00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական հետքը Երուսաղեմի խճանկարներում

© Sputnik / Laura SarkisyanИерусалим
Иерусалим - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսրայելի հայկական ժառանգությունը այնքան հարուստ է, որ առանց դրա, հավանաբար, դժվար է պատկերացնել Հին Երուսաղեմի կամ Թել Ավիվի Յաֆայի նավահանգստի պատմությունը։ Հայկական առաջին մատուռը Ավետյաց երկրում թվագրվում է մ.թ. V դարով, իսկ ամենախոշոր խճանկարներից մեկը՝ VII դարով։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Իսրայելի հայկական ժառանգությունը թվագրվում է մ.թ. IV-V դարերով։ VII դարում Իսրայելում շուրջ 70 հայկական տաճար և վանք էր գործում։ Դրանցից շատերը մինչ օրս գերում են աշխարհի տարբեր ծայրերից եկած ուխտավորներին։

SPUTNIK ԱՐՄԵՆԻԱՅԻ ԹՂԹԱԿԻՑՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ԹԵԼ ԱՎԻՎ-ԵՐԵՎԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ - Sputnik Արմենիա
Երևան-Թել Ավիվ-Երևան. ճանապարհ դեպի սրբավայրեր

«Մենք` հայերս, կարևոր ենք համարում Սուրբ երկրում մեր ներկայությունը։ Եվ մենք շարունակում ենք մնալ Իսրայելում հայկական ժառանգության պահպանողը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թել Ավիվի Սուրբ Նիկողայոս եկեղեցու առաջնորդ Տիրան Հակոբյանը։

Իսրայելի տաճարները, ինչպես պատմեց մեր զրուցակիցը, զարդարված են հայկական խճանկարներով։ Դրանցից մեկը` ամենախոշորը, հայտնաբերվել է XIX դարում Երուսաղեմի հնագույն թաղամասերից մեկում` Մուսրարում, հնագետներ Ուիլյարդի և Կորնելի իրականացրած պեղումների արդյունքում։ Խճանկարի չափսերը 4х6.5 մետր են, և այն գրեթե ամբողջությամբ պահպանվել է։

Խճանկարը, որը զարդարված է «Բոլոր այն հայերի հիշատակին, ում անունները հայտնի են միայն Աստծուն» գրությամբ հայկական զարդանախշով, հայտնաբերվել է Մարգարեների փողոցի վրա։ Փողոցն այդ սկսվում է Հին քաղաքի Դամասկոսի դարպասներից մինչև Դավիդկայի հրապարակ, երկու մասի բաժանելով Մուսրարա թաղամասը։

© SputnikՀին հայկական խճանկար Երուսաղեմում
Древняя армянская мозаика в Иерусалиме - Sputnik Արմենիա
Հին հայկական խճանկար Երուսաղեմում

«Հարություն Վեհապետյանը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի խճանկարը փոխանցվի մեր եկեղեցու օրինական տիրապետման ներքո»,- ասաց Հակոբյանը։

Խճանկարի հետ հայերին վերադարձրին նաև դրանցով զարդարված պատերով տան երեք սենյակները։

Եվս մեկ կարևոր գտածո` Պոլիկարպի խճանկար կամ «թռչնի» խճանկար։ Նրա յուրաքանչյուր պատկերում թաքնված է տեղեկություն հայկական մշակույթի և ավանդույթների մասին։ Յուրաքանչյուր նմուշ իր նշանակությունն ունի։

© SputnikՀին հայկական խճանկար Երուսաղեմում
Древняя армянская мозаика в Иерусалиме - Sputnik Արմենիա
Հին հայկական խճանկար Երուսաղեմում

Երրորդ հայկական խճանկարը հայտնաբերվել է Համբարձման լեռան վրա, որտեղ գտնվում է Վարդան Մամիկոնյանի դստեր` Շուշանիկի, գերեզմանը։ Իսրայելում հայտնաբերված հայերեն առաջին գրառումները թվագրվում են մ.թ. V դարում։

Երուսաղեմը` ուխտագնացության այդ կենտրոնը, հնարավոր չէ պատկերացնել առանց հայերի և հայկական հետքի։ Հենց դա է Հին քաղաքին հաղորդում այն կոլորիտը, որը գրավում է ամբողջ աշխարհի միլիոնավոր հավատացյալների։

Русская версия

Լրահոս
0