00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաղթանակի դեմքերը

© Sputnik / Անցնել մեդիապահոցПарад советских войск в Берлине в День победы
Парад советских войск в Берлине в День победы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեք դեմք, որոնք հավերժ կմնան մեր հիշողության մեջ։ Հայրս` պատերազմած մայոր, ընկերոջս հայրը` գնդապետ Խաչատուր Պայազաթյան, Թամանյան (հայկական) դիվիզիայի հրամանատար գեներալ Նվեր Սաֆարյանը։ Կա նաև չորրորդը` ասպետ, սերժանտ Կարո Կագրամանյանը։ Փառքի շքանշանի ասպետ։ Կոշկակար։

Վերջերս հրապարակված «Մարգարյանի հիվանդանոց. տեսարան լուսամուտից» հոդվածի մեջ խոստացել էի տալ այդ պատուհանը` մեկ այլ տեսարանով։ Կատարում եմ խոստումս։

Յոթանասուն տարի առաջ Մարգարյան հիվանդանոցի Արամի (այն ժամանակ Սպենդիարյանի) փողոցին նայող լուսամուտների առաջ հացի խանութի կողքին աննկատ անշուք մի կառույց կար` կոշկակարի արհեստանոցը։

Музей ВОВ - Sputnik Արմենիա
Հայրենական Մեծ պատերազմի թանգարանը

Նեղ տախտակե կրպակում, որտեղ երրորդն արդեն ավելորդ է, աշխատում էր մի կոշկակար, որը արդար կերպով որոշեց երևանցիների ներդրումը ֆաշիստական Գերմանիային հաղթելու հարցում։

«Պարգևներով զինվորականները սպասարկվում են առանց հերթի։ «Կովկասի պաշտպանության համար մեդալը հաշիվ չի», — գրված է կրպակի վերևում փակցված ձեռագիր հայտարարության մեջ։

Զինվորականներին հավասար էին երեխաները, քանի որ կոշկակարը առանց հապաղելու վերցնում և հենց մեր ներկայությամբ սարքում էր բոլոր այն քանդված ու փչացած իրերը, որոնք մենք բերում էինք նրա մոտ։

Նայելով և դիպչելով պոկված կոշիկին՝ Կարոն կրունկին մոտեցնում էր պատրաստուքն ու կտրում էր անհրաժեշտ ձևով․ ավելցուկը նետում էր աղբը, պատրատքուքը դնում տեղը, հետո վերջնական փորձն էր։ Ապա կոշիկն ամրացվում էր ծնկների արանքում սեղմած երկաթե ոտնաթաթին, և ահա հերթը հասնում էր մուրճին։

Ուշադիր մարդը չէր կարող չնկատել, որ բոլոր դարակները, մեխերի և պայտիկների տուփերը, թելերը և կոշկակարի այլ իրերը դրված էին պարզած ձեռքի հեռավորության վրա և ոչ մի սանտիմետր հեռու։ Գործիքը վերցնում և տեղն է դնում ավտոպիլոտի ռեժիմում, ամեն ինչ արագ է ու սահուն։ Ոչ թե աշխատանք է, այլ ուղղակի մի երգ։ Դա ոչ միայն զարմացնում, այլև դյութում էր։

Ամփոփիչ ակորդ. վարպետը` փայլեցնելով, նորոգած կոշիկի քիթն անցկացնում էր երկար, մինչև գետին ձգվող գոգնոցով, երեխաներին էր հանձնում նոր կյանք ստացած կոշիկն ու նույն բանն ասում. «Երկար կրես ու արագ վազես, տղա՛ս»։

Թե ինչպես է «Փառքի» շքանշանի, «Կարմիր աստղի», «Հայրենական պատերազմի» և էլի բազմաթիվ մեդալների կրող, հետախուզության հրամանատար, սերժանտ Կարո Կագրամանյանը ոտքերը կորցրել պատերազմի ժամանակ, մենք չգիտեինք։

Видеомост, посвященный Дню Победы в Великой Отечественной войне. Розалия Абгарян - Sputnik Արմենիա
Մեծ հայրենականի վետերան. «Հայերը պատերազմի ընթացքը փոխած մեծ մարշալներ են տվել»

Հիսուն որերոդ թվականի մայիսի ինը։ Թարմ առավոտ է, պարզ երկինք։ Տոնական օր` առանց Երևանի գլխավոր հրապարակում ռազմական շքերթի (շքերթներն այդ տարվանից, չգիտես ինչու, չէին անցկացվում), բայց, առանց չափազանցության, երևանյան բոլոր տներում գցած սեղաններով։ Դա սովորական տոն չէր, դա տոն էր` արցունքոտ աչքերով։

Կոշկակարի կրպակի մոտ ևս սեղան է գցված`շշեր, կանաչի, պանիր, պահածոներ, լավաշ. խարույկի վրա եփվում է խաշլաման։ Սեղանի մոտի իշոտնուկների վրա հինգ ճակատային զինվորական է նստած` անհամար շքանշաններով ու մեդալներով։ Դասակի հրամանատարը նստած է ծառին հենված` այդպես ավելի հեշտ է անոտք մարմինը հավասարակշռության մեջ պահել։ Անհարթ բաժակների մեջ օղի է։ Կենացները շատ են, բայց կարճ` ինչպես կրակոցն է (մանրամասներ հարկավոր չեն, այստեղ յուրաքանչյուրը յուրաքանչյուրի մասին ամեն ինչ գիտի)։ Գիտեն նաև Կարոյի դժբախտության մասին։

Հոսպիտալից ուղարկած նամակին, որում սերժանտը հայտնում էր, որ առանց ոտք է մնացել, կինը պատասխանել է հեռագրային ոճին բնորոշ հստակությամբ. «Ոտքերով, թե առանց ոտքերի` նշանակություն չունի։ Սիրում ենք։ Սպասում ենք»։ Եվ ահա նա եկավ։ Երևանում չգտավ ոչ կնոջը, ոչ էլ երկու որդիներին։ Ո՞ւր էին գնացել` անհայտ էր։ Կարգամարյանը երկար չէր տառապում «սպասող ու սիրող» կնոջ դավաճանությունից, բայց իր երեք ու հինգ տարեկան տղաների կարիքը շատ էր զգում և դրա դեմ չէր կարողանում պայքարել։ Այդ ցավը միշտ նրան ուղեկցում էր, ամեն օր, ցերեկ ու գիշեր։

Զինվորները մի քիչ էլ խմեցին, հետո նորից լցրեցին բաժակները․․․ Ընկերները գիտեին՝ հիմա կսկսվի։ Ու հենց այստեղ Կագրամարյանը մի կողմ դրեց բաժակն ու սկսվեց․․․

Դասակի հրամանատարը հայերեն ու ռուսերեն լեզուներով մի լավ հայհոյեց, ամեն բառի մեջ այնքան ատելություն ու զայրույթ դնելով. որ թվում էր` մի քիչ էլ և նա կպայթի։ Ամուր սեղմելով սեղանի եզրը, չնկատելով շուրջը ոչինչ ու ոչ մեկին, կարծես թե դատարկությանը նայելով՝ նա, ինչպես կարողանում էր, թեթևացնում էր հոգին։ Ոչ ոք չէր համարձակվում նրան կանգնեցնել․ հասկանում էին, եթե դրանից կթեթևանա, թող անի ինչ ուզում է։

Թե ում հասցեին էին ուղղված եռուն ատելությամբ լի անեծքները՝ բոլորը գիտեին։ Գիտեին նաև, որ երեկոյան նա իր տղաների համար կիսաճտկավոր կոշիկներ է կարում և հավաքում սնդուկի մեջ (երբ Կարոն մահացավ, ընկերները դրեցին այն արհեստանոցում․ ով ուզում է, թող վերցնի. կրեք երկար, վազեք արագ)։

Եվ այսօր, շատ տարիներ անց, հենց մայիսի 9-ն է մոտենում, Մեծ Հայրենականի հերոսների լուսավոր դեմքերի շարքում աչքիս առաջ գալիս է ցավից ու վիրավորանքից աղավաղված Կարո Կագրամանյանի դեմքը։ Միաժամանակ պատերազմի հաղթողի և պարտվողի։

Իսկ արդն մայիսի տասին Կարո Կագրամանյանը մոտենում էր արհեստանոցի դռանը, արձակվում առանցքակալով սայլակից ու նետում աթոռին այն, ինչ իրենից մնացել էր։ Սկսվում էր նոր աշխատանքային օրը։

Ավելորդ չի հիշեցնել

  • Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ զինվորներից կազմվել էր վեց համազորային դիվիզիա, իսկ Բեռլինի գրոհին մասնակցել է 89-րդ Թամանյան դիվիզիան։ Այն ոչնչացրել է ավելի քան ինը հազար և գերել է ավելի քան տասնմեկ հազար հիտլերականների։ Այդ տարիներին յոթ հայ զինվոր դարձավ Փառքի շքանշանի լիարժեք ասպետ, իսկ ևս հարյուր վեցն արժանացան Խորհրդային Միության Հերոսի կոչմանը։
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալը սահմանվել է 1944 թվականի մայիսի 1-ին։ Պարգևատրվում էին Կովկասի պաշտպանության մարտերին մասնակցած բոլոր մարտիկները՝ Կարմիր Բանակի, Ռազմածովային նավատորմի և ՆԳԺԿ զորքերի զինվորներն ու նաև քաղաքացիականները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել։ Քանի որ պաշտպանությունը ենթադրում է նաև աշխատանքային մասնակցություն, մեդալով պարգևատրվել է Հայաստանի գրեթե ողջ չափահաս բնակչությունը։
  • Հայաստանում մեկնարկել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիան։ «Հիշում եմ, հպարտանում եմ»` նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան։ Հայաստանի հազարավոր բնակիչներ՝ փոքրից մեծ, կմասնակցեն այդ հայրենասիրական ակցիային։
  • Պատերազմական տարիների երգից․ «Մենք կհիշենք մռայլ աշունը, տանկերի ճռինչն ու սվինների փայլը, մեր սրտերում կապրեն քո քսանութ ամենախիզախ որդիները․․․»։ Հարցրեք երիտասարդներին, ովքեր են այդ քսանութը՝ թաթարնե՞ր, բաշկիրնե՞ր, պորտուգալացինե՞ր, ֆրանսիացինե՞ր։ Պատասխան չեն տա։ Այնպես չէ, որ մոռացել են, մոռանալու համար իմանալ է պետք։ Շատերն ուղղակի չգիտեն։ «Գեորգիևյան ժապավեն» ակցիան հենց դրա համար է, որ իմանան ու հիշեն։ Շնորհակալություն։
  • Մայիսի 9-ը հայերի համար կրկնակի տոն է։ Բեռլինի գրավումն ու Շուշիի ազատագրումը` հենց նույն օրը՝ հայկական հաղթական գինու մեկ բաժակում։

Շնորհավոր, գալիք տոնը ։ Շնորհավոր մեր հաղթանակը, սիրելի հայեր ու ոչ հայեր։

Русская версия

Լրահոս
0