12:04 22 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Ծաղկաձոր

Հայաստանի զբոսաշրջային քաղաքների լավագույն հնգյակը

© Sputnik/ Асатур Есаянц
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
7230

Ամանորյա տոները հայերը նախընտրում են անցկացնել ոչ միայն աշխարհի տարբեր երկրներում, այլ նաև Հայաստանում: Sputnik Արմենիան հարցում է անցկացրել ինտենետ օգտատերերի շարքում՝ պարզելու համար, թե հանրապետության որ քաղաքներն են ամենապահանջվածը Նոր տարում:

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ծաղկաձորը Sputnik Արմենիայի անցկացրած հարցման արդյունքում դարձել է առաջատարն՝ ամանորյա հանգստավայրերի շարքում: 145 օգտատերերի 47,6 տոկոսը «Որտեղ կնախընտրեիք անցկացնել ձմեռային հանգիստը Հայաստանում» հարցին պատասխանել է՝ Ծաղկաձորում:

Դա օբյեկտիվ իրականություն է, քանի որ Հայաստանի բնակիչներին և հյուրերին Ծաղկաձորն առաջարկում է լեռնային զբոսաշրջություն, ժայռագնացություն, հնարավորություն տալիս զբաղվել քարանձավերի ուսումնասիրությամբ, ճոպանուղի նստել, դահուկ և սնոուբորդ քշել:

Ծաղկաձոր

Այս փոքրիկ, արևոտ քաղաքը գտնվում է Երևանից 50 կմ հյուսիս-արևելք: Վերջին տարիներին լեռնադահուկային այս հանգստավայրը սկսել է ավելի շատ գրավել հանգստացողների ուշադրությունը: Այստեղ կարելի է դահուկ և սնոուբորդ քշել:

Sputnik Էքստրիմի անձնակազմը փորձարկել է Ծաղկաձորի նորաբաց զիփլայնը
© Sputnik. Արամ Ներսեսյան, Կարեն Եփրեմյան, Արփի Բեգլարյան

Հայտնվելով Ծաղկաձորում՝ կարող եք նաև նստել հայտնի «Բուրան» ձյունագնացը: Մի խոսքով՝ այստեղ ստեղծված են բոլոր պայմանները լեռնային մարզաձևերի սիրահարների համար:

Իսկ եթե դուք նախընտրում եք ուղղակի հիանալ ձնապատ բլուրներով, տաք թեյ խմել, ապա կարող եք դա վայելել «էկոնոմ» դասից մինչև VIP դասի հյուրանոցներում:

Երևան

Երկրորդ տեղում Հայաստանի մայրաքաղաքն է (17,9 տոկոս): Երևանը բազմակողմանի զարգացած քաղաք է, որն առաջարկում է հանգստի տարբեր ձևեր՝ թանգարաններ, կինոթատրոններ, ակումբներ, բոուլինգ և այլն:

Մայրաքաղաքում գործում են մի քանի խոշոր առևտրի կենտրոններ, որտեղ կարելի է գնումներ կատարել: Երևանի սրտում՝ Կարապի լճի վրա, ձմռանը բացվում է սահադաշտ, իսկ Հյուսիսային պողոտայում գործում է սուրբծննդյան տոնավաճառ:

Ջերմուկ, Աղվերան և Դիլիջան

Ամանորին կարելի է հանգստանալ նաև Ջերմուկում: Sputnik Արմենիայի ընթերցողների 17,2 տոկոսը նախապատվությունը տվել է հենց այս քաղաքին: Ջերմուկում կա լեռնադահուկային ուղի, ճոպանուղի և հայտնի հանքային ջրեր: Հետխորհրդային տարածքի շատ քաղաքացիների համար մաքրամաքուր ջուրն ասոցացվում է հենց Դիլիջանի հետ հայ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի շնորհիվ:

«Վալիկո ջան, մեզ մոտ՝ Դիլիջանում, բացում ես հասարակ ծորակը, ջուր է հոսում, աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում», — ասում է Մկրտչյանի հերոսը՝ Լեոնիդ Գայդայի լեգենդար «Միմինո» կատակերգությունում: Այստեղ ոչ միայն ջուրն է մաքուր, այլ նաև օդը: Դիլիջանը դրախտ է՝ պասիվ հանգստի համար: Այս քաղաքը չորրորդ տեղում է (14,5 տոկոս):

Welcome to Armenia!

«Էկզոտիկ» Աղվերանն՝ իր լեռնազանգվածներով, զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը (2,8 տոկոս):

Այստեղ կարող եք հանգստանալ ժամանակակից հյուրանոցային համալիրներում, լողալ ջրավազանում կամ գնալ սաունա, ինչպես նաև առողջարանային հանգիստը համադրել լեռնային դահուկների հետ: Բացի այդ, ձմռանն Աղվերանում նախատեսված է սահադաշտ և տյուբինգ:

Բարի գալուստ Հայաստան…

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Գլխավոր թեմաներ