00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցիք հմի ֆայտոնի փոխարեն լիմուզինով հարս կբերեն

© Sputnik / Armenuhi MkhoyanФаэтон. Гюмри
Фаэтон. Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրին անհնար է պատկերացնել առանց ֆայտոնի: Չնայած ֆայտոն այսօր միայն քաղաքի կենտրոնում կարելի է տեսնել, սակայն շատերը վստահ են՝ Գյումրին Գյումրի չի լինի առանց ֆայտոնի:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Հին Գյումրին ֆայտոնչի շատ է ունեցել, սակայն, գյումրեցու ասած, «առաջին մաշնեքի Գյումրի մտնելուց հետո ամբողջը՝ բացառությամբ ֆայտոնչի Գրիշի ֆայտոնի, վերացան». եկամտաբեր չէր, այլևս հարս չէին բերում ֆայտոնով, տղամարդիկ էլ քեֆ —ուրախության ֆայտոնով չէին գնում:

Բայց ժամանակին գյումրեցի տղամարդը տեղ գնալու համար 3 ֆայտոն էր վարձում՝ մեկն անձամբ իր, մյուսն իր շապխի (գլխարկ), որն իր նամուսն էր համարում ու էդ ՙնամուս»-ը գետնին պատահաբար չգցելու համար ուրիշ ֆայտոնի մեջ էր դնում, իսկ 3-րդը՝ չաղլջիների (երաժիշտների) համար:

© Sputnik / Юрий Сомов / Անցնել մեդիապահոցԳյումրվա ֆայտոն
Գյումրվա ֆայտոն - Sputnik Արմենիա
1/3
Գյումրվա ֆայտոն
© Sputnik / Олег Иванов / Անցնել մեդիապահոցԳյումրի. Ֆայտոն
Գյումրի. Ֆայտոն - Sputnik Արմենիա
2/3
Գյումրի. Ֆայտոն
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրվա ֆայտոն
Գյումրվա ֆայտոն - Sputnik Արմենիա
3/3
Գյումրվա ֆայտոն
1/3
Գյումրվա ֆայտոն
2/3
Գյումրի. Ֆայտոն
3/3
Գյումրվա ֆայտոն

Իսկ ֆայտոնչի Գրիշը խոստացավ ու ոչ միայն պահեց իր ֆայտոնը, այլ նաև տարիների ընթացքում տարբեր ֆայտոններ ու կառքեր պատրաստեց: Գրիշենց տան բակից ֆայտոնը երբեք չի բացակայել: Ֆայտնոչի Գրիշի թոռը՝ Սամվելը, պապի մահանալուց հետո արդեն 8 տարի է ժառանգել է պապական գործը: Մինչև կյանքի վերջին տարիներին պապն ինքն է ֆայտոնի ձիերը պայտել, լծել ու քաղաք դուրս եկել։ Մինչև կյանքի վերջին օրն էլ չի թողել հարազատներին մոտենալ այդ գործին: «Երբ փոքր էի շատ էի սիրում ու խաղում ձիերի հետ, բայց պապը չէր թողնում, ասում էր՝ ձին մեկին պետք է ենթարկվի ու միայն էդ մեկը պետք է կերակրի նրան»,-նշում է ֆայտոնչին:

Մասնագիտությամբ դարբին Սամվելն ասում է՝ նույնիսկ 1988 թվականի ահավոր երկրաշարժից հետո շատ կարճ ժամանակ անց պապը ձիերը լծել ու քաղաք է դուրս եկել: Ֆայտոնը հիմա եկամտաբեր չէ՝ օրվա մեջ մեկը կամ երկուսը կարող են հաճույքի համար նստել, քաղաքում էլ քիչ մարդ է մնացել: Ձի պահելն էլ թանկ հաճույք է, բայց սա ավանդույթ է, որը պետք է պահել:

«Պետք է գործ ունենաս ու սա էլ հետն անես, միայն սրանով դժվար է: Ժողովրդի ձեռքը փող չկա, շատ դժվար է: 7 տարի առաջ, որ ձիերը կլծեի ֆայտոն նստելու համար, հերթ էր, իսկ հիմա նույնիսկ շաբաթ օրը մարդ չկա»,-նշեց Սամվելն` ավելացնելով՝ «ես տղեք ունիմ, թոռներ ունիմ, ընձնից հետո մեկն ու մեկը կլծե, հմի մոտ չեն գա: Ֆայտոնը չէ խնդիրը, ֆայտոն ունեցող քաղաքում կա, բայց ձի լծող չկա, ձի պահելն է դժվար»,-ասում է ու ցույց տալիս ձիերին:

«10 տարեկան են, ջահել են իսկական քշելու ժամանակն է: Սպիտակն Ասլանն է, շատ խելացի է, սևը Բուռիկն է, ինձ արդեն իմ հոտով են ճանաչում: Շատ լավ ու բարի ձիեր են, երեխաները երբ փաղաքշում են, հանգիստ կանգնում են: Ձիերը չորսն էին, ձմռանը 2-ին ծախեցինք, իմաստ չկար՝ պահելը թանկ էր: Ձին լավ ու հավատարիմ կենդանի է, որ մի քիչ զբաղվիս, ուր ուղարկես, կգնան: Այսքան ժամանակ մարդու խածած ու զարկած չկա»,- նշում է ֆայտոնչին ու փաստում՝ Գյումրու մասին պատմող բոլոր հին ֆիլմերում պապն է ու իր ֆայտոնը, հիմա էլ` ինքը:

Թեև այլևս թաղից թաղ գյումրեցին ֆայտոնով չի գնում, սակայն արհեստի ու արվեստի քաղաքի իսկական խորհրդանիշը ֆայտոնն է: Հին քաղաքի նեղ փողոցներով ձիերի դոփյունը եկեղեցիներ կառուցող քաղաքի անցյալի ու ներկայի մասին է պատմում:

Լրահոս
0