00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կանխարգելելու են արգանդի վզիկի քաղցկեղը

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցВакцинация против гриппа в Светлогорске
Вакцинация против гриппа в Светлогорске - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում կարևոր տեղեկություն հայտնեց` պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութ է ներկրվելու Հայաստան։

Գոհար Սարգսյան, Sputnik.

Հայաստանում պատրաստվում են պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութ ներկրել, քանի որ այդ վիրուսն արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է։

— Ի՞նչ կարևորություն ունի պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը Հայաստանի համար, և ի՞նչ ջանքեր եք ներդրել պատվաստանյութ ձեռք բերելու ուղղությամբ։

В школе N1 медсестра каждое утро проверяет, имеются ли у детей вирусные заболевания - Sputnik Արմենիա
Պետք է հոգ տանել ոչ միայն հիվանդ, այլև առողջ երեխաների մասին

— Մեզ մոտ արգանդի վզիկի քաղցկեղը համարվում է կանանց շրջանում ուռուցքների մեջ երկրորդը կրծքագեղձի քաղցկեղից հետո, մենք երկար ժամանակ մտածում էինք այդ մասին։ Պարզապես արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստանյութը շուկայում բավականին թանկ են։ Միջազգային կառույցների հետ մեր հանդիպումների ընթացքում երկրների կողմից բազմիցս ներկայացվել է խնդիրը, որ երկրները պատրաստ են այդ պատվաստումների ներդրման և կիրառման համար։ Գուցե «Gavi»-ն, որ հայտնի է ամբողջ աշխարհում որպես իմունիզացիային, պատվաստումներին աջակցող կառույց, խնդրել ենք, որ Հայաստանին աջակցի ևս մեկ անգամ։

-Հաշվի՞ եք առել հիվանդացության ցուցանիշները։

— Այո։ Կա նաև այսպիսի մի գաղափար, որ որոշ պատվաստանյութեր մտնում են նույն «Gavi»-ի քաղաքականության շրջանակում։ Կարող է մի պատվաստանյութի համար աջակցել, մյուսի համար` ոչ։ Ի դեպ, ասեմ, որ «Gavi»-ի աջակցությամբ մենք ներդրել ենք, մեր օրացույցը հարստացրել ենք նոր պատվաստումներով։

Մենք խնդրել ենք, որ մեր երկրին ևս մեկ հնարավորություն ընձեռվի։ Մեր խնդրանքին ընդառաջ է գնացել այդ կազմակերպությունը։ Դրանից հետո առողջապահության նախարարությունում հատուկ հանձնաժողով է կազմվել, աշխատանքային խումբ, մենք քննարկել ենք, տարբեր նյութեր ենք վերհանել, տարբեր երկրների փորձ ենք ուսումնասիրել և ծրագրային առաջարկ է գրվել, դրանով դիմել ենք այդ կազմակերպությանը, որ մեր երկրին աջակցի։

Պետք է ասեմ, որ ձեր կազմակերպությունն առաջինն է, որի եթերում ես հնչեցնում եմ այս նորությունը։

Մեր խնդրանքը «Gavi»-ի կողմից հավանության է արժանացել։ Արդեն պատրաստ է երկու տարով աջակցել, որից հետո պետությունն այդ ֆինանսական ծանրաբեռնվածությունն աստիճանաբար կվերցնի իր ուսերին, և մենք օրացուցային, պլանային կարգով պատվաստումները կիրականացնենք։

© Sputnik / Asatur YesayantsԳայանե Սահակյանը Sputnik Արմենիայի տաղավարում
Гаяне Саакян в гостях у радио Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Գայանե Սահակյանը Sputnik Արմենիայի տաղավարում

-Պատվաստումներն ի՞նչ կարգով են իրականացվելու։

— Մենք չենք կարող պատվաստել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են, քանի որ տրամադրվող օգնությունը խիստ որոշակի քանակությամբ է։ Հատկապես այն ընտանիքները, որոնք առնչվել են այդ խնդրի հետ, շատ կցանկանան պատվաստվել, պարզապես խառնաշփոթ իրավիճակ կլինի։

-Այսինքն ընտրում եք ռիսկայի՞ն տարիքային շեմը։

— Առաջին հերթին «Gavi»-ի պահանջներն ենք հաշվի առնում, հետո արդեն` մեր երկրի օրինաչափությունները։ Կան չափանիշներ։ Առաջինը տարիքն է, խոսքը 9-13 տարեկանների մասին է։ Մեր երկրի առանձնահատկությունները հաշվի առնելով` վերցնում ենք 13 տարեկանը։ Դա առավելագույն տարիքն է։ Իհարկե, եթե թողնվեր մեր ընտրությանը, մեր մասնագետներով քննարկել ենք, այլ չափանիշ ունենք, մեզ համար առավել ընդունելի է 15 տարեկանը։ 13 տարեկան աղջնակի մոտ հորմոնալ տեղաշարժերը նոր-նոր սկսվող պրոցեսներ են։

Вакцинация против гриппа в Калининграде - Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարությունը պատվաստում է ու պաշտպանում

-Եթե դիտարկենք նաև այլ հանգամանք, արդյո՞ք այդ տարիքում է օրգանիզմն ավելի հակված «վերցնելու» պապիլոմա վիրուս։

— Դա այն տարիքն է, երբ փորձում ենք իմունիտետ առաջացնել, որ դեռահասի օրգանիզմը պատրաստ լինի, երբ պապիլոմա վիրուսի հետ հանդիպի, արդեն որևէ ախտածին, պաթոլոգիական փոփոխություն չառաջանա արգանդի լորձաթաղանթում։

-Կյանքի ընթացքում անհրաժեշտություն լինու՞մ է պատվաստումը կրկնելու։

— Նախկինում 3 դեղաչափ էր կատարվում։ Նույն աղջնակին կատարվում էր 3 պատվաստում։ Այսօր արդեն ցուցված է, որ 2 դեղաչափը նույն արդյունավետությամբ է աշխատում։ Ապացուցված է այն փաստը, որ 2 դեղաչափն ամբողջ կյանքի ընթացքում օրգանիզմին պաշտպանում է։ Պատվաստանյութն ունի հեռավոր ազդեցություն, դա արգանդի վզիկի քաղցկեղն է, բայց պատվաստանյութն ապահովագրում է նաև գորտնուկների առաջացումից։ Այն երկրներում, որտեղ 10-15 տարի ներդրված է այս պատվաստանյութը, արդյունավետությունն արդեն շոշափելի է։ Իսկ արգանդի վզիկի քաղցկեղի համար մենք պետք է սպասենք, դա երկարատև գործընթաց է։ Արդյունավետությունը կարելի է գնահատել 15-20 տարի հետո։ Այս տեսանկյունից շատերի մոտ մտավախություն է առաջանում, թե պատվաստումները մենք կատարում ենք, բայց արդյունավետությունը պետք է գնահատենք 20 տարի հետո։ Գնահատման համար կան այլ մեխանիզմներ։ Կլինիկական հետազոտությունների ժամանակ հակամարմինների մակարդակը որոշվում է։ Այսօր արդեն գիտությունն ապացուցել է, որ 15 տարի առաջ պատվաստված աղջնակի մոտ մակարդակը մնացել է գրեթե նույնը։ Այս փաստը վկայում է, որ ամբողջ կյանքի ընթացքում հակամարմինների թիվը շատ քիչ է նվազում։

-Արդեն հայտնի՞ է, թե երբ կստացվեն պատվաստանյութերը։

— Պաշտոնական պատասխանը, որ Հայաստանը կստանա այդ պատվաստանյութերը, հասավ դեկտեմբերի 15-ին։ Պաշտոնական նամակով մեզ հաղորդեցին, որ Հայաստանի խնդրանքը չի մերժվել։ Նախատեսվում է, որ մարտին բուն նախապատրաստական գործընթացը կսկսենք, մեծ թվով միջոցառումներ են պլանավորված` բուժաշխատողների կրթում, տեղեկատվական նյութերի տարածում։ Երբ հասկանանք, որ լրիվ պատրաստ ենք, կխոսենք ներդրման մասին։

Լրահոս
0