00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում մեկնարկել են բացառիկ վիրահատություններ էպիլեպսիայի բուժման համար

© Sputnik / Aram NersesyanНиколай Даллакян и Уильям Хачатрян в гостях у радио Sputnik Армения
Николай Даллакян и Уильям Хачатрян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էպիլեպսիա ունեցող մարդկանց վիրահատելու նպատակով Հայաստան է ժամանել Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նեյրովիրաբուժական ինստիտուտի մանկական նեյրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը:

Արդեն 20 տարի է, ինչ Պոլենովի անվան նեյրովիրաբուժական ինստիտուտն ու Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը համագործակցում են։ Երկու բուժհաստատությունների ղեկավարներ Վիլյամ Խաչատրյանը և Նիկոլայ Դալլաքյանը Sputnik Արմենիային պատմել են էպիլեպսիան բուժող վիրահատության արդյունավետության մասին։ Զրուցել է Գոհար Սարգսյանը։

- Պարոն Խաչատրյան, ի՞նչ ասել է էպիլեպսիա։ Երբեմն, իրարամերժ կարծիքներ են հնչում, ի վերջո, դա հոգեկան, թե՞ նյարդաբանական հիվանդությունների շարքին է դասվում։

— Մինչև հիմա այդ վեճը կա, հիմա ընդունում են, որ էպիլեպսիայի մեջ կա նյարդաբանական ու նաև հոգեկան խնդիրներ պարունակող կոմպոնենտ: Էպիլեպսիայի ժամանակ հոգեկան սֆերան միշտ շատ թե քիչ տուժում է: Եթե շատ է տուժում, արդեն մարդուն մոտենում են որպես հոգեկան հիվանդի: Էպիլեպսիայով հիվանդների 15 տոկոսը հոգեկան հիվանդներ են:

Николай Даллакян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Նիկոլայ Դալլաքյան. «Ես որպես վիրաբույժ սովոր եմ կտրել, ցավ պատճառել, բայց բուժել»

- Իսկ էպիլեպսիան բնածի՞ն, թե՞ ձեռքբերովի արատ է: Դա ևս հաճախ քննարկումների առիթ է տալիս:

— Կան էպիլեպսիաներ, որոնք ունեն ժառանգական նախատրամադրվածություն, իսկ կան, որտեղ գլխավորը ուղեղի վնասումն է, կամ էլ ուղեղի նյութափոխանակության փոփոխությունները: Արտաքին ու ներքին գործոններն այստեղ միասին են գործում:

- Դուք նաև վիճակագրության եք տիրապետում, թե հասարակության քանի տոկոսն է սովորաբար ունենում էպիլեպսիա: Կարո՞ղ եք այս պահին հնչեցնել թվերը։

— Կարծիք կա, որ հասարակության 0.5-ից մինչև 1 տոկոսն ունենում է էպիլեպսիա: 1000-ից 5-10 մարդ ունենում են նոպաներ: Դա բավականին բարդ հիվանդություն է, որովհետև փոխում է հիվանդի կեցությունը հասարակության մեջ, նա սկսում է պասիվ և անվստահ լինել սեփական անձի նկատմամբ: Դա զարգացող հիվանդություն է, որը բերում է աշխատունակության, մտավոր ընդունակությունների քայքայման: Բացի այդ, էպիլեպսիայով հիվանդների 1-10 տոկոսն ամեն տարի մահանում է: Պատճառն այն է, որ անսպասելի նոպաների ժամանակ վնասվածք են ստանում կամ սրտի կանգ ունենում: Հիվանդների 30 տոկոսին դեղերը չեն օգնում: Եթե հիվանդը զգայուն չէ դեղերի նկատմամբ, վիրահատության հարց է դրվում: Էպիլեպսիայով մյուս հիվանդները պետք է միշտ մեծ քանակությամբ դեղեր ընդունեն:

- Հայաստանում շատ քչերը գիտեն, որ էպիլեպսիան բուժում են վիրահատությամբ: Խնդրում եմ, ներկայացրեք վիրահատական միջամտության արդյունավետությունը: Հիվանդները լիարժեք բուժվու՞մ են, թե՞ կա անհատական գործոն:

— 70-80 տոկոսին օգնում է: Բայց եթե չվիրահատենք, ավելի վատ է լինելու: Դրա համար վիրահատության հնարավորությունը պետք է որպես շանս նկատի ունենալ։ Ամեն տասներորդ հիվանդին ԱՄՆ-ում վիրահատում են, Ճապոնիայում և Մեծ Բրիտանիայում` ավելի շատ: Վիրահատվածների կեսից շատն ազատվում է նոպաներից: Եթե մինչև հինգ տարին նոպաներ չեն գրանցվում, կարելի է քիչ-քիչ հեռացնել հակացնցումային դեղերը:

© Sputnik / Aram NersesyanՎիլյամ Խաչատրյան
Уильям Хачатрян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Վիլյամ Խաչատրյան

- Որքան ես տեղյակ եմ, վիրահատությունը թանկ «հաճույք» է։ Կհաստատե՞ք իմ տեղեկությունը։

— Այո, միայն թե Հայաստանում փոքրիկների համար կա պետպատվեր։ Իսկ անապահով խավերի համար ևս գործում են արտոնություններ: Հաճախ ինձ մոտենում են բարեգործական ընկերություններից, մարդիկ առաջարկում են օգնություն տրամադրել: Ես կարծում եմ, որ բարեգործական ընկերություններին պետք է ներգրավել այդ պրոցեսում։ Այդ ժամանակ ոչ միայն երեխաները, կկարողանային բուժվել: Տարին ամենաքիչը պետք է անել 300 վիրահատություն երեխաների և ոչ քիչ, քան 1000 վիրահատություն մեծահասակաների շրջանում:

- Դուք եկել եք այստեղ վիրահատություն կատարելու, նախ առաջին հարցս` քանի՞ վիրահատություն եք կատարել մի քանի օրվա ընթացքում, և արդյո՞ք ձեր այցը ենթադրում է փորձի փոխանակում: Մեր մասնագետները պատրա՞ստ են ինքնուրույն վիրահատություն կատարելու:

Операция - Sputnik Արմենիա
Ժամանակակից վիրահատության միտումները. ինչն են վիրահատում հայերը

— Այստեղից ինձ մոտ` Սանկտ Պետերբուրգ, երեք ասպիրանտներ էին եկել: Նրանք բավականին շնորհաշատ են, վերադարձել են Հայաստան ու կատարում են հաջող վիրահատություններ։ Հիմա պրոֆեսոր Դալլաքյանի կլինիկայում հնարավոր եղավ կատարել այս բարդ վիրահատությունը։ Այստեղ ամեն բան կա, որ այդ վիրահատությունները կատարվեն: Երբ ես եկա Հայաստան, գիտեի, որ տարբեր ծանրության հիվանդներ կային: Մենք կարողացանք անել երեք վիրահատություն: Երկուսը երեխաներ են, մյուսը` հասուն տարիքի մարդ: Բոլոր վիրահատություններն էլ ստացվեցին, եթե վերցնենք վիրահատության պայմանները, դրանք չեն տարբերվում այն պայմաններից, որ մենք ունենք Պետերբուրգում: Ես նկատի ունեմ տեխնիկական հագեցվածությունը: Միայն վիրահատությունը չէ: Մինչվիրահատական ու հետվիարհատական գործընթացները ևս կարևոր են: Հիմա կարելի է այդ հարցը լուրջ դնել: Հիվանդի համար այս պահին կարևոր չէ կվիրահատվի Հայաստանում, թե ռուսական կամ եվրոպական կլինիկաներում:

- Կարո՞ղ եք ավելի մատչելի ներկայացնել այն միաջամտությունը, որ Դուք կատարում եք:

— Էպիլեպսիայի պատճառն ուղեղի որոշ մասերի գրգռվածությունն է այս կամ այն պատճառով։ Ամբողջ ուղեղը սկսում է դրա ռիթմի տակ աշխատել: Դրսից դա երևում է ցնցումների, գիտակցության կորստի ձևով: Պատճառը կարող են լինել ուռուցքները, անոթային գոյացությունները, կիստաները: Մեկ-մեկ այդ պատճառներն այնքան փոքր են, որ միկրոսկոպի տակ են հայտնաբերվում: Վիրահատության համար գլխավորն այդ կենտրոնները գտնելն ու ախտահարված օջախները հեռացնելն է:

- Այս երեք վիրահատություններն ինչպե՞ս գնահատեցիք:

— Ես գոհ եմ: Ունեի այն ամենը, ինչ անհրաժեշտ էր: Ինձ դուր եկավ, թե ինչպիսի էնտուզիազմով էին վիրահատությանը տրամադրվում: Այստեղից եզրակացնում ես, որ մեր հայ բժիշկները սիրում են մտավոր աշխատանքը։

© Sputnik / Aram NersesyanՆիկոլայ Դալլաքյան
Николай Даллакян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Նիկոլայ Դալլաքյան

- Պարոն Դալլաքյան, համագործակցության եզրերն ակտիվացնելու ի՞նչ հեռանկարներ կան։

— Պրոֆեսոր Խաչատրյանն ավելի համեստ ներկայացրեց մեր համագործակցությունը: Այն արդեն շուրջ քսան տարվա պատմություն ունի, և այդ հիմքի վրա բավականին լուրջ առաջխաղացումներ ունենք մանկական նեյրովիրաբուժության մեջ: Դա պայմանավորված է նաև անձնակազմի հմտություններով և այն գիտելիքներով, որոնք զարգացել ու հղկվել են Սանկտ Պետերբուրգում, Վիլյամ Խաչատրյանի գլխավորությամբ: Մենք երկար ու լուրջ ճանապարհ ենք անցել: Նրա ամեն այցի ժամանակ մենք հերթական քայլն ենք անում նեյրովիրաբուժության ոլորտում: Մենք լուրջ առաջընթաց ունենք նորածինների նոյրովիրաբուժական արատների բուժման մեջ, ներուղեղային արնազեղումների հայտնաբերման, համապատասխան արդի բուժման մեջ, որը նախկինում մահացության էր բերում: Հիմա մենք ժամանակին ախտորոշում ենք ու լուրջ քայլեր ձեռնարկում: Նման հզոր բժշկական կենտրոնում մեր երիտասարդների ուսուցման արդյունքում ընդլայնվել է մեր սպեկտրը` նեյրովիրահատություններից մինչև մեծ, ագրեսիվ ծավալի վիրահատություններ: Ասեմ, որ պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանն իր հոգու պարտքը կատարում է որպես ազգի նվիրյալ ու մեծատառով բժիշկ։

- Այն մարդիկ, ովքեր բախվել են այս հիվանդությանը, կհետաքրքրվեն` ի՞նչ հաճախականությամբ կլինեն վիրահատությունները, և հերթականին ե՞րբ կարելի է սպասել:

— Մենք հետազոտում ենք հիվանդներին, ըստ ձևավորված պահանջների` կխնդրենք պրոֆեսոր Խաչատրյանին, իսկ նա երբեք չի մերժել նոր վիրահատություն նշանակել ու փոքրիկներին լրջագույն վիճակից հանել:

Լրահոս
0