12:04 22 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Ամանորյա Հոլանդիան

Կաթոլիկների Սուրբ Ծնունդն ու Նիդեռլանդների հայերը

из личного архива
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
5720

Հոլանդիայում բնակվող հայերը տոնում են Սուրբ ծնունդը տեղացիների պես` առանց ավելորդությունների և բուռն հավաքույթների:

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Եվրոպայի հայերը տոնում են Սուրբ ծնունդը տեղացիների հետ հավասար: Բողոքական շրջաններում տոնը վաղուց կորցրել է իր կրոնական նշանակությունն ու վերափոխվել բարի, ընտանեկան ավանդույթի:

Գաղտնիք չէ, որ եվրոպական երկրներում կաթոլիկ Սուրբ ծնունդը նշում են Նոր տարվանից ավելի ակտիվ և ավելի մեծ թափով (Նոր տարին մեծ շուքով են նշում հետխորհրդային երկրներում, մասնավորապես` Հայաստանում):

Կարևոր է նաև, թե որ եվրոպական երկրի մասին է խոսքը, շատ դեպքերում Սուրբ Ծննդի տոնակատարության առանձնահատկություններն ու նշելու ձևը կապված են կաթոլիկ եկեղեցու ազդեցությունից և տոնը կրոնական համատեքստում ընկալելուց:

Նիդեռլանդներում, օրինակ, որտեղ բնակչության մեծամասնությունը դաստիարակված է բողոքական էթիկայի ավանդույթների համաձայն, շատ աթեիստներ կան, կրոնը երկրորդ պլան է մղվում: Եթե որոշ եկեղեցիներում հավատացյալները հավաքվում էլ են, ապա հիմնականում, ամեն դեպքում, մարդիկ նախապատվությունը տալիս են զուտ ընտանեկան հավաքույթներին:

Անկախ նրանից, որ պաշտոնպես տոնը ընկնում է դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, Սուրբ ծննդյան շրջանը սկսվում է արդեն ամսի 5-ից: Հենց այդ պահից էլ ընտանիքի անդամները սկսում են միմյանց նվերներ տալ:

  • Տոնական Հոլանդիան
    Տոնական Հոլանդիան
    из личного архива
  • Տոնական Հոլանդիան
    Տոնական Հոլանդիան
    из личного архива
  • Տոնական Հոլանդիան
    Տոնական Հոլանդիան
    из личного архива
  • Տոնական Հոլանդիան
    Տոնական Հոլանդիան
    из личного архива
  • Տոնական Հոլանդիան
    Տոնական Հոլանդիան
    из личного арихива
1 / 5
из личного архива
Տոնական Հոլանդիան

Հոլանդացիների մոտ ընդունված չէ նվերներ անել գարծընկերներին կամ ծանոթներին: Ամեն ինչ շատ պարզ է. ցանկացած հոլանդական ընկերություն սուրբ ծննդյան նվերներ է պատրաստում բոլոր աշխատակիցների համար: Այդպիսով, ինչպես կարծում են տեղի բնակիչները, ոչ ոք իրեն անտեսված չի զգում:

Ընդհանրապես, հոլանդացիների պրակտիկ մոտեցումներն ապշեցնում են ոչ միայն Սուրբ Ծննդյանը, այլև կլոր տարին: Տոնական ոչ աշխատանքային օրեր են այստեղ միայն դեկտեմբերի 25-ն ու 26-ը, իսկ հանգիստը սկսվում է Սուրբ Ծննդյան միայն հաջորդ օրը:

Քաղաքը նույնպես շատ համեստ են զարդարում՝ հոլանդացիներին բնորոշ մինիմալիզմով, սակայն դրանից այն պակաս գեղեցիկ չէ: Հոլանդացիների համար տոնական տրամադրության սիրտը շուկայական հարթակներն ու տոնավաճառներն են, որտեղ կարելի է գտնել սրտի ուզածը:

Հայերի համար միասին հավաքվելու առիթ է սա

Նիդեռլանդներում երկար տարիներ բնակվող հայերը նշում են Սուրբ ծնունդը հոլանդացիների հետ հավասար, սակայն տոնն ընկալվում է ոչ որպես կրոնական, այլ, ավելի շատ, որպես Ամանորի սուռոգատ:

Բայց, չնայած դրան, կան նաև որոշակի տարբերություններ: Հայրենիքից հեռու ապրելով, հայերը կամա թե ակամա սկսում են ընդօրինակել տեղացիների սովորույթներն ու առանձնահատկությունները: Օրինակ, Ամանորին և Սուրբ Ծննդյանը Հոլանդիայի հայերն ավելի համեստ են նշում ու ոչ այդքան երկար, ինչպես Հայաստանում:

Քանի որ աշխատանքային ժամանակացույցը ազգություն չի ճանաչում, դեկտեմբերի 27-ի առավոտյան Հոլանդիայում բոլորը պետք է լինեն աշխատանքի վայրում, 26-ի երեկոյան տոնը պաշտոնապես ավարտված է համարվում:

Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է: Հայկական ընտանիքները մեկ հարկի տակ են հավաքում բարեկամներին և միմյանց նվերներ նվիրում` Ամանորի նման:
Հաջորդ օրը կարող են այցելել մյուս մտերիմներին և ծանոթներին: Այցելել գործընկերներին, ընկերներին և հարևաններին, ինչպես Հայաստանում է՝ առանձնահատուկ ընդունված չէ այստեղ:

Ամեն ինչ համեստ է, հարմարավետ, արագ: Մի քանի օրից կրկին աշխատանքի…

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ