09:49 02 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.96
  • GBP624.08
  • EUR552.07
  • RUB6.40
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
85 0 0

ՀՀ կառավարությունը Վերին Լարսին այլընտրանք գտնելու ակտիվ փնտրտուքների մեջ է։ Փորձագետների մի մասը համոզված է, որ Լարսի միակ այլընտրանք կարող է լինել լաստանավային փոխադրումը, որն իր աշխատանքն է վերսկսել փետրվարի 15-ից։ Փորձագետների մյուս մասը հոռետեսորեն է տրամադրված։

Կարող է արդյոք լաստանավային փոխադրումն արժանի այլընտրանք դառնալ Վերին Լարսի անցակետին, և ինչ պայմաններով է բեռներ տեղափոխում Հարավկովկասյան երկաթուղին։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևը։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- Պարոն Գվոզդև, կարող են արդյո՞ք 2011 թվականին ստորագրած «Առևտրային միջանցքների մասին» ռուս-վրացական պայմանագրում նշված տրանսպորտային միջանցքները Վերին Լարսին այլընտրանք լինել։

— Մենք չգիտենք, թե նշված երթուղիները որքանով կարող են Վերին Լարսին այլընտրանք լինել, սակայն համոզված ենք, որ այլընտրանք կա։ Այդ հարցով լրջորեն սկսել է զբաղվել ՀՀ կառավարությունը։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի թեթևացնենք և բարելավենք բեռների մատակարարման պայմանները։

- Այլընտրանքի տակ ենթադրվում է Փոթի-Կովկաս լաստանավային փոխադրու՞մը։

— Այո, ճիշտ է, դա Փոթի-Կովկաս լաստանավային փոխադրումն է։ Հարավկովկասյան երկաթուղին մեծ աշխատանք է տարել, որպեսզի այդ ուղղությունը մրցունակ լինի Վերին Լարսին։

Մենք հասկանում ենք, թե ինչ խնդիրների են բախվել բեռնափոխադրողներն այս տարի, ինչ խցանումների մեջ են մնացել`Լարսով իրենց ապրանքները տեղափոխելիս։ Այդ իսկ պատճառով մեր նշված այլընտրանքային երթուղին առավել հարմար և վստահելի է։

- Որոշ փորձագետներ հակառակն են պնդում, ասում են`լաստանավային փոխադրումն արդյունավետ չէ բեռնափոխադրումների տեսանկյունից։

— Լաստանավային փոխադրում մենք իրականացնում ենք ամիսը երեք անգամ։ Նաև երեք ամսով սլոթ-չարտեր ենք հաստատել Կովկասյան երկաթգծի հետ, ինչը թույլ կտա բեռներ ուղարկողներին հաշվարկել մատակարարման ժամանակահատվածը, առավել ևս, որ նավահանգիստներում երեք օրից ավել ուշացումներ չեն լինում։

Աշխատանքը հեշտացնում է նաև այն, որ բեռնափոխադրումների կազմակերպմամբ և համակարգմամբ մենք ենք զբաղվում` Հարավկովկասյան երկաթուղին։ Իրականում շատ դժվար է միացնել տրանսպորտային հանգույցները մեկ շղթայում։ Հաճախորդների հետ պայմանագիր է կնքվում, որի համաձայն նրանց տրամադրվում են բոլոր ծառայությունները։ Բոլոր այդ գործառույթները մենք ենք իրականացնում` խնայելով մեր հաճախորդների ժամանակը։ Մենք խնայում ենք այն, ինչը գումարից վեր է` մեր և ձեր ժամանակը։

Հարավկովկասյան երկաթուղին բեռնափոխադրումներ է իրականացնում տարբեր երկրներ, բեռները հասցվում են կոնկրետ նշանակման վայր։

Շատերն արդեն հասկացել են այս երթուղու առավելությունը։ Լաստանավի տարողունակությունը 42 վագոն է, որոնցից յուրաքանչյուրում 65 տոննա բեռ է տեղավորվում։ Սակայն սրանով մենք չենք սահմանափակվում։ Մենք ի վիճակի ենք յուրաքանչյուր հաճախորդի շարժական կազմով ապահովել (անսահմանափակ քանակի)։ Հաճախորդից միայն մեկ բան պահանջվում` տրամադրել բեռը, մնացածի մասին մենք կհոգանք ինքներս։

- Ինչպե՞ս է ընթանում Հարավկովկասյան երկաթուղու արդիականացման գործընթացը։

— Հարավկովկասյան երկաթուղին ահռելի աշխատանք է տարել. Վերանորոգվել են ուղիները, շարժական կազմը, ավելացվել արագությունը, բարելավել ծառայությունը։ Սա վերաբերում է ինչպես բեռներին, այնպես էլ ուղևորափոխադրումներին։ Մեզ հաջողվեց իջեցնել բեռնափոխադրումների գները, որոշ դեպքերում շուրջ 50%-ով։ Այսօր մենք կարող ենք մրցել ավտոտրանսպորտի հետ։

- Կարո՞ղ է արդյոք Հայաստանը տարանցիկ միջանցք դառնալ Իրանից ԵԱՏՄ, ԵՄ երկրներ։

— Դա մեր ծրագրերից մեկն է։ Բեռների պիլոտային փոխադրումն այդ երթուղով մենք արդեն իրականացրել ենք։ Հայաստանից իրականացվող երթուղին իրոք ձեռնտու է գումարային առումով։ Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանը լուրջ ուղղություն կդառնա, և բեռները կտեղափոխվեն մեր տարածքով։ Մենք այսօր ակտիվ աշխատանք ենք տանում Իրանից արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող հաճախորդների հետ։ Այս հարցում մեզ աջակցում է Հայաստանի կառավարությունը։

Русская версия

Գլխավոր թեմաներ