00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Գյոզալյան. Մենք պետք է օգտագործենք տղաների ներուժը

© Sputnik / Самвел СепетчянВелогонки прошли в рамках Шестых Панармянских игр
Велогонки прошли в рамках Шестых Панармянских игр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փարիզի մերձակայքում գտնվող Սեն Կանտեն քաղաքում հոկտեմբերի 19-23 անցկացվեց հեծանվահրապարակի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։ Առաջին անգամ նման մրցումներին մասնակցեց Հայաստանը ներկայացնող Մհեր Մկրտչյանը:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հայ հեծանվորդ Մհեր Մկրտչյանը Ֆրանսիայում անցկացված առաջնությունում մրցանակային տեղեր չզբաղեցրեց, բայց օլիմպիական սկզբունքով էլ չմասնակցեց: Մհերը լավագույնների շարքում էր ու իր ելույթներով ապացուցեց, որ ապագայում մենք այս մարզաձևում էլ կարող ենք ունենալ հնչեղ հաջողություններ: Այս ամենի մասին Sputnik Արմենիան զրուցել է Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի հետ:

-Եվրոպայի մեծահասակների առաջնությունում մենք առաջին անգամ ունեցանք մեր մասնակիցը: Մհեր Մկրտչյանը մասնակցեց երկու մրցավազքերի: Ինչպե՞ս եք գնահատում նրա ելույթները:

— Մհերը հանդես եկավ «սքրեթչ» մրցաձևում: 23 մասնակիցների մեջ զբաղեցրեց 15-րդ տեղը: Այստեղ ուզում եմ նշել, որ 15 կմ մրցատարածությունում մեր հեծանվորդի միջին արագությունը կազմեց 52կմ/ժ արագությունից բարձր, և դա կատակ բան չէ: Շատ լավ արդյունք է համարվում: Հետո մեր մարզիկը մասնակցեց խմբակային վազքին: Այստեղ մեր մարզիկին խանգարեց չափից շատ լավ արդյունքի հասնելու ցանկությունը: Մեկնարկում շատ լավ արդյունքի հասավ, միավորներ վաստակեց, բայց ծանրաբեռնեց անմիջապես մկաններն ու չկարողացավ շարունակել մրցատարածությունը: Ձախ ոտքի մկանը ցավացրեց, ու հիմա մեր հեծանվորդը գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Велосипедист Эдгар Степанян - Sputnik Արմենիա
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը՝ վարպետաց թիմում

-Տոկիոյի օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցումները ե՞րբ են մեկնարկում:

— Արդեն մյուս տարվանից սկսվում են մրցաշարերը օլիմպիական ուղեգրերի համար: Մեկնարկը տրվելու է Եվրոպայի հաջորդ առաջնությունից, աշխարհի գավաթի համար անցկացվող չորս մրցումներից, հետո արդեն` աշխարհի առաջնությունը: Ասեմ, որ Էդգար Ստեփանյանի հաջող ելույթների շնորհիվ մենք արդեն ունենք 508 միավոր: Էդգարը շատ լավ հանդես եկավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ու մեզ բերեց շատ կարևոր միավորներ: Հիմա Հայաստանը համաշխարհային դասակարգման ցուցակում 42-րդ տեղն է զբաղեցնում:

-Իսկ ի՞նչ են տալիս այդ միավորները:

— Միավորները մեզ հնարավորություն են տալիս մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկություններին: Ու այդ խաղարկություններում էլ միավորներ վաստակելով իրավունք ենք ստանում մասնակցելու աշխարհի առաջնությանը:

-Մհերը մի քանի ամիս է, որ մարզվել է արտասահմանում: Մարզումները մեր հեծանվորդին օգուտ տվեցի՞ն, նրա մոտ առաջխաղացում նկատու՞մ եք:

— Միայն այն, որ Մհերը մեկ շաբաթվա ընթացքում երկու մրցումների էր մասնակցում, արդեն արդյունքը բարելավելու շատ լավ հնարավորություն է: Մրցումային փորձը անգնահատելի է յուրաքանչյուր մարզիկի համար:

-Մենք արդեն սկսում ենք մտածել 2020 թվականի օլիմպիական խաղերի մասին: Ռիոյում հեծանվորդ չունեինք Հայաստանի օլիմպիականների թվում: Իսկ Տոկիոյում մարզիկ ունենալու ի՞նչ շանսեր ունենք:

— Գիտեք` մեր տղաներն արդեն սովորել են իմ խոսքերին`«նույն միսն ու արյունն եք, ինչու՞ դուք չպետք է մասնակցեք օլիմպիական խաղերին»: Հեղինակություններին իհարկե պետք է գնահատել, բայց վախենալ երբեք պետք չէ: Անուններ չեմ ուզում տալ, բայց մենք ունենք ոչ թե մեկ, այլ մի քանի հեծանվորդ, որոնք կարող են բարձր արդյունքների հասնել, և դրա համար ուժ ու եռանդ չենք խնայելու:

-Հեծանվային սպորտը նաև թանկարժեք մարզաձև է: Այստեղ հեծանիվների որակից էլ է շատ բան կախված: Յուրաքանչյուր մարզիկ պետք է ունենա նաև պահեստային հեծանիվ, որպեսզի կարողանա նաև ռիսկի դիմել մրցումների ընթացքում:

Էդգար Ստեփանյան - Sputnik Արմենիա
Առաջին անգամ հայ հեծանվորդը հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

— Այս պահի դրությամբ մենք հանրապետությունում ունենք ընդամենը բարձրակարգ երկու հեծանիվ: Վերջերս ֆեդերացիան ձեռք բերեց թանկարժեք անվադողեր, Մհերի ու Էդգարի հեծանիվներն էլ նվեր են հայ բարերարներից: Մենք դողում ենք մեր ունեցածի վրա: Տեսեք` այս տարի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության ուժեղ ու ներկայացուցչական մրցումներում Էդգար Ստեփանյանը 10-րդ տեղը զբաղեցրեց: Մրցումների վերջնամասում թեթև ընդհարում եղավ մրցակիցների հետ, ու ես մտածում էի, իհարկե, Էդգարի առողջության մասին, բայց մեր հեծանվորդը առաջին հերթին մտածում էր իր հեծանիվի մասին: Սա ասում եմ պահեստային հեծանիվի հետ կապված:

-Պարոն Գյոզալյան, տարբեր մարզաձևերում շատ հաճախ լսում ենք հաղթողի հոգեբանության մասին: Հեծանվային սպորտում, ըստ ձեզ, դա ո՞րն է:

— Ճիշտն ասած, ես չեմ ուզում առանձնացնել մեր հեծանվորդներին, բայց հաստատ նրանք հաղթելու ցանկությունը այս մարզաձևում զբաղվելու հենց սկզբում են ձեռք բերում: Խճուղային հեծանվավազքում 120-130կմ տարածությունների ժամանակ մենք մրցումները սկսում ենք արևոտ եղանակի ժամանակ, ընթացքում անձրև է տեղում, կարկուտ և այլն: Բայց Ա կետից Բ կետ մեր մարզիկները գիտեն, որ պետք է հասնեն ու ձգտում են առաջինը հասնել: Ինչպես ասում են, ինչը մեզ չի սպանում, մեզ ուժեղացնում է:

Լրահոս
0