00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիմֆոնիա` ձվի կճեպից․ ամերիկահայուհու արտասովոր արվեստը

© Jake HagopianСкульптуры из яичной скорлупы
Скульптуры из яичной скорлупы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագիտական մեծ վերելքների հասած հայերին նվիրված «Հաջողության գաղտնիքը» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան պատմում է Լարիսա Սարաֆյանի մասին՝ մի աղջկա, որն ուղղակի գեղեցկություն է ստեղծում, և ձվի կճեպից ստեղծված իր գործերով գրավում է գեղեցիկի և յուրահատուկի բոլոր սիրահարներին։

Լարիսա Սարաֆյանը ծնվել է Երևանում, այժմ բնակվում է Ամերիկայում։ Թեև մասնագիտությամբ հոգեբան է, նրա զբաղմունքն ուղղակիորեն կապված է արվեստի հետ․ Լարիսան յուրօրինակ քանդակներ է ստեղծում ձվի կճեպից։ Նրա փխրուն ու նուրբ աշխատանքները բազմիցս առաջատար տեղեր են զբաղեցրել տարբեր արտ-ցուցահանդեսներում, այդ թվում՝ հեղինակավոր Բևեռլի Հիլզ արտ-ծրագրում։ Իր աշխատանքների և այն մասին, թե ինչն է նրան կապում հայրենիքի հետ Լարիսան պատմեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։ Զրուցեց Լիլիթ Հարությունյանը:

- Լարիսա, Ձեր քանդակները յուրօրինակ են ու անկրկնելի։ Ինչու՞ եք ընտրել հենց այս ուղղությունը։

— Այս ուղղությունն ինձ առաջարկել է հայրս: Հետագայում նույն ուղղությամբ շարունակելը պայմանավորված է եղել այս ոլորտի նոր լինելով, այստեղ կարելի էր ամբողջապես իրացնել իմ ստեղծագործական ներուժը:

© Личный архив Л.С.Լարիսա Սաֆարյան
Лариса Сафарян - Sputnik Արմենիա
Լարիսա Սաֆարյան

- Ի՞նչ նյութերով եք աշխատում։

— Հիմնական նյութը տարբեր տեսակի թռչունների ձվերն են, վերջին շրջանում աշխատում եմ ներկերի, փայտի և ձվի կեղևի համադրման միջոցով: Սա մտքերս արտահայտելու նոր միջոց է՝ միավորելով առաջին հայցքից դժվար միավորվող երկու առարկաներ՝ կտավը և ձվի կեղևը:

- Ի՞նչ ազդեցություն է ունեցել Ձեզ վրա Ձեր հայրը` Նաիրի Սաֆարյանը, որը փայտի հետ աշխատող քանդակագործ է։

— Դեռևս մանկուց ծնողներս խրախուսում էին իմ բոլոր ստեղծագործական ձեռնարկները: Դա մեծապես պայմանավորված էր մեր ընտանիքում առկա յուրահատուկ վերաբերմունքով դեպի ստեղծագործությունը՝ անկախ դրա դրսևորման ոլորտներից: Եվ ինչպես արդեն նշեցի արվեստի այս ուղղության ընտրությունը հենված է հորս խորհրդի վրա, ինչի համար ես խորապես շնորհակալ եմ:

© Личный архив Л.С.Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից
Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից - Sputnik Արմենիա
1/6
Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից
© Личный архив Л.С.Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից
Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից - Sputnik Արմենիա
2/6
Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից
© Личный архив Л.С.Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից
Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից - Sputnik Արմենիա
3/6
Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից
© Личный архив Л.С.Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից
Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից - Sputnik Արմենիա
4/6
Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից
© Личный архив Л.С.Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից
Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից - Sputnik Արմենիա
5/6
Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից
© Личный архив Л.С.Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից
Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից - Sputnik Արմենիա
6/6
Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից
1/6
Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից
2/6
Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից
3/6
Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից
4/6
Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից
5/6
Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից
6/6
Լարիսա Սարաֆյանի ստեղծագործությունները՝ ձվի կճեպից

- Փետրվարին Լոս Անջելեսում կայացավ Ձեր անհատական ցուցահանդեսը։ Դա առաջի՞ն անհատական ցուցահանդեսն էր։ Պատմեք, խնդրեմ, այդ մասին։

— Առաջին անհատական ցուցահանդեսս Երևանում էր դեռևս ուսանողական տարիներին հարազատ ԲՈՒՀ-ի պատերի ներքո: Փետրվարին կայացած ցուցահանդեսը 3-րդ անհատական ցուցահանդեսն էր ԱՄՆ-ում: Հայրիկիս հետ բազմաթիվ ցուցահանդեսներ ենք ունեցել, սակայն հիշարժան է 2014 թվականին համատեղ ցուցահանդեսը Գլենդելի Հայկական Հյուպատոսարանի շենքում, որը խորհրդանշական էր քանի որ հյուպատոսարանն ընկալվում է որպես մեր հայրենիքի մի մասնիկնը ԱՄՆ-ում:

- Ի՞նչ որակներ պետք է ունենա արվեստի գործիչը` հաջողության հասնելու համար։

— Կարծում եմ՝ ցանկացած մարդու հաջողության հասնելու գաղտնիքներից մեկը աշխատասիրությունն է և նվիրումն այն աշխատանքին, որն անում ես՝ անկախ գործունեության ոլորտից: Արագ փոփոխվող աշխարհում ինչպես ցանկացած ոք, այնպես էլ ստեղծագործողները պետք է հետևեն տեղի ունեցող զարգացումներին և փորձեն իրենց արվեստով ազդել դրանց վրա, սակայն պահպանել նաև ինքնատիպությունն ու սեփական ոճի յուրահատկությունը:

Картина Сальвадора Дали Постоянство памяти - Sputnik Արմենիա
Երևանում կցուցադրվեն Սալվադոր Դալիի երկու ստեղծագործությունները

- Ձեր կարծիքով, ավելի հեշտ է հաջողության հասնել Հայաստանում, թե՞ Ամերիկայում։

— Այս հարցը միանշանակ պատասխան չի կարող ունենալ, քանի որ հաջողություն բառը տրամագծորեն տարբեր նշանակություն կարող է ունենալ տարբեր մարդկանց համար: Ստեղծագործելիս ես հաջողության հասնելու մասին չեմ մտածում: Ստեղծագործողի համար կարևորն իր մտացածն իրականացնելն է, աշխատանքի արդյունքը տեսնելը: Կարևոր է, որ արվեստագետը պահպանի իր ինքնությունը, չփորձի հարմարվել ժամանակի թելադրանքին:

Իսկ ինչ վերաբերում է հաջողության հասնելու հեշտ կամ դժվար լինելուն, կարծում եմ դա կախված չէ աշխարհագրությունից: Նորը նկատելի է և գնահատվում է ամենուր:

- Ինչպե՞ս եք իրացնում Ձեր աշխատանքները։

— Ցուցադրությունների, իրական և առցանց կազմակերպվող ցուցահանդեսների և մեր ինտերնետային կայք էջի միջոցով www.woodsymphony.com

- Ո՞րն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը։

— Հուսով եմ, որ ամենամեծը դեռ առջևում է: Սակայն կարևորագույն ձեռքբերում համարում եմ, որ կարողացել եմ արդարացնել ծնողներիս սպասելիքները, և իմ աշխատանքներով ու հաջողություններով փորձում եմ «վարձահատույց» լինել այն հավատի դիմաց, որ նրանք միշտ ունեցել են իմ հանդեպ:

- Հաճա՞խ եք լինում Հայաստանում։

— Ցավոք, մասնագիտական և ստեղծագործական աշխատանքներով ծանրաբեռնվածության պատճառով Հայստանում լինում եմ ավելի քիչ, քան կցանկանայի: Սակայն դա ինձ չի խանգարում լինել տեղեկացված Հայաստանում ընթացող զարգացումներից: Հույս ունեմ, որ արդեն շուտով կկարողանամ ավելի հաճախակի լինել հայրենիքում և կկարողանամ օգտվել ներշնչանքի այն անսպառ պաշարից, որով հարուստ է մեր Հայաստան աշխարհը:

- Ցանկություն ունե՞ք ներկայացնել աշխատանքները հայրենիքում։

— Այդպիսի ցանկություն, իհարկե, կա: Ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունի սեփական երկրում ճանաչված և գնահատված լինելու հանգամանքը, քանի որ իմ արվեստի ակունքները գտնվում են Հայաստանում:

 

Լրահոս
0