06:50 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Երկաթուղի

Իրան–Հայաստան երկաթուղի. ցանկություն և գումար

© Sputnik/ Asatur Yesayants
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
51 0 0

Որքանո՞վ է իրական Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի կառուցումը, ի՞նչ փուլում են գտնվում քննարկումները։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս հարցերին պատասխանեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Արտյոմ Տոնոյանը։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Իրանի և Հայաստանի քաղաքական կամքը երկու երկրները կապող երկաթգծի նախագծում որոշիչ գործոն է նախագծի իրականացման համար, կարծում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Արտյոմ Տոնոյանը։

«Ցանկացած նախաձեռնության համար լավագույն միջոցը կամքն է։ Ե՛վ Հայաստանը, և՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկություն և քաղաքական կամք ունեն երկաթգծի շինարարության նախագծի իրականացման համար», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց նա։

Տոնոյանը նշեց, որ ֆինանսների ներգրավման հարցը շարունակում է բաց և արդիական մնալ, տարբեր ֆորումներում, պաշտոնական հանդիպումների ժամանակ երկու պետությունների տնտեսական համագործակցության շրջանակում մշտական քննարկումներ են ընթանում երկաթգծի նախագծի իրականացման մեկնարկի անհրաժեշտության մասին։

«Հայաստանի համար երկաթգծի շինարարությունը կարևոր նշանակություն է ունենալու տնտեսական տեսանկյունից։ Սակայն ոչ պակաս կարևոր է այս նախագիծը նաև Իրանի համար»,- ասաց Տոնոյանը։

Նա ավելացրեց, որ Իրանի համար շատ կարևոր է երկաթուղային հաղորդակցություն ունենալ այնպիսի անվտանգ երկրի հետ, ինչպես Հայաստանն է։ Այստեղ խոսքը նաև ազգային անվտանգության մասին է։ Փորձագետը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե որքան կարժենա երկաթգծի կառուցումը։ Մինչդեռ փորձագետները 3,5 մլրդ դոլար են գնահատում Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը։

Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության մասին խոսակցություններն ընթանում են արդեն մի քանի տարի։
Այս ճանապարհը հայկական կողմին թույլ կտա էներգետիկ ռեսուրսների և այլ ապրանքների համար այլընտրանքային ճանապարհից օգտվել` ելք ստանալով դեպի արտաքին աշխարհ։

Ներկա պահին Հայաստանից ամբողջ երկաթուղային հաղորդակցությունն իրականացվում է Վրաստանի միջոցով։

ՀՀ կառավարությունը 2014 թ.-ի օգոստոսի 7-ին հավանություն է տվել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախնական ծրագրին։ Երկաթուղու երկարությունը կկազմի 300 կիլոմետր։ Երկաթուղու ենթակառուցվածքում կներառվեն 19,4 կիլոմետր երկարությամբ 64 կամուրջներ, 102,3 կիլոմետր երկարության 60 թունելներ և 27 կայաններ։ Սպասվում էր, որ շինարարությունը կավարտվի 2022 թ.-ին, բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 25 միլիոն տոննա։ Երկաթուղու նախագիծը մշակել է Չինաստանի շինարարության և հաղորդակցությունների միջազգային ընկերությունը (CCCC International)։ Նախագծով հետաքրքրվում են չինական բանկերը, որոնք պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը։

Գլխավոր թեմաներ