00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարությունյան. հեռուստատեսությունում կան գռեհիկ նախաձեռնություններ

© Sputnik / Aram Nersesyan Арутюн Арутюнян
Арутюн Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 21-ը Հեռուստատեսության համաշխարհային օր է հռչակել։

Արդի հեռուստատեսության ու դրա խնդիրների մասին Sputnik Արմենիան զրուցել է Հանրային հեռուստաընկերության լրատվական և քաղաքական ծրագրերի տնօրեն Հարություն Հարությունյանի հետ։ Զրույցը վարել է Գոհար Սարգսյանը։

- Պարոն Հարությունյան, ՄԱԿ-ը սահմանեց Հեռուստատեսության համաշխարհային օր։ ՄԱԿ-ի հիմնական ուղերձն է նոյեմբերի 21-ին ցուցադրել անվտանգությանը, խաղաղությանը նվիրված հաղորդումներ։ Ձեր կարծիքով` հեռուստաընկերությունները հետևու՞մ են համաշխարհային օրվա գաղափարախոսությանը։

— Ես հիմա չեմ կարող դա ասել, որովհետև ինչ էլ ասեմ, հայկական եթերի մասին պետք է խոսեմ։ Ոչ միայն հանրայինի, այլ ընդհանուր առմամբ հայկական եթերում կան լավ հաղորդումներ, դաստիարակչական, և կան բավականին գռեհիկ և վատ նախաձեռնություններ, որոնք ուղղակի ազդում են հանրության վրա։

Артак Эрикян - Sputnik Արմենիա
Արտակ Հերիքյանը վերադառնում է Հանրային հեռուստաընկերություն

Ուզենք, թե չուզենք, հեռուստատեսության ներկայացուցիչներն ամեն օր, ամեն վայրկյան ցանկացած բնակչի տուն հյուր են գնում. երբ վերցնում ես վահանակը և միացնում հեռուստացույցը, քո տան մեջ հյուր է ավելանում, դա կլինի լուրերի, ֆիլմերի, թե հետաքրքիր հաղորդումների միջոցով։ Խնդիրն այն է, թե ինչ ենք մատուցում։

-Հաղորդումների ազդեցությունն ակնհայտ է, քանի որ, օրինակ, աճող սերունդը դաստիարակվում է նաև դրանց միջոցով։

— Այսօր կրթական հաստատությունների որակը բավականին ցածր է։ Դպրոցականը կարող է դպրոց չգնալ, ուսանողը` համալսարան, կամ եթե գնում է, ոչինչ այնտեղից չի ստանում, փոխարենն ամբողջ օրը միացնում է հեռուստացույցը, նույնիսկ չնայելու դեպքում ձայնը բավական է, որ մտնի ուղեղի մեջ և քաոս ստեղծի։ Մեզ մոտ մրցակցությունը ահավոր մի վիճակի է հասել, և դրա արդյունքում ով ինչքան վատ բան կարող է, պատրաստում է, իսկ վատին հասարակությունը հեշտ է հարմարվում, որովհետև դա հեշտ է մարսվում։ Բամբասանքը, սպանությունը հեշտ մարսվող բաներ են, մտածելու պահանջ չկա, իսկ երբ սկսում ես չմտածել, կամաց-կամաց վերածվում ես ոչ բանական արարածի։ Միշտ «ֆասթ ֆուդն» ավելի հեշտ է ուտվում, քան եփած ճաշը` համեմունքներով։

-Ստացվում է` համատարած բթացման գործընթա՞ց է։

— Այո, արդյունքն ամեն քայլափոխի տեսնում եմ։ Երբ ասում են` հասարակությունն ինչ պահանջում է, այն էլ տալիս ենք, արդարացման սխալ մեթոդ է, որովհետև հասարակությանը պետք է մատուցել։

© Sputnik / Aram Nersesyan Հարություն Հարությունյան
Арутюн Арутюнян и корреспондент Sputnik Армения Гоар Саргсян  - Sputnik Արմենիա
Հարություն Հարությունյան

-Սա, իհարկե, մշտական վեճ է` պահանջա՞րկ, թե՞ առաջարկ, ո՞րն է առաջնայինը։ Այն հեռուստաընկերությունները, որոնք վատորակ արտադրանք են մատուցում, պատճառաբանում են` սա հասարակության պահանջն է։

— Հասարակությունը շերտավոր է, սակայն փաստ է, որ ցածրորակ հաղորդումները դարձել են գերիշխող։

Հանրային հեռուստաընկերության հաղորդումները շատ էլ լավն են, բայց չեն դիտվում, որովհետև այդ լավ հաղորդումների ժամին մեկ այլ հեռուստաալիքով դնում են հեշտ մարսվող սերիալ կամ հաղորդում։ Աշխարհում, ոչ միայն Հայաստանում, մարդը շատ է սիրում բանալու անցքից նայել։ Ձեր հարևանը շատ կցանկանար բանալու անցքից նայել և տեսնել` ձեր ընտանիքում ինչ է կատարվում։ Եվ երբ դու դա բերում ես հեռուստատեսություն, մի քիչ էլ ծաղկեցնում ես, նույն հասարակությունն այդ պահանջն այդպես ստանում է։

Ասում են` Ռուսաստանում ռուս լրագրողներին կրնկի տակ են պահում, բայց չեք կարող ինձ համոզել, որ ռուս լրագրողները պրոֆեսիոնալ չեն աշխատում։ Նրանք վերոնշյալ պահանջարկը մատուցում են այնպես, որ մարդիկ նայում են։ Մեզ մոտ նույնն անում են ուրագային ձևով, սովոր չեն պրոֆեսիոնալիզմի համար կռվելու։ Կան կորպորատիվ շահեր, այդ շրջանակում պետք է աշխատես, բայց երբեք չզիջես քո պրոֆեսիոնալիզմը ինչ-որ պահանջների, որոնք խանգարելու են քո պրոֆեսիոնալ աշխատանքին։

-Հեռուստալրագրության ֆակուլտետներում սովորողները տեսականորեն գիտեն` լրագրողը չպետք է զբաղվի քարոզչությամբ։ Երբ գործնականում աշխատում են հեռուստատեսությունում, այլ իրականություն են տեսնում, նույն հեռուստաընկերությունում երբեմն պարտադրում են քարոզչությամբ զբաղվել։

— Ես էլ եմ ինստիտուտի դասախոս և առաջին իսկ օրվանից միշտ ասել եմ`մենք ոչ թե լրագրող ենք պատրաստում, այլ լրագրողներ ենք բուծում։ Դիպլոմ ես տալիս ու գցում դաշտ։ Ես իմ լրագրողներին ասել եմ` ձեր գրած ամեն տողի համար պետք է խմբագրի հետ վիճեք։ Եթե չպայքարեցիք ձեր գրածի համար, կարճ ժամանակում կդառնաք ոչ պիտանի։ Ձեզանից կքամեն հյութը, կմնա կեղևը, այն այլևս ոչ մեկին պետք չի լինի։

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ - Sputnik Արմենիա
Նախագահն այցելել է Հանրային հեռուստաընկերություն` շնորհավորելու 60–ամյակը

-Հայաստանում կա համապատասխան հոդված խոսքի և մամուլի ազատության մասին։ Չե՞ք կարծում, որ այն երբեմն վերածում են ամենաթողության։

— Հայաստանում կա ազատ մամուլ։ Հայաստանում նույնիսկ սանձարձակ լրատվություն գոյություն ունի։ Հասարակությունն այնքան կրթված չէ, որ իմանա` որն է դեղին մամուլ։ Մեկ էլ տեսնում ես` լուրջ լրատվամիջոցն այնպիսի դեղին լուր է տալիս։ Ես չեմ ուզում ասել, որ լրատվական դաշտը սանձարձակ է, բայց կան նման օջախներ։

-Ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում անել Առաջին ալիքի լրատվական-քաղաքական ծրագրերում։

— Փորձելու ենք լուր արտադրել։ Փորձելու ենք աշխատել, մեր դիմագիծը պահել, տարբերվել մյուս լրատվական ծառայություններից։ Նպատակների իրականացման ճանապարհին լինելու են նաև ցավոտ երևույթներ, դրանք կաշխատեմ քիչ լինեն, բայց չեմ խուսափելու կիսահեղափոխական կամ հեղափոխական մեթոդներից։

-Հանրայինի կյանքում կար մի շրջան, երբ հասարակությունն ասում էր` եթե ուզում եք տեսնել ինչքան լավ է Հայաստանում ապրելը, դիտեք հանրայինի լրատվական ծրագիրը։

— Ես ծանոթ եմ այդ տեսակետին։ Ասել, որ միայն լավն ենք ցույց տալիս, այդպես չէ, բայց վատին էլ պետք է ցավով մոտենանք, այնպես անենք, որ շտկվի։ Եղել են թերացումներ, չեմ հերքում, իսկ մյուս հեռուստաընկերություններում արդյո՞ք այդպես չէ։ Նրանք էլ են «Հայլուրի Հայաստանն» օգտագործում։ Համաձայն եմ Ձեզ հետ, երբ ասում եք, որ մարդը, գյուղացին պակասում է եթերից։

Լրահոս
0