00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դժբախտ փոքրիկը, հուզիչ լուսանկարն ու ֆոտոլրագրողի ոսկե մեդալը

© Nilufer Demir / DOGAN NEWS AGENCY / AFPПогибший мальчик Айлана Курди
Погибший мальчик Айлана Курди - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նկարում 2015թ.-ին Միջերկրական ծովում իր կարճ կյանքն ավարտած սիրիացի փոքրիկն է: Նրանց ընտանիքը, երևի, փորձում էր փախչել անհասկանալի պատերազմի ճիրաններից, փորձում էին, բայց չստացվեց:

Նկարի աջ կողմում լայն ժպիտով իր մրցանակն է ստանում այս լուսանկարի հեղինակը: Հանդիսատեսն ու ժյուրին ծափահարում են, հիանում, շնորհավորում. չէ՞ որ տոն է, տոն, որ նրանց իր մահով պարգևել է սիրիացի 3-ամյա դժբախտ փոքրիկը՝ Քուրդի Այլանը: Նյույորքյան մրցանակաբաշխության ժամանակ բոլորն ուրախ են, շքեղ հագնված, շնորհավորում ու ժպտում են միմյանց: Իսկ երկնքից նրանց է ժպտում անմեղ փոքրիկը, ով կյանքի գնով հաղթանակ է պարգևել թուրք լուսանկարիչ Նիլուֆեր Դեմիրին:

Կործանվելու արժանի աշխարհ

© DhaԹուրք ֆոտոլրագրող Նիլուֆեր Դեմիրը` մրցանակ ստանալիս
Нилуфер Демир получает награду ООН за фото погибшего мальчика Айлана Курди - Sputnik Արմենիա
Թուրք ֆոտոլրագրող Նիլուֆեր Դեմիրը` մրցանակ ստանալիս

Գիտեմ, այս վերնագիրը շատերի զայրույթը կառաջացնի, շատերը կմեղադրեն ինձ վատ տրամադրվածության մեջ: Գուցե նրանք իրավացի են, իրավացի են մինչև այն պահը, քանի չեն տեսել սիրիացի մահացած փոքրիկի լուսանկարով հաղթարշավ անցնող ֆոտոլրագրողի ժպիտն ու շահած ոսկե մեդալը:

Ասել երեխան անմեղ զոհ է, նշանակում է ոչինչ չասել: Նա նոր էր աշխարհ եկել, ուզում էր ապրել, խաղալ, սովորել, մեծանալ: Աշխարհի հզորներն էլ էին դա ուզում, բայց մի քիչ այլ կերպ: Նրանց տարածաշրջանային, նավթագազային շահերն ու փոքրիկի հասարակ, անմեղ երազանքներն անհամատեղելի էին:

Տարբերակված «մարդասիրություն»

Երբ ծայրահեղ իսլամիստները Ֆրանսիայում սպանում են «Շառլի Էբդոյի» խմբագրության աշխատակիցներին՝ իրենց հավատը վիրավորելու համար, վատ է: Ընդունում եմ՝ մարդ սպանելը վատ է, ու ոչ մի պատճառ չի կարող արդարացում լինել: Ողջ քաղաքակիրթ մարդկությունը սգում է, խոսում, գոռում է այդ մասին, արգելում փախստականների մուտքն իրենց երկիր: Բայց երբ Սիրիայում, Իրաքում և այլուր անմեղ քաղաքացիներ ցեղասպանության են ենթարկվում, հազարավոր եզդի, քուրդ, սիրիացի ու այլազգի մանուկներ մահանում են՝ դեռ կյանքն ու մահն իրարից չզանազանած, բոլորը լռում են: Ոչ մի մեղադրանք…Այստեղ շահերն այնքան մեծ են, որ ոչ մի փոքրիկի կյանք այլևս կարևոր չէ: Մարդասիրության «քաղաքակիրթ» ընկալում:

Դեռ ավելին, սպանված մանկիկի նկարը հաղթարշավ է անցնում: Իր մահով անգամ սիրիացի փոքրիկը տոն է պարգևում «քաղաքակիրթ» աշխարհի քաղաքացիներին: Ոչինչ, որ լուսանկարում ափին նետված փոքրիկ, անմեղ երեխայի դի է, ոչինչ, որ նա մեր՝ իմ ու քո, քաղաքակիրթ աշխարհի անտարբերության զոհն է: Կարևորը նկարը հոյակապ է ստացվել, հուզել է:

Ու հիմա նյույորքյան մրցանակաբաշխությանը թուրք ֆոտոլրագրողն ու հանդիսավարը լայն ժպիտով մրցանակ են հանձնում ու ստանում, վայելում այս գեղեցիկ պահն ու մոռանում ծովի ջրում լող տվող երեխայի դին, նրա մահվան պատճառն ու այս ամենի պատճառահետևանքային կապը: Վստահ եմ՝ լրիվ այլ կլիներ մոտեցումը, եթե երեխան, Աստված մի արասցե, որևէ գերտերության զավակ լիներ…

Հ.Գ. Ի դեպ, բացարձակ կապ չունի ֆոտոլրագրողի ազգությունը: Նրա թուրք լինելու հանգամանքն այստեղ դեր չի խաղում:

 

Լրահոս
0