00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն. Եղիշե Կիրակոսյան
11:07
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական անունների և ազգանունների առանձնահատկությունները

© Sputnik / Asatur YesayantsЕреван
Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անունը և ազգանունը մարդու ինքնության կարևորագույն բաղկացուցիչն են։ Ինչումն է հայկական անունների առանձնահատկությունն և ինչ ծագումնաբանություն ունեն դրանք. պատմում է Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։

Երևանում մայիսի 18-ին սկսելու է գործել Հայաստանի նոր խորհրդարանը։ Մեկնարկային նիստը, ինչպես ընդունված է, կբացի հարյուր հինգ պատգամավորներից ամենատարեցը. ենթադրվում էր, որ նիստը կվարի Նապոլեոն Ազիզյանը։ Իհարկե, արդարացի կլիներ, եթե ազգային փոքրամասնություն ներկայացնող Կնյազ Հասանովը մեկ տարով ավելի մեծ չլիներ։ Մինչդեռ, հարգելի պատգամավորների տարիքը ավագ սերնդի ներկայացուցիչները կկարողանային որոշել անգամ առանց կենսագրական տվյալների մեջ խորամուխ լինելու։

Автобусная остановка в советской Армении - Sputnik Արմենիա
Ավտոբուսների կանգառներ. հայկական «ճայը» կանադական լուսանկարչի աչքերով

Անցյալ դարի 40-ականներին, ինչպես նաև հետագա տարիներին, հնչեղ անուններով նորածիններին կոչելը սովորական բան էր։ Նման անվանաբանական մեթոդով երեխաներին, թեկուզ և ֆորմալ, սակայն այսպես կամ այնպես, փառքի, հաջողության և բարգավաճման ճանապարհ էին հարթում։ Քանի որ, եթե ինչ-որ մեկը Մէլս է (Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին), ապա եթե նա նույնիսկ իմաստուն չլինի, գոնե կիրթ և խելացի կլինի։ Եթե Կիմ (коммунистический интернационал молодежи) ուրեմն, սրտով և հոգով նա հանդես է գալիս ժողովուրդների բարեկամության համար, իսկ երբ Վուլեն (Владимир Ульянов-Ленин), ապա այստեղ խոսքերն էլ ավելորդ են…

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հետաքրքրաշարժ տեղեկություններ է հրապարակել։ Քանի որ կրկնությունը նախկինի պես գիտության մայրն է, նրանց համար, ովքեր բաց են թողել։ Ինչպես նախկինում, այնպես էլ անցյալ տարի ամենատարածված անունը Հայաստանում Դավիթն էր։ (Ինչու Դավիթ,կարծում եմ, բացատրելու կարիք չկա)։

Ինչ վերաբերում է աղջիկներին։ Անցյալ տարի Մարիա դարձավ 746 աղջիկ։ (Ինչու Մարիա, որն ի դեպ, Մարիամ է, նույնպես հասկանալի է)։

Իսկ ինչ ազգանուններ կան։ Ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների շրջանում տարածված է Սարգսյան ազգանունը (Հայաստանի նախագահն այստեղ կապ չունի)։ Երկրորդ տեղում է Գրիգորյան ազգանունը (և՛ աղջիկների, և՛ տղաների շրջանում), երրորդ` Խաչատրյանը։ Սիմոնյանները, Վարդանյաններն ու Կարապետյանները, որքան էլ զարմանալի է, այդքան էլ տարածված չեն։

Ասում են` «Ինչպես նավն անվանես, այնպես էլ այն կլողա»։ Այդքան էլ ճիշտ չէ, այլապես ինչո՞ւ ամենահաղթ ու հզոր «Տիտանիկը» թույլ տվեց իրեն խորտակել հենց առաջին ուղևորության ժամանակ։

Անձնական անունների հետ կապված իրավիճակը նույնպես այդքան հեշտ չէ։ Հեղինակը, օրինակ, կարող էր հիշել տասնյակ ծանոթ «Նելսոնների» և բացատրել, թե որտեղից այդ անունը, և ինչով են «Վիլսոնները» «Նելսոններից» վատ։

шоколад - Sputnik Արմենիա
Շվեյցարական շոկոլադ՝ հայկական հետքով

Բացատրեմ` հայրենական Նելսոնները «սերում» են Խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անունից։ Իսկ պատերազմի ապագա հերոսին մայրիկն ու հայրիկը, հավանաբար, անվանակոչել են հայտնի անգլիացի նավատորմավարի անունով, սակայն, եթե հիշենք, որ մեր Նելսոնն էլ հասարակ օդաչու չէր, այլ ծովային օդաչու էր, ապա ստացվում է, որ ինչ-որ բան կանխորոշել էին։

Մեր հայտնի Հենրիխ Մխիթարյանի մասին նույնիսկ խոսելն ավելորդ է ։ Ինչով է պակաս թագավորից, ճիշտ է, ֆուտբոլի թագավոր է։ Նա հիանալի ձևով արդարացրեց իր հնչեղ անունը։

Ահա ևս մի նկատառում։ Խորհրդային զինկոմ, 60-ականների գնդապետ Դավթյանը, ինչպե՞ս կարող էր անվանակոչել իր որդիներին, որ չշփոթվեր։ Կռահեցիք` Սնայպեր և Շյորս։ Երկուսն էլ ժամանակին Հայաստանում բավականին հայտնի մարդիկ էին, սակայն Շյորսին` մասնագիտությամբ լրագրող, շրջկոմի առաջին քարտուղարին և պարզապես մեր ընկերոջը մենք Սաշիկ էինք ասում։

Եվ ահա ևս մի անուն։ Համադասարանցի Ադոլֆ Գրիգորյանը, հիանալի տղա էր, լավ ընկեր, բայց… ԽՍՀՄ իմաստուն առաջնորդի և Գերմանիայի ֆյուրերի բարեկամությանը վստահած ծնողների քաղաքական անհեռատեսության զոհ։ Նման անուն կրելը հետպատերազմյան երևանյան դպրոցում, որտեղ շատ ուսուցիչներ նոր էին ռազմաճակատից եկել, լավագույն նվերը չէր։

Պատմում են`իրավաբան Սերոբյանը ծանոթանում է հայտնի կենասաքիմիկ Գալոյանի հետ։

— Շիլլեր, — ներկայացավ ակադեմիկոսը։

— Պուշկին, — ներկայացավ Սերոբյանը։

— Կարծում եք սրամի՞տ է, — հարցրեց ակադեմիկոսը։

Տարիներ անց և՛ Գալոյանը, և՛ Սերոբյանը որոշեցին ազատվել իրենց անուններից։ Երկուսն էլ իրարից անկախ ընտրեցին Արմեն անունը։

Ռուսաստանում ամեն ինչ այլ կերպ ընթացավ։ Օրեր առաջ նախագահ Պուտինը հրաման ստորագրեց, որի համաձայն արգելվում է երեխաներին ոչ ստանդարտ, մարդուն ոչ բնորոշ անուններով կոչել։ Սակայն այստեղ մի փոքր այլ հարց կա. խոսքը երեխաների անունները գրանցելու ժամանակ թվերի, վիրավորական խոսքերի, ինչպես նաև կետադրական նշանների և պաշտոններ անվանումների օգտագործման մասին է։

Երևանում ապրիլի 28-ից մայիսի 4-ը ընկած ժամանակահատվածում 361 երեխա է ծնվել` 178 տղա և 183 աղջիկ, հայտնել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը։ Ինչ անուններ են նրանց տվել, չի նշվում։ Սակայն եթե նույնիսկ Հենրիխ, Նելսոն, կամ, ենթադրենք, Համլետ, մի մեծ բան չէ։ Կապրենք` կտեսնենք. Գուցե՞…

Русская версия

Լրահոս
0