00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սուսերով պարի» հեղինակի կիսանդրին, և ինչո՞ւ Խաչատրյանը մինչև հիմա «չկա» Վրաստանում

© Sputnik / Laura SarkisyanОткрытие бюста Арама Хачатуряна
Открытие бюста Арама Хачатуряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր` XX դարի հանճարեղ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում հանդիսավորությամբ բացվեց մաեստրոյի կիսանդրին, որի հեղինակը հայտնի քանդակագործ Միքայել Սողոյանն է։

Սողոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է կերտել Արամ Խաչատրյանի կերպարը, ով է նրան օգնել այդ հարցում և երբ կբացվի անվանի երգահանի հաջորդ հուշարձանը։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

– Փետրվարին Դուք մասնակցեցիք Արամ Խաչատրյանի կիսանդրու բացմանը Մոսկվայում, այսօր` Երևանում։ Որո՞նք են այդ աշխատանքների նմանություններն ու տարբերությունները։

– Երկու կիսանդրիների բացումն էլ նվիրված էր Արամ Խաչատրյանի կյանքի կարևոր իրադարձություններին։ Մոսկվայի կոնսերվատորիայում  (Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա – խմբ.) կիսանդրին բացվել է 2017 թվականի փետրվարի 2–ին։ 60 տարի առաջ այդ օրը այդ շենքում առաջին անգամ հնչել է Խաչատրյանի կոնցերտը թավջութակի համար։ Երևանում կիսանդրու բացումը նվիրված է մաեստրոյի ծննդյան օրվան, նաև Արամ Խաչատրյանի անվան XIII միջազգային մրցույթին։ Ինձ համար պատիվ էր ստեղծել այդ հուշարձանները։

Մոսկովյան և երևանյան քանդակները գրեթե միանման են, միակ բացառությունն այն է, որ մեկը գրանիտից հիմք ունի։ Միայն փորձագետի սուր աչքը կարող է նկատել այն նրբությունները, որոնք մի աշխատանքը տարբերում են մյուսից։ Հասարակ մարդկանց համար դրանք գրեթե աննկատ են։

© Sputnik / Asatur YesayantsՄիքայել Սողոյան
Микаэль Согоян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Միքայել Սողոյան

– Ինչպե՞ս է կերտվել Խաչատրյանի կերպարը։

– Կերպարը կերտելու համար նախևառաջ  լուսանկարներ, դիմանկարներ են պետք։ Խաչատրյանի կերպարը շատ ճանաչված է, մանավանդ` հայ նկարիչների համար։  Անհրաժեշտ նյութերի հարցում օգնեց նաև մաեստրոյի տղան` Կարեն Խաչատրյանը։ Մենք կարողացանք վերստեղծել կերպարը` լուսանկարների խորը վերլուծություն անցկացնելով։ Ի դեպ, ես ուզում էի այդ կերպարը քարից կերտել, սակայն Մոսկվայի կոնսերվատորիայի ռեկտորի  հետ երկար վեճերից հետո մենք ընտրեցինք բրոնզը։ Մոսկվայի կոնսերվատորիայում ներկայացված կիսանդրիները պատրաստված են բրոնզից, այդ պատճառով էլ Խաչատրյանի կիսանդրին, ի վերջո, բրոնզից պատրաստեցինք։ Երևանում տեղադրված կիսանդրին նույն նյութից է պատրաստված։

– Ինչպիսի՞ն է Ձեր Արամ Խաչատրյանը։

– Ինձ համար ամենակարևորը Արամ Խաչատրյանի կերպարը հնարավորին չափ լիարժեք փոխանցելն էր, նրան հենց իրեն նման սարքելը։ Դա դժվար էր, չնայած այն հանգամանքին, որ կոմպոզիտորը բավականաչափ տարբերվող արտաքին ունի։ Միշտ հավանականություն կա, որ չես ընկալի այն նրբությունը, որը մարդուն յուրահատուկ է դարձնում, բնորոշում է  նրան։

Կիսանդրու համար ես ընտրել եմ Խաչատրյանի միջին տարիքը, նա մոտավորապես 50 տարեկան է։ Դա այն վառ շրջաններից է, երբ նա առավել նշանավոր գործերն էր ստեղծում։ Ես ուզում էի նրա աչքերի խորությունը փոխանցել, երաժշտական խորությունը, ոճի ու ռիթմի ընկալումը։

© Sputnik / Laura SarkisyanԱրամ Խաչատրյանի կիսանդրու բացման արարողությունը
Открытие бюста Арама Хачатуряна - Sputnik Արմենիա
Արամ Խաչատրյանի կիսանդրու բացման արարողությունը

– Ո՞րտեղ է բացվելու մաեստրոյի հաջորդ կիսանդրին կամ հուշարձանը։

– Արամ Խաչատրյանին նվիրված հաջորդ ստեղծագործությունը կտեղադրվի Վրաստանում։ Վրաստանը նրա հայրենիքն է, մինչև 19 տարեկանն այնտեղ է ապրել։ Հետո Մոսկվա է տեղափոխվել, Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ է ընդունվել։ Սակայն սերը երաժշտության հանդեպ ստիպել է նրան ամեն ինչ թողնել։ Հետո ընդունվել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա և կոնսերվատորիա, որը նա ավարտել է ոսկե մեդալով և հետագայում այդ հաստատության պատվավոր պրոֆեսոր է դարձել։

Այն, որ մինչև այսօր Վրաստանում Խաչատրյանի հուշարձանը չկա, անձամբ ես մեծ բացթողում եմ համարում։ Չեմ ասի` կոնկրետ ինչ ենք պատրաստվում այնտեղ անել, բայց ասեմ, որ հաստատ կիսանդրի չի լինելու։

Русская версия

Լրահոս
0