00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լենինն ու մյուսները

© Sputnik / Арам НерсесянПамятник Ленину на пограничной заставе в селе Ахурик
Памятник Ленину на пограничной заставе в селе Ахурик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը՝ 60-ականների Երևանի և նրա յուրահատուկ «խենթերի» մասին:

Հեռատեսորեն հայտնելով, որ իր դեպքում գարնանային սրացումները կապ չունի, հեղինակը կսկսի ուրիշներից։

Վաթսունականներին, երբ Երևանից Մոսկվա (և հակառակը) թռչող ուղևորներին ձկնկիթ էին մատուցում,երբ սեղանի շուրջ երգվող «Հեյ, ջան, Երևան»-ի հետ Եվրատեսիլի ոչ մի հիթ չէր համեմատվի, երբ գնդիկավոր գրիչներն աղբարկղ չէին նետվում, այլ բազմիցս լիցքավորվում էին, Երևանի Աբովյան փողոցով, բոբիկ ոտքերին՝ կոշիկ ու նիհար մարմնին ճղրտած շորեր հագած, շրջում էր օպերային արիաները բարձրաձայն կատարելող Դալուլեն։

Здание по адресу Арами 9, старый Ереван - Sputnik Արմենիա
«Հին Երևանի կանգուն վկաները». Արամի 9

Իսկ պողոտայով, որն ընկեր Ստալինի անունն էր կրում (ներկայիս Մաշտոցի) վազվզում էր դալկադեմ մի երիտասարդ՝ փայլող հայացքով և թափած մազերով։ Երիտասարդը, միաժամանակ, հիշեցնում էր և՛ Քրիստոսին, և՛ լրտեսի։ Քրիստոսին՝ թեթև թռչող քայլվածքի պատճառով (ոչ թե քայլում, այլ ասես սահում էր գետնի վրայով), իսկ լրտեսի՝ անչափ երկար վարսերի պատճառով, որոնք հանգիստ կարող էին կեղծամ լինել։ Ինչի՞ համար է պետք սովետական մարդուն կեղծամը, եթե նա, ինչպես պնդում էին այն ժամանակվա լրտեսական վեպերում, չէր պատրաստվում թաքցնել այնտեղ իր գաղտնի խաղաքարտերը։

Երևանի հնաբնակները պետք է որ հիշեն ամենաքիչը երկու քաղաքային խենթերին։ Կարաբլային, ով մոտենում էր կանանց և ծաղիկներ նվիրում (ո՞րն է այստեղ էթիկայի խախտումը, էլ չեմ ասում՝ հոգեկանի մասին), մյուսին ասում էին Բերլին, նա առաջարկում էր գոյություն չունեցող թատրոնի տոմսեր, ոււղղակի չէին գտնվում հիմարներ, որոնք կվճարեն գոյություն չունեցողի համար։

Ուրիշ օրինական հոգեկան հիվանդներ, բացի Լենինից, որի մասին կխոսենք մի պարբերություն հետո, հեղինակը, ցավոք, չի ճանաչում։ Ստանիսլավ Եժի Լեցին ասում էր․ «Աշխարհն առանց հոգեկան հիվանդների՞։ Աննորմալ կլիներ»։ Հետևություն՝ քսաներորդ դարի երկրորդ կեսը երևանցիները նորմալ աշխարհում են ապրել։ Այստեղ չի կարող չուրախացնել այն փաստը, որ Հայաստանի մայրաքաղաքը, թերևս, աշխարհի միակ քաղաքն է, որ հուշարձան է կանգնեցրել իր խենթին՝ Կարաբալային։

Իսկ հիմա՝ Լենինի մասին։

28 июня 1970 года. Слон толкает танк - Sputnik Արմենիա
Սպանություն` պարզված հանգամանքներում

Երևանի ցնդածների շարքում նա հատուկ տեղ էր զբաղեցնում՝ զարմանալիորեն կրկօրինակելով համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի արտաքին տեսքը։ Ընդ որում, նմանությունը ոչ միայն դիմագծերի մեջ էր, այլև շարժումների, զրուցակցին նայելուց գլուխը թեթև թեքելու և հետո կտրուկ շրջվելու ու կողքանց հեռանալու ձևի։

Լենինի խենթությունն անհիմն չէր. խելագարվել էր նա, ամենայն հավանականությամբ, դեպի իշխանությունն ունեցած անսահման մեծ սիրո պատճառով: Նա ուզում էր միշտ տեսնել իշխանությանը, գիշեր ու ցերեկ, գտնվել նրանց կողքին, ինչի արդյունքում հաճախ մոտենում էր իր համար վտանգավոր հեռավորութան։ Ի՞նչպես էր դա դիտվում կողքից։

Բյուրոյի նիստերի օրը, մինչ ԿԿ շենքին սկսուն էին մոտենալ Հայաստանի բարձր ղեկավարների մեքենաները, այսպես կոչված «վերին դարպասի» մոտ, որից կարող էին մուտք գործել խիստ սահմանափակ թվով մարդիկ, ամառ ու ձմեռ, շոգին ու ցրտին՝ ցանկացած եղանակին կանգնած էր «Լենինը»։ Այն պահին, երբ առանց համարանիշի մեքենան (դա հատուկ կարևորության նշան էր) սկսում էր անցնել դարպասներով, «Լենինը» մի քիչ առաջ էր գալիս, մի ձեռքը դնում էր մեջքին, իսկ մյուսով՝ թափահարում՝ ի նշան ողջույնի։ Ուրիշ ոչինչ՝ խոսքեր, ձայներ, ժեստեր՝ միայն այդքանը։ Դարպասի մոտի ոստիկանները վստահում էին «Լենինին,» ինչպես իրենք իրենց։ Գիտեին, որ Իլիչը չի փորձի նամակներ փոխանցել կամ անշնորհք բաներ բղավել։ Առաջին տարին չէ, որ այստեղ թափառում է․․․

Զարմանալի է՝ ԿԿ բյուրոյի անդամներին ողջույնի ժեստի և գրեթե աննկատ գլուխ խոնարհման մեջ առանձնակի շողոքորթություն չէր նկատվում։ Այդպես հավասարը կարող էր ողջունել հավասարին, ու նորմալ կլիներ, եթե ողջույնն անպասատխան չմնար։

Բազմիցս հետևլով այդ տեսարանին՝ հեղինակը հայտնաբերել է Հայաստանի բարձրագույն ղեկավարներ պահվածքի առնվազն երկու առանձնահատկություն։ Առաջինը՝ տեսնելու բայց չկնատելու ընդունակություն։ Երկրորդը՝ ցանկացած դիրքում մարդկանց վերևից ներքև նայելու սովորություն։

Первый президент Грузии Звиад Константинович Гамсахурдиа - Sputnik Արմենիա
Հանդիպում Երևանում. ապխտած սիգ` վտարանդի նախագահ Գամսախուրդիայի համար

Մեր Լենինի դեպքում, օրինակ, եթե ղեկավարը նստած է մեքենայի մեջ, իսկ Իլիչը կանգնած է դարպասի մոտ և զուտ երկրաչափական հարաբերակցությամբ ավելի բարձր էր գտնվում, միևնույնն է, նստածը կանգնածին ասես վերևից ներքև նայեր։ Հմտություն, որն երեկ ձեռք չի բերվել ու մինչ այժմ էլ չի կորել։

․․․Լենինի հետքն անհամ կորեց, երբ կոմունիստական իշխանությունը սկսեց լքել բեմը և փոխարենը եկավ նոր իշխանություն։ Ինչու նորերը չարժանացան Լենինի ուշադրությանը՝ հեղինակը չգիտի։

Լավ, Լենինն անհետացավ, բայց ի՞նչ եղան մնացած ծալապակասները։ Ո՞րտեղ են նրանք, լենինիզմի, կապիտալիզմի հետևորդները, Կարաբալայի, Դալուլեի հետնորդները, որոնք ոչ մեկին չէին խանգարում, բայց քաղաքին առանձնակի հմայք ու անկրկնելիություն էին հաղորդում։ Ո՞րտեղ փնտրել նրանց։ Անհայտ է:

— Ավելի լայն նայիր, ավելի խորը փորիր, ավելի լավ փնտրիր՝ կգտնես՝ Լենինը մեզ հետ է, — խորհուրդ տվեց երևանյան մի հնաբնակ։ Փնտրում եմ․․․

Հեղինակի ինչի՞ն է սա պետք։ Ինչպես ասում էր մի գրական կերպար՝ մի տեսակ ավելի հեշտ է շնչել, երբ հաստատ գիտես, որ աշխարհում քո նման ուրիշ հիմարներ էլ կան։

Ընրությունը մերն է։

Русская версия

Լրահոս
0