00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:30
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:48
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական հետքը համաշխարհային նորաձևության մեջ. լինել, թե՞ չլինել

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցДизайнер Юлия Далакян
Дизайнер Юлия Далакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գունեղ Հայաստանը ոգեշնչում է ստեղծագործ մարդկանց։ Հագուստի դիզայներներն էլ բացառություն չեն։ Հայաստանում նորաձևության և նորաձևության աշխարհում հայերի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսեցին պրոֆեսիոնալներն ու նորաձևության սիրահարները։

Վիկտորյա Պիսարենկոն` Sputnik Արմենիայի համար

Մոսկվայաբնակ դիզայներ Յուլյա Դալաքյանը MBFW Russia 34-րդ սեզոնի շրջանակներում վերջերս ներկայացրել է իր նոր հավաքածուն։ Ցուցադրությունն անցկացվել է Մանեժում` Մոսկվայի ամենահեղինակավոր ցուցահանդեսային կենտրոններից մեկում։ Sputnik Արմենիայի թղթակիցը եղավ «նորաձև ետնաբեմում»` դիզայների հետ զրուցելու և Հայաստանում fashion աշխարհի զարգացման վերաբերյալ իր տեսակետն իմանալու համար։

«Յուլյա Դալաքյան» նորաձևության տան հիմնադիրը բավականին երկար աշխատանքային ստաժ ունի։ Այս ոլորտում նա աշխատում է արդեն 25 տարի։ Յուլյան համագործակցել է այնպիսի համաշխարհային բրենդի հետ, ինչպիսին Roberto Cavalli-ն է։ Չորս տարի առաջ նա մասնակցել է նաև «Armenia Fashion Week»-ին, սակայն հայկական նորաձևության շաբաթից նա այնքան էլ տպավորված չէր։ Չնայած, նրա խոսքով, դա «որևէ բան կազմակերպելու լավ հնարավորություն էր»։ Հայաստանի մասին խոսելիս` Յուլյան ասում է, որ ոգևորությամբ է վերաբերում այն ամենին, ինչ կապված է պատմական հայրենիքի հետ։

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցԴիզայներ Յուլյա Դալաքյանի հավաքածուից
Դիզայներ Յուլյա Դալաքյանի հավաքածուից - Sputnik Արմենիա
1/4
Դիզայներ Յուլյա Դալաքյանի հավաքածուից
© Sputnik / Евгения Новоженина / Անցնել մեդիապահոցԴիզայներ Յուլյա Դալաքյանի հավաքածուից
Դիզայներ Յուլյա Դալաքյանի հավաքածուից - Sputnik Արմենիա
2/4
Դիզայներ Յուլյա Դալաքյանի հավաքածուից
© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցԴիզայներ Յուլյա Դալաքյանի հավաքածուից
Դիզայներ Յուլյա Դալաքյանի հավաքածուից - Sputnik Արմենիա
3/4
Դիզայներ Յուլյա Դալաքյանի հավաքածուից
© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցԴիզայներ Յուլյա Դալաքյանի հավաքածուից
Դիզայներ Յուլյա Դալաքյանի հավաքածուից - Sputnik Արմենիա
4/4
Դիզայներ Յուլյա Դալաքյանի հավաքածուից
1/4
Դիզայներ Յուլյա Դալաքյանի հավաքածուից
2/4
Դիզայներ Յուլյա Դալաքյանի հավաքածուից
3/4
Դիզայներ Յուլյա Դալաքյանի հավաքածուից
4/4
Դիզայներ Յուլյա Դալաքյանի հավաքածուից

«Ապագա կարելի է գտնել ամենուր և միշտ։ Հայկական ազգանունով որոշ դիզայներներ աշխատում են նորաձևության աշխարհում։ Հայերին միշտ հարգանքով են ընդունում։ Համոզված եմ, որ Հայաստանը վառ հետք է թողել դիզայներական արվեստում», — ասաց Դալաքյանը։

Բաղրամյան քույրերը երևանցի բլոգերներ են։ Նրանք ակտիվորեն հետևում են Արևմուտքի նորաձև թրենդներին։ Քույրերից ավագը` Սվետլանան, ասում է, որ Հայաստանում մարդիկ կարող են Եվրոպայից ոչ պակաս լավ հագնվել։ Սակայն սրան խանգարող օբյեկտիվ պատճառներ կան։ Երիտասարդությունը կրում է ոչ թե այն, ինչ ցանկանում է, այլ այն, ինչ կա։

«Մատչելի գներով նորաձև և որակյալ ապրանքի բացակայության պատճառով շատերն էժանագին կեղծիքներ են գնում», — ասում է նա։

Նրա քույրը` Նունեն, նշում է. «Հայաստանում նոր են սկսել քայլեր անել սեփական բրենդներ ստեղծելու ուղղությամբ։ Դեռ քիչ են արժանի նորաձևության ստուդիաները»։

Լիլիթ Մակարյանը նկարիչ-դիզայներ է Երևանից։ Նրա աշխատանքները պահանջարկ են վայելում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Լիլիթը կարծում է, որ աշխարհում արագ տեմպերով զարգանում է առցանց գնումների մշակույթը, և սա հիանալի հնարավորություն է ստեղծում տեղի դիզայներներին` երկրից դուրս ճանաչելի լինելու համար։ Լիլիթն իր ուրույն հեղինակային ոճն ունի` ավանդական հայկական գունապնակ և ազգային զարդանախշեր։

Նրա խոսքով` նորաձևությունը պետք է ոգեշնչի։ Դիզայները նախ և առաջ անհատականություն է։ Նա պարտավոր է անկրկնելի գեղարվեստական ձեռագիր ունենալ։ Ամեն անգամ պետք է բացառիկ որևէ բան ստեղծելու միտում ունենալ։

«Ցավոք, այսօր շատ դիզայներներ մասսայական շուկայի միտումներին են հետևում։ Դրանից տուժում է ինչպես դիզայնը, այնպես էլ որակը։ Հայաստանում պրոֆեսիոնալների պակաս կա։ Անպատժելիությունից աճում են գաղափարները գողանալու մասշտաբները։ Այդ կատեգորիայի պատկանող դիզայներներն, անկախ իրենց աշխատասիրությունից և տաղանդից, դժվար կարողանան բարձր մակարդակի դուրս գալ։ Սակայն մեր ոլորտում կան նաև իրական վարպետներ, որոնք կարող են Հայաստանին մեծ ճանաչում բերել», — ասում է Մակարյանը։

© Шабиг «Shabeeg» հավաքածուն
Коллекция Шабиг - Sputnik Արմենիա
«Shabeeg» հավաքածուն

Մերի Սուքիասյանը հիմնեց հայկական «Shabeeg» բրենդը։ Այս նախագծով նա և իր թիմը ցանկանում են «աշխարհին հասցնել Հայաստանի մշակութային և պատմական արժեքները»։ Դիզայները նորաձևության մեջ սիրում է ստեղծագործ ուղղությանը։

«Հայաստանում բարձրորակ զգեստներ ստեղծելու ներուժ կա։ Երկրի 6 հազար տարվա պատմությունից կարելի է անդադար ոգեշնչման նոր աղբյուր ու նոր գաղափարներ գտնել», — ասում է նա։

Անկախ նրանից, որ Հայաստանն արվեստի աշխարհին բազում վառ կերպարներ է տվել, հագուստի արտադրության մեջ ավելի հեշտ է վերցնել ուրիշինը, քան սեփականը ստեղծել, տեղի դիզայներները համոզված են` սարերի հետևում չէ այն օրը, երբ յան վերջավորությամբ ազգանունով բրենդներ կկրեն ամբողջ աշխարհում։

Русская версия

Լրահոս
0