07:36 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Օլեգ Պեստով

Պեստը գնաց դեպի Սուրբ ծնունդ…

личная страница в facebook
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
Դմիտրի Պիսարենկո
21611

Սոչիի երկնքում տեղի ունեցած ավիավթարը խլել է 92 մարդու կյանք, այդ թվում՝ լրագրողների, որոնք ծառայության բերումով գտնվել են Տու-154 ինքնաթիռում: Նրանց մեջ է եղել նաև Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության և ռադիոյի ղեկավար Դմիտրի Պիսարենկոյի գործընկեր, ՆՏՎ հեռուստաալիքի օպերատոր Օլեգ Պեստովը:

Մի քանի տարի առաջ, երբ ես ապրում էի Մոսկվայում, բայց արդեն չէի աշխատում հեռուստատեսությունում, մենք որոշեցինք հավաքվել: Մենք ասելով նկատի ունեմ ռուսական հեռուստաալիքների աշխատակիցներին, որոնք մեկնել են թեժ կետեր: Ծայրահեղ իրավիճակներում բացահայտվում են մարդկանց բնավորության ամենալավ գծերը և լինելով էքստրեմալ գործուղումներում՝ մենք միմյանց հետ չէինք մրցում արագությամբ:

Մենք մրցում էինք վարպետությամբ: Իսկ երեկոյան բոլորս հավաքվում էինք մի սեղանի շուրջ՝ բարձրացնելով պլաստմասե բաժակները և կատակներ անում: Չեչնիայում լրագրողների ավանը՝ ստեղծված շինարարական վագոններից, կոչվում էր ՏՎ-յուրտ:

«Յուրտ» չեչեներեն բառը հայերեն նշանակում է ավան: Ժամանակի հետ Չեչնիայում հակաահաբեկչական գործողությունն ավարտվեց, մենք այլևս չէինք մեկնում Գրոզնի, և ՏՎ-յուրտը քանդեցին: Բայց մենք որոշեցինք դրան երկրորդ կյանք տալ Մոսկվայում: Որոշեցինք հավաքվել փետրվարի 23-ին: Սրճարանի մուտքի մոտ հանդիպեսի Օլեգ Պեստովին: Մենք բարևեցինք իրար, միմյանց ձեռք սեղմեցինք և մի պահ քարացանք: Հետո Օլեգը ժպտաց իր մանկական ժպիտով ու ասաց. «Այս ինչ բան է, օտարների նման ենք իրար բարևում»: Մենք գրկախառնվեցինք:

Այդ երեկոն հիշարժան էր, բայց այսօրվա կորստից հետո այդ հիշողությունները մեզ համար ավելի թանկ են դարձել: Պեստը շատ պարզ ու բաց մարդ էր:

Олег Пестов
личная страница в facebook
Օլեգ Պեստով

Նրա հանդգնության շնորհիվ շատ թղթակիցներ իրենց համար անուն և հաջող կարիերա էին ստեղծում: Բայց նա էլ չէր մնում նրանց ստվերում: Հայտնի ռազմական թղթակիցներից մեկը գեղարվեստական վեպ էր գրել, որտեղ Օլեգ Պեստովը դարձել էր հերոսներից մեկի նախակերպարը: Հեղինակը մի փոքր փոխել էր նրա ազգանունը՝ դարձնելով Օլեգ Պեստիկով, բայց նրա մականունը գրքում նույն էր, ինչ որ կյանքում՝ Պեստ:

Ստացվում է, որ վերջին անգամ մենք հանդիպեցինք տղամարդկանց տոնի՝ փետրվարի 23-ի նախաշեմին, նա այսօր անվերադարձ հեռացավ դեպի Սուրբ ծնունդ, հերթական վտանգավոր գործուղման ճանապարհին…

Sputnik Արմենիայի խմբագրությունը ցավակցություն է հայտնում Օլեգ Պեստովի հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաև մահացած լրագրողների ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր գտնվել են Տու-154 ինքնաթիռում:

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ