00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օձը` ինքնաթիռում, օդաչուն` երկնքում

© Sputnik / Asatur YesayantsАрмен Папикян в гостях у радио Sputnik Армения
Армен Папикян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր տարին ընտանեկան տոն է, և մարդիկ այդ օրը փորձում են նշել ընտանիքի անդամների հետ: Բայց կան մարդիկ, որոնք աշխատանքի բերումով ստիպված են տարվա գլխավոր գիշերը դիմավորել աշխատավայրում: Նրանց թվում են նաև օդաչուները:

«Armenia» ավիաընկերության օդաչու Արմեն Պապիկյանը, որը 1700 ժամ թռիչքի փորձ ունի, Sputnik Արմենիային պատմել է թռիչքի նրբությունների և քաղաքացիական ավիացիայի մասին: Զրուցել է Լաուրա Սարգսյանը:

- Ինչու՞ եք ընտրել օդաչուի բարդ մասնագիտությունը:

— Ես մանկուց կապված եմ ավիացիայի հետ, քանի որ ծնողներս աշխատել են այս համակարգում, հորեղբայրս նույնպես օդաչու է եղել: Ինձ ոգեշնչել է հորեղբորս, նրա ընկերների աշխատանքն ու կենսակերպը: Ուստի դեռ փոքր հասակում որոշեցի ընտրել այս մասնագիտությունը: Այսօր կարող եմ վստահությամբ ասել, որ ճիշտ ընտրություն եմ կատարել:

Герой Советского Союза, летчик-штурмовик Нельсон Степанян - Sputnik Արմենիա
Նելսոն Ստեփանյան. հայկական հողի բալթյան արծիվը

Դպրոցն ավարտելուց հետո ես չկարողացա ընդունվել ավիացիոն ուսումնարան ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Հայաստանում, հնարավորություններ ու պայմաններ չկային, բայց ես երազանքիս հասնելու համար որոշեցի պայքարել նաև բանակում ծառայելուց հետո. 2007թ-ին ընդունվեցի ավիացիոն ուսումնական կենտրոն: Ավարտելով ուսումս՝ 2011թ-ին սկսեցի աշխատել «Արմավիա» ավիաընկերությունում:

- Ի՞նչ տեղի ունեցավ «Արմավիայի» սնանկությունից հետո:

— Մենք (օդաչուների կազմը, խմբ.) ծանր տարանք «Արմավիա» ավիաընկերության կորուստը, քանի որ այն ուժեղ էր և կայացած: Այդ ժամանակ ես մեր օդաչուների մեծամասնության պես ստիպված էի աշխատելու համար մեկնել արտասահման: Ես Երևան վերադարձա, երբ հայտարարեցին նոր «Էյր Արմենիա» ավիաընկերության բացման մասին: Սակայն մինչ ես վերապատրաստում էի անցնում Airbus-ի հայրենիքում (Ֆրանսիա), սնանկացավ նաև «Էյր Արմենիան»:

Վերջին կես տարին աշխատում եմ «Արմենիա» ավիաընկերությունում և քաղաքացիական ավիացիայի վերածնունդը կապում եմ հենց այս ընկերության հայտնվելու հետ: Մենք լավ մասնագետներ ունենք, որոնք այսօր ստիպված են աշխատել աշխարհի տարբեր երկրներում, և եթե սկզբում հեշտ էր նրանց վերադարձնելը, ապա այսօր դա գրեթե անհնար է:

- Ինչո՞վ է պայմանավորված, որ հայ օդաչուները լավագույնների շարքն են դասվում:

Основатель музея гражданской авиации Армении Размик Гаспарян - Sputnik Արմենիա
Օդաչու Գասպարյանի հուշերը. պարաշյուտը երբեք չի դավաճանի

— Օդաչուի աշխատանքն ուղղակիորեն կապված է ինտելեկտի հետ: Օդաչու լինելու համար պետք է մեծ գիտելիքներ և ճկուն խելք ունենալ: Գաղտնիք չէ, որ հայերը խելացի են, ուստի չկա մի ոլորտ, որտեղ մենք առաջինների կամ լավագույնների շարքում չկանք: Բացառություն չէ նաև ավիացիայի ոլորտը:
Ավիացիան կարևորագույն ուղղություն է երկրի և տնտեսության զարգացման համար: Ի վերջո, դա ինտելեկտուալ մարդկանց ոլորտ է: Եթե դուք այսօր օգտագործում եք և գիտեք GPS համակարգի մասին, ապա ավիացիայում այն օգտագործում էին 80-ականների վերջից: Ավիացիան հասարակության համար փակ ոլորտ է ամբողջ աշխարհում, ուստի երբեմն լինում է, որ ուղևորներն անհեթեթ հարցեր են տալիս: Օրինակ՝ կարող են հարցնել. «Ինքնաթիռը պեդալ ունի՞»:

- Ո՞րն է օդանավի անվտանգության գնահատման հիմնական գործակիցը:

— Բարդ հարց է: Անվտանգության գործակիցը որոշվում է հետևյալ կերպ. տեղափոխված ուղևորների քանակը համեմատում են դժբախտ դեպքերի թվի հետ տրանսպորտի բոլոր ոլորտներում և պարզում, թե որն է ամենաավտանգ փոխադրամիջոցը:
Կարող եմ հավաստիացնել Ձեզ, որ եթե մեքենայի ղեկին անփորձ վարորդ կարող է նստել, ապա ինքնաթիռը երբեք չի կարող վարել նորեկ կամ անփորձ օդաչուն: Իրականում ավիավթարներ միշտ եղել են և նույնիսկ ավելի շատ, քան այսօր: Սակայն տեղեկատվությունը հանրային չի եղել: Ինքնաթիռներն ավելի անվտանգ են դարձել, քանի որ տեխնիկան զարգացել է:

- Վթարային իրավիճակներում որքանո՞վ են օգնում այն հրահանգները, որոնք ուղեկցորդուհիներն ամեն անգամ ցույց են տալիս ուղևորներին:

Авиационный учебный центр в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանը սովորեցնում է թռչելու գաղտնիքները

— Որքան էլ պարադոքսալ հնչի, օգնում են նույնիսկ այն դեպքում, երբ ուշադիր չես հետևում, թե ինչ է ցույց տալիս ուղեկցորդուհին: Նախադեպեր են եղել, երբ հրահանգները մարդկանց կյանք են փրկել: Մի քանի տարի առաջ Նյու Յորքից թռչող A-320 ինքնաթիռի շարժիչի մեջ թռչուններ էին ընկել: Կրագավարները կապ էին հաստատելվօդաչուի հետ և առաջարկել վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում:
Սակայն օդաչուն որոշել էր վայրէջք կատարել ջրի վրա: Բոլոր ուղևորները ողջ էին մնացել հրահանգները կատարելու և անվտանգության կանոններին հետևելու շնորհիվ: Հետաքննության ժամանակ պարզվել էր, որ եթե ինքնաթիռը փորձեր վայրէջք կատարել օդանավակայանում, ապա դա ավիաաղետով կավարտվեր: Հավատացեք՝ ավիացիայում կարևոր է ցանկացած տեղեկություն և ցանկացած մանարուք ունի իր բացատրությունը:

-Ձեր կարիերայում եղե՞լ են այնպիսի դեպքեր, որոնք երբեք չեք մոռանա:

— Մի անգամ մենք Մոսկվա էինք մեկնում: Մեզ ասացին, որ չորս կիլոգրամ բեռ են ավելացրել: Պարզվեց՝ օձ էր: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, իսկ ահա եգիպտական ինքնաթիռում օձի հետ կապված պատմությունն այնքան էլ հաճելի զարգացում չի ունեցել: Egypt Air ավիաընկերության օդանավի օդաչուները ստիպված են եղել արտակարգ վայրէջք կատարել, երբ ինքնաթիռում կոբրա է հայտնվել: Օձը փախել է հորդանանցու ձեռքի ուղեբեռից և խայթել նրան, երբ տերը փորձել է բռնել օձին: Դրանից հետո հայկական ավիաուղիների ղեկավարությունը զերծ էր մնում կենդանիներ տեղափոխելուց:

-Ի՞նչ է պետք օդաչուին հաջող թռիչք իրականացնելու համար:

— Օդաչուն պետք է չափավոր լարվածություն ունենա: Հաջող թռիչք իրականացնելու առաջին գրավականը զգոնությունն է: Պետք է միշտ ուշադիր լինել՝ որևէ բան բաց չթողնելու համար: Պետք է կարողանաս տիրապետել օդային իրավիճակին, անգամ այն դեպքում, երբ ավտոպիլոտն է միացված:

- Ի՞նչն է ամենաբարդը Ձեր մասնագիտությունում:

— Ցանկացած աշխատանքում կան բարդություններ, բայց եթե դու սիրում ես քո գործը, ապա ցանկացած դժվարություն էլ հաղթահարելի է:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0