00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փրկարար. ինչու՞ մենք չէինք կարող լինել Սպիտակում ողբերգությունից երեք ժամ անց

© Sputnik / Artak Anushyanземлетрясение 7 декабря 1988 года
землетрясение 7 декабря 1988 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պերմից փրկարարների խումբը «վերևից» թույլտվության բացակայության պատճառով Հայաստան է ժամանել աղետից 10 օր անց միայն։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի —Sputnik, Դավիթ Գալստյան. Եթե երկրաշարժից հետո որակավորված փրկարարները ժամանակին գային Սպիտակ, ապա հնարավոր կլիներ ավելի շատ կյանքեր փրկել։

Պերմի «Պրիմուս» փրկարարական խմբի անդամ Յուրկին Սմիրնովն արձագանքել է Sputnik Արմենիայի` Սպիտակի երկրաշարժի մասին անձնական հիշողություններով կիսվելու կոչին։

Ներկայացնում ենք «1988թ-ի Սպիտակի երկրաշարժի գոտում փրկարարների աշխատանքի մասին» պատմությունը, որը գրել է հենց Սմիրնովը, 1989թ-ի փետրվարին, գործընկեր Իգոր Մարուսինի հետ միասին։

«Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը ցնցեց ողջ մոլորակը։ Որքան փոքր է այն, և մարդիկ` «բնության զարդերը», որքան անզոր են նրա կույր ուժերի դեմ։

Ավաղ, հաճախ մենք` ինքներս, դանդաղ, բայց պարբերաբար, երբեմն առանց հետ նայելու, մեզ համար ստեղծում ենք ամենաբարդ փորձությունները։ Հասկանալու համար բավական է հետևել բնապահպանական վիճակին ինչպես սեփական տան մոտ, այնպես էլ ավելի հեռու վայրերում։

Մենք բարկանում ենք, երբ մեր շենքի մուտքի մոտ աղբ են թափում։ Իսկ եթե ընդհանրական նայե՞նք։ «Հայաստանի դժբախտությունը մերը չէ, թող չբողոքեն…», — քանի անգամ եմ նման բան լսել։

28 տարի անց... Գտնված երազ - Sputnik Արմենիա
28 տարի անց... գտնված երազը

Բայց պետք չէ բոլորին նույն արշինով չափել, չէ՞ որ մենք մեր պատկերացումները ստեղծում ենք մեր տեսածով ու լսածով։ Ավաղ, ամեն ինչ չէ, որ տեսանելի է, մենք ընդամենը նկատում ենք առանձին մասնիկներ, լսում ենք այն, ինչն ասում են ուրիշները։ Ու տպավորությունն էլ այսպես է ստեղծվում. ո՞րն է ճշմարտությունը։ Հայաստանը շղթայի մի օղակն է, կկտրես այն, և շղթան այլևս շղթա չէ, այլ մետաղի ջարդոն։

Երկրաշարժից մեկ օր անց փրկարարների խումբը Լենինգրադից ժամանել էր Երևան։ Ողբերգության մասին հաղորդագրությունների օրը Հայաստան ժամանեցին նաև մասնագետներ Մոսկվայից։ Պերմից փրկարար-հանքափորների խումբը պատրաստ է եղել թռիչքի այն տեղեկատվությունից հետո, երբ իմացվել է, որ շատ զոհեր կան, քաղաքներում և գյուղերում ուժեղ ավերածություններ են, օգնություն է անհրաժեշտ։ «Տուժած շրջաններում չկա ջուր, լույս, սնունդ, ավերվել են տները և փլատակների տակ տուժածներ կան` դեռ ողջ մարդիկ` երեխաներ, կանայք, տարեցներ…»

Учения армянских спасателей в условиях землетрясения - Sputnik Արմենիա
Սպիտակի երկրաշարժի դասերը. Հայաստանը` փրկարարական ուժեր արտահանող երկիր

Դեկտեմբերի 19-ին յոթ, մարդ Իգոր Մարուսինի ղեկավարությամբ, ժամանեց «Սավինո» օդանավակայան և հատուկ չվերթով եկավ Երևան։ 

Տղաներին ուղարկեցին Կաթնաջուր գյուղ, որը Սպիտակից 10 կմ հեռավորության վրա է։ Երկրաշարժից քաղաքն ամբողջությամբ ավերվել էր։ Այդ ճակատագրին էին արժանացել նաև հարակից բնակավայրերն ու գյուղերը։ Շուրջ 10 օր գյուղը կենտրոնացված օգնություն չէր ստացել։ Հիմնական ողբերգությունն ընթանում էր քաղաքներում, դա այդպես է, բայց գյուղացիները ևս քիչ չէին տուժել։

Երբ բոլորը միասին են, ավելի հեշտ են դիմակայում դժբախտությանը, իսկ երբ դու մենակ ես քո դժբախտության հետ և հեռու ես օգնությունից… Պետք է հասկանալ, թե ինչ են մարդիկ զգում նման դեպքերում։ Եվ ահա օգնությունը հասավ։ Եթե դա ավելի շուտ լիներ, համոզված եմ, որ զոհերի թիվը մեկ կամ երկու տասնյակով կկրճատվեր։ Իհարկե, ում կարողացան, փրկեցին։

Իսկ ինչպե՞ս վարվել մնացածների հետ։ Ստացվում է, որ նրանց հանել են աղետից 10-15 օր հետո, բնականաբար, առանց կյանքի որևէ նշույլի։ Երբեմն մենք` փրկարարներս, մեղադրում ենք մեզ դժբախտության պահին մեր ուժերը լիովին չկիրառել մեջ։ Ինչո՞ւ մենք չկարողացանք թեկուզ երրորդ օրը լինել աղետի վայրում` էլ չենք խոսում երեք ժամերի մասին (Իլ-76-ի թռիչքի տևողությունը)։

Погрузка в самолет гуманитарного груза для людей из Армении, оставшихся без жилья после землетрясения - Sputnik Արմենիա
Հայաստանի բարեկամները. Սպիտակի երկրաշարժը` ականատեսների աչքերով
Առողջապահության նախարար Ե. Չազովի ներկայացրած վիճակագրությունը ապշեցնում է. «Մեկ ժամ ուշացման պատճառով փլատակների տակ մնացած 1000 մարդուց 20-ը մահանում է…»։

Վիրավորները տառապում են ջրի պակասից, ջրագծերը չեն գործում, ամաններ չկան, իսկ մենք 10 օր օգտվում էինք տարրաններից։ Մարդիկ կորցրել էին իրենց տները, ձյուն և անձրև էր գալիս, իսկ մեր վրաններն, ուսապարկերը Պերմում էին։ Տուժածները քնելու տեղ չունեին, երեխաները, կանայք, տարեցները սառնամանիքին փողոցում էին մնացել։

Ինքնաթիռ, «Զվարթնոց» օդանավակայան, ներքին զորքերի ինքնաթիռ և աշխատանք Կաթնաջուր գյուղում, որից շատ բան չէր մնացել։ Տների փոխարեն` քարերի և տախտակների կույտեր։ Ողբերգությունից հետո ամեն օր փլատակների տակ կարող էին մարդիկ լինել։Այո, նրանք արդեն այնտեղ չեն։ Անցած 10 օրերի ընթացքում գյուղացիները հանել էին նրանց փլատակների տակից, հողին հանձնել զոհերի մարմինները, վիրավորներին էլ տեղափոխվել են հիվանդանոց։

Последствия землетрясения в Спитаке - Sputnik Արմենիա
28 տարի անց գյումրեցին չի մոռանում իրեն մեկնած ձեռքը

Զոհերը կարող էին ավելի քիչ լինել, եթե նրանց փլատակների տակից հանեին մասնագետները, որոնք ունեին բժշկական նյութեր։ 

Վերելակների գործարանից հետո խումբը մաքրում էր բարձրահարկ շենքի փլատակները, որի 9 հարկից չորսն էր մնացել։ Պարզվեց, որ ավելի շատ տուժել էին մարդիկ, որոնք գտնվել են աստիճանների վրա։

Նրանք, ովքեր եղել են սենյակներում, նույնպես տուժել էին։ Ով հասցրել էր դուրս վազել, փրկվել էր։ Ով չէր հասցրել, մնացել էր փլատակների տակ։

Վերջում ուզում եմ ասել, որ խումբն աղետի գոտում աշխատեց ավելի քան 20 օր։ Խումբը կազմված էր նման գործունեության հետ քիչ ծանոթ յոթ մարդուց, որոնք հսկայական աշխատանք կատարեցին։ Տղաները սովորեցին գնահատել կյանքը, հասկանալ նրա արժեքը։

Музей гражданской авиации Армении. Памятная доска землетрясения 1988 года - Sputnik Արմենիա
Սպիտակից` Ղարաբաղ. նրանք օգնության էին գալիս մեզ

Որքան դժվար էր հասկանալ Լենինականի այն բնակիչներին, որոնք ընդունակ էին նման պայմաններում տեխնիկան օգտագործել իրենց արժեքավոր իրերը, փողերը և շորերը փրկելու համար, երբ հարևան շենքի փլատակների տակ մարդիկ էին մնացել։ Որքան մեծ էր դիակապտողների հետ հաշվեհարդար տեսնելու ցանկությունը, որոնք գողանում էին մահացածների փողերը, շորերը, երբ ամբողջ աշխարհն օգնության էր եկել։

Բայց մարդիկ տարբեր են։ Ոմանք օգնում են պայքարել վշտի դեմ, մյուսները խորացնում են այն։ Մեր կյանքում նյութական արժեքները չեն գլխավորը։ Եթե քո հոգևոր աշխարհը մաքուր է, և դու Մարդ ես, ապա քեզ նյութապես կօգնեն այն մարդիկ, որոնց դու աջակցել ես կամ աջակցելու ես անհրաժեշտության դեպքում։

Հիշենք հայտնի մուլտֆիլմի հերոսի խոսքերը. «Մարդի՛կ, եկեք համերաշխ ապրենք»։

 

Լրահոս
0