00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդագույն քարերը՝ կանաչ խոտի վրա

© Sputnik / Asatur YesayantsГород Ереван, здание театра оперы и балета и проспект Маштоца
Город Ереван, здание театра оперы и балета и проспект Маштоца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տագնապալից հաղորդագրություն «Голос Армении» թերթից. «Ճարտարապետական հուշարձանների շրջանառությունից հնարավոր է հանվի (կամ աղավաղվի) ևս մեկը՝ նախկին ուսանողական հանրակացարանի շենքը: Շատ ափսոս, եթե այդպես է։ Ստալինյան ճարտարապետության ժամանակաշրջանի կառույցը Մաշտոցի անվան երևանյան պողոտայում նման է Կահիրեի մոտակայքի Գիզայի եգիպտական բուրգերին:

Ի՞նչ ընդհանուր բան կա: Երկուսն էլ կառուցվել են ձեռքով։ Երբ երկրի երեսից վերացվում են ձեռակերտ ստեղծագործությունները, դա ոչ միայն հիշողության վերացում է, այլ նաև անարգանք նախնիների աշխատանքի հանդեպ: Հեղինակի, (ում աչքի առաջ էին այդպիսի տները կառուցվում) նպատակն է հնարավորինս ճշտորեն պատմել՝ ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել:

Տունը, ուր ժամանակին ապրում էր հեղինակը, նույն Մաշտոցի պողոտայում էր և գտնվում է նույն 24 համարի տակ: Բակում, որը փոքր և դպրոցական տարիքի երեխաների համար երկրորդ տունն էր, խոտ էր աճում:

Ереванская учительская семинария - Sputnik Արմենիա
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 52

Այդ խոտի վրա վարդագույն տուֆի մեծ բեկորներ էին բեռնաթափում, և ինչքան ավելի շատ քար էին բեռնաթափում, այնքան ավելի քիչ էր բակը բակի նմանվում. Այն դառնում էր շինարարական հրապարակ, որտեղ աճում է բաց վարդագույն փոշով ծածկված խոտը: Փոշին, որից թաքնվելու միջոց չկար, առաջանում էր արդեն մոռացված քարտաշների աշխատանքից: Հիմա` ավելի մանրամասն: 

Մեքենայից գետնին թափվող գլաքարերը անհրաժեշտ էր հավասար մասերի բաժանել, ճիշտ երկրաչափական ձև տալ, հետո հղկել, եթե հարկավոր է՝ շիտակ մասը զարդարել բազմապիսի փոսորակներով, որից հետո բոլոր պատրաստի քարերը դարսվում էին մի կողմում: Հեշտ է ասել, բայց հեշտ չէ անել:

Տուֆի բեկորը ձեռքով էին ջարդում, բայց ոչ թե ուղղակի կռանով խփում էին հատիչին, այլ, քարի բնական կառուցվածքից ելնելով էին ընտրում, որպեսզի կոտրված տեղը ճիշտ մասում լինի, և քարից հնարավորին շատ օգտակար շինանյութ և հնարավորինս քիչ թափոն ստացվի:

Անտաշ քարի բեկորը դրվում էր գետնին, որից հետո քարտաշը հատում էր ավելորդ մասերը` թողնելով հայտնի Արթիկի տուֆի հարթ եզրերով վարդագույն խորանարդը։ Հետո պետք էր մշակել քարի դեմքը` դարձնելով այն մաքուր, հարթ ու առանց որևէ կնճռի։ Այստեղ կացիններին փոխարինում էր ավելի բարակ և քարը զգացող գործիք` լավ սրած հատիչը։ Հարկավոր էր այն քարի նկատմամբ ճիշտ անկյան տակ պահել, մուրճով ճիշտ խփել դրան և ճշգրտորեն հաշվարկել հարվածը: Այդ ամենի հետ միաժամանակ պետք էր հասցնել ձեռքի աննկատ շարժումով քարից սրբել վարդագույն փշրանքը։

Здание мэрии Еревана. 1930-е годы - Sputnik Արմենիա
Հին Երևանի կանգուն վկաները. Մելիք-Ադամյան 2/2

Հետո հղկման հերթն էր գալիս։ Շրջանաձև շարժումներով քարը մի լավ մաքրում էին պեմզայի չեչոտ կտորով, թրջում էին ջրով, մի անգամ ևս մաքրում էին, իսկ հատուկ կարևորություն ունեցող շենքերի կառուցման ժամանակ (օրինակ՝ կառավարական շենքերը Երևանում) նաև հատուկ յուղով էին մշակում։ Եվ միայն հետո, երբ կոպիտ պատրաստուքը հաճելի դեմք էր հիշեցնում, այն վերցնում էին, հանում էին անհրաժեշտ բարձրության վրա ու շարում պատը։

Չգիտես ինչու, ոչ ոքի մտքով չանցավ հաշվել, թե քանի հարված է հասցվել ձեռքով մշակած ամեն մի քարին (մուրճերի արծաթե ձայները լցնում էին Երևանը վաղ առավոտից մինչև ուշ երեկո), քանի քար է դրվել ամեն մի շենքի կառուցման ընթացում, ինչքան տուֆ է թափոն դարձել, քանի որ ընդունված էր կարծել, որ դրանց պաշարները անսպառ են։

Հայաստանում տուֆը արդյունահանում էին բաց եղանակով, աշխատանքի գործիքներն էին (մինչև քարափորագրական մեքենաների հայտնվելը)` բրիչը, հատիչը և լինգը։ Ամեն մի շինարարության վրա մինչև տաս քարտաշ էր աշխատում` դա հայ հողի վրա ամենահին և ամենահարգված մասնագիտություններից էր։ (Չմոռանանք, որ մասոնների համաշխարհային գաղտնի կազմակերպությունը` «քարտաշները» առաջացել է միջին դարերում քարագործ արհեստավորներից, բայց մեր վարպետները հետաքրքրված չեին քաղաքականության հետ խառնված փիլիսոփայությամբ։ Նրանց համար կարևորը աշխատելն ու ընտանիքին կերակրելն էր)։

Улица Налбандяна 48. Старый Ереван - Sputnik Արմենիա
«Հին Երևանի կանգուն վկաները». Նալբանդյան 48

Հենց իրենք` քարտաշները, որոնք չափից ավել փոշի էին կուլ տալիս, ինչքան էլ տարօրինակ է, ոչ թշվառ, ոչ է սփրտնած տեսք ունեին, և աչքի էին ընկնում հիանալի ախորժակով։

Եվ այստեղ հեղինակը, վերջապես, կհիշատակի Բալաբեկին, որը Մաշտոցի պողոտայի վրայի շինարարության քարտաշն էր։ Մոտավորապես ժամը երկուսին խոտի վրա թերթ էր փռվում։ Բալաբեկն ու ևս երկու-երեք բանվոր դրա վրա էին դնում տնից բերած ուտելիքը` լոլիկներ, վարունգներ, կանաչի, պանիր, խաշած ձու, հաճախ չէ, բայց պատահում էր` միս։

Բալաբեկը հացի բոքոնը ձեռքով պոկում էր, լցնում էր տնական թթի օղին, և, անպայման ասելով «Աստված իմ, մեզ հետ մնա», կարծես նշան էր տալիս սկսել։ Պատմում էին, որ քարտաշը գրանիտի գեղարվեստական փորագրության լավագույն վարպետն էր, բայց նա մեղք էր գործել, կուսքարտուղարին ասելով` «Միշտ ավելի հարմար է ճիշտն ասել, եթե չես կարողանում ստել»։ Դրանից հետո նրան հեռացրին Լենինի հրապարակում կառավարական ամբիոնի ձևավորումից և նշանակեցին սովորական բնակելի շենքերի համար քար մշակող։

Ինչևէ, կարգավիճակի իջեցումը չազդեց մեր Բալաբեկի ախորժակի վրա` նա բոլորից շատ էր ուտում, բայց նաև բոլորից լավ էր աշխատում։ Նաև ասում էին` ամեն անգամ շինարարությունը սկսելիս` հիմքում մետաղադրամ էր թողնում, որ հաջողություն բերի ու դարերով կանգուն մնա։

Հաջողության մասով չեմ կարող ասել, բայց Մաշտոցի պողոտա 24 հասցեում գտնվող շենքն առ այսօր կանգում է։ Այնպես, ինչպես ևս տասնյակ այսպես կոչված «ստալինյան» շենքեր նույն փողոցի վրա։ Դրանք կառուցելիս` ամեն քարը բարձրացնում էին, հղկում, ձեռքով պատրաստում` ամեն մեկին տալով ձեռքերի ջերմությունն ու հոգու լույսը։ Հենց այդ պատճառով դրանք ոչ միայն նյութական, այլև հոգևոր արժեք են ներկայացնում։ Երբ հանկարծակի չուգունե ձողը հարվածում է կենդանի քարին։ Ինչու՞։

Русская версия

Լրահոս
0