։

— Երբեմն լրագրողներն իրենց լսարանը ապահովելու համար այնպիսի բաներ կարող են գրել, որ հետո զանգում հարցնում ես` ինչու՞։ Ասում են` դատի տվեք մեզ։ Նա այդ դատով տպաքանակ կապահովի և դատական գործընթացից գումար կվաստակի։ Դա բարոյական չէ։
Լրագրությունն ինձ համար ինչ-որ չափով ծանոթ է, որովհետև իմ հայրը` բանաստեղծ Հովիկ Հովեյանը, 30 տարի աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում ու ես տեսել եմ այնպիսի լրագրողների, որոնց խոսքն արժեք ուներ։ Ես գիտեմ, թե ինչ է հաղորդում պատրաստելը։ Ժամանակակից լրագրությունը չեմ կարող համեմատել այն ժամանակների լրագրության հետ։

- Ի՞նչ կոչումներ ունեք։

— Ես ունեմ մի քանի գիտական աստիճան, դեռ վաստակավոր չեմ։ Ես արվեստագիտության թեկնածու եմ, մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր։

-Իսկ ինչու վաստակավորի կոչում չունեք, որովհետև զբաղվում եք լուրջ երաժշտությա՞մբ։

— Չգիտեմ։ Այդ կոչումն իմ նվագի որակի վրա չէր ազդելու: Մեր քառյակում, ես նաև Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակի ղեկավարն եմ ու վերահիմնադիրը, ունենք վաստակավոր արտիստ` Արամ Թալալյան։ Հրաշալի երաժիշտ է ու թավջութակահար։ Կոչումով երաժիշտ մտածելակերպով մտավորականը լրիվ ուրիշ բան է… Կոստյու՞մն է, որ պիտի քեզ գեղեցկացնի (ծիծաղում է)։

-Վերջին տարիներին անդադար քննարկվող թեմաներից մեկը Հայաստանի օրհներգն է։ Ձեր կարծիքով` մեր օրհներգը փոխելու կարիք կա՞։

— Մեր օրհներգը փոխելու խնդիր չուներ։ Ի սկզբանե մեր օրհներգը` Խորհրդային Հայաստանի օրհներգը, գրել էր Արամ Խաչատրյանը, իսկ նա մրցակցությունից դուրս կոմպոզիտոր է։ Կարծում եմ՝ անկախացման տարիներին ենթատեքստը այսպիսին էր` հրաժարվել խորհրդային ամեն ինչից, և հրաժարվեցինք մեր հիանալի հիմնից, որը գրված էր դասական երաժշտության բոլոր կանոններով և պահպանված էին դասական հիմնի բոլոր կանոնները։

Մենք բոլորս լավ գիտենք, որ «Իտալացի աղջկա երգը» ընդհանրապես կապ չունի մեր հիմնի հետ։ Չեմ մեղադրում մեր ժամանակակից կոմպոզիտորներին, ովքեր չմիացան ու չասացին, որ Արամ Խաչատրյանը մրցակցությունից դուրս է։ Կարծում եմ, որ եթե մի անգամ էլ մրցույթ լինի, արդեն խաչատրյանական հիմնն առանց մրցույթի պետք է վերականգնել։ Ցանկացած երկրի համար պատիվ է ունենալ Արամ Խաչատրյանի նման կոմպոզիտոր։ Օրինակ` ՌԴ օրհներգը հինն է` ուրիշ բառերով, Գերմանիայի հիմնը գրել է Հայդնը, մեր հիմնը պիտի լինի Խաչատրյանինը։ Մենք պիտի օգտվենք, որ Արամ Խաչատրյանի նման բրենդ ունենք։

Լրահոս
0