00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմ. խոսում է հայկական ռադիոն

© Sputnik / Георгий Зельма / Անցնել մեդիապահոցОборона Одессы
Оборона Одессы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հունիսի 22–ին, ուղիղ ժամը չորսին...» հեղինակը դարձավ մեկ տարեկան, երկու ամսական, երեք օրական ու մի քանի ժամական։ Ինչից հետևում է, որ պատերազմի առաջին օրը նա կարող էր միայն զգալ, ոչ թե գիտակցել։ Զգալ` հոր անսպասելի բացակայությունից և մոր լացակումած աչքերից։

Հենց այդպես, Մեծ Հայրենականը մտավ ավելի քան կես միլիոն հայերի տները։ Երեք հարյուր հազար հայ կռվելու գնացին Հայաստանից (1941 թվականին հանրապետության բնակչությունը մեկ միլիոն երեք հարյուր հազար մարդ էր), մնացած մարդիկ, որոնք տանը թողեցին հայրերին, մայրերին, երեխաներին (ոմանք չորս տարով, ոմանք էլ՝ ընդմիշտ) Խորհրդային Միության այլ երկրներից էին։ Չվերադարձավ մոտ երկու հարյուր հազար հայ զինվոր, և եթե տանը մնացել էին մեծ եղբայրներ և քույրեր, կարելի էր համարել, որ ընտանիքի բախտը բերել է։

Великая Отечественная война 1941-1945 годов - Sputnik Արմենիա
Մակարյան. «Հայաստանը կարևոր ավանդ է ունեցել Մեծ հայրենականի հաղթանակում»

Մուտքի դուռն ու կարտոնե բարձրախոսի սև շրջանակը. ահա երկու կետերը, որոնց գիշեր ու ցերեկ, անհանգստությամբ և հույսով նայում էին թիկունքում հայտնված մարդիկ։ Նայում էին դռանը, քանի որ այն թակում էր ճակատից նամակներ բերող փոստատարը (եռանկյունաձև ծալված էջեր` առանց նամականիշի և ծրարի), իսկ շուրջօրյա միացված ռադիոն լսում էին, քանի որ այն ռազմաճակատից նորություններ էր հաղորդում։ Պատերազմի առաջին տարվա ընթացքում ռադիոն ոչ մի լավ բան չէր հայտնում։

Ամենակարևորը հայերի համար այն ամենից, ինչ հայտնում էին ռադիոյի լրատվական թողարկումները։

«Վեց հայկական հրաձգային դիվիզիա է ձևավորվել (№ 76, 89, 309, 409, 408 և 261), որը ճանապարհ է անցել Կովկասի նախալեռներից մինչև Բեռլին և Բալկանյան թերակղզի, բայց ավելի շատ աչքի է ընկել, հայտնում էր ռադիոն, 89-րդ դիվիզիան, որին «Թամանյան» անվանումն էր տրվել` Թամանի թերակղզու ազատագրման համար։ Բեռլին հասած ֆաշիստական Գերմանիայի մայրաքաղաքի գրոհին մասնակցած դիվիզիայի հրամանատարը գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանն էր։ Դիվիզիան իր հաշվին ունի ավելի քան ինը հազար սպանված և տասնմեկ հազար գերեվարված հիտլերական։

Նվեր Սաֆարյանն, իհարկե, միակ հայ հրամանատարը չէր, որը գեներալի կոչում ուներ, նրանք մի քանի տասնյակ էին, իսկ Խորհրդային Միության մարշալ, Ավիացիայի մարշալ և Զրահատանկային զորքերի մարշալ կոչումներին արժանացան միայն Հովհաննես Բաղրամյանը, Սերգեյ Խուդյակովն ու Համազասպ Բաբաջանյանը։

Արցախը՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների դարբնոց - Sputnik Արմենիա
Արցախը` Մեծ Հայրենականի հերոսների դարբնոց

Բաղրամյանն ու Բաբաջանյանը` երկուսն էլ Արցախի Չարդախլու գյուղից էին։ Միայն այդ գյուղից պատերազմ է մեկնել 1250 հոգի, նրանցից 12-ը գեներալ են դարձել, 57-ը` գնդապետ, իսկ 7 չարդախլեցի արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչմանը։ Ահա թե ինչպիսի գյուղ է։

Ընդհանուր առմաբ, Խորհրդայի Միության հերոսի աստղին արժանացել է 106 հայ, իսկ ծովային օդաչու Նելսոն Ստեփանյանը դրան երկու անգամ է արժանացել։

…Երևանն, իհարկե, երբեք ճակատին մոտ քաղաք չի եղել, բայց հեշտությամբ կարող էր լինել։ Եթե Խորհրդային բանակը պարտվեր, այդ պարտությունը հայերի համար ազգային աղետ կդառնար. արդեն պատերազմի սկզբին Թուրքիան` Գերմանիայի ռազմական գործընկերը, Հայաստանի հետ սահմանին մինչև ատամները զինված վեց դիվիզիա էր պահում և միայն հարմար առիթի էր սպասում ներխուժելու համար։

Այս կողմից սահմանը պաշտպանում էր 1942 թվականին ձևավորված 261-րդ հրաձգային դիվիզիան։ Այստեղ կարևոր է իմանալ, որ ամենից զատ, այն դարբնոց հանդիսացավ ճակատներում կռվող հայ ազգային դիվիզիաների համար։ Համընդհանուր ռազմական ուսման զորամասերում Հայաստանում պատրաստություն անցավ մոտ 85 հազար զինապարտ, որոնք, ռազմական գործին տիրապետելով, ձուլվեցին գործող բանակի շարքերին։ Հրաձգային դիվիզիայի առաջին հրամանատարը գնդապետ Ներսես Բալոյանն էր։

Իսկ մինչ այդ, բարձրախոսները փոխանցում էին ոչ միայն նորություններ ճակատամարտից, այլև աշխատանքային ճակատներից. դրանք անմիջապես վերաբերում էին առաջնագծում գտնվողների մայրերին, կանանց և նույնիսկ երեխաներին։

Данный контент недоступен в связи с истечением прав - Sputnik Արմենիա
«Մեզ մեկ հաղթանակ է պետք». երգում են Մեծ հայրենականի հերոսներն ու նրանց ժառանգները

Պատերազմի տարիներին հայ դերձակները Խորհրդային Բանակի մարտիկների համար կարեցին 136 հազար կտոր տաք շոր, ռազմական գործողությունների տարածք գնացել է 206 հազար կապոց-նվեր, 45 վագոն պարենամթերք, իսկ արքեպիսկոպոս Գևորգ Չորեքչյանի հրամանով ստեղծվել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը։

«Ճակատ է ուղարկվել «Т-34» 43 տանկ, հայտնում էր ռադիոն։ «Տանկային շարահյուսը մասնակցել է Ուկրաինայում ռազմական գործողություններին, որից հետո, համալրվելով ևս 22 ռազմական մեքենայով, մասնակցել Մերձբալթիկայի ճակատին»։

Ձեռքերը ծալած նստած չէր նաև հայկական սփյուռքը։ Մոտ 20 հազար հայ կռվում էր ԱՄՆ-ի հետևազորում, նավատորմում և ավիացիայում։ Նրանցից առանձնահատուկ աչքի էին ընկնում գեներալ Հայկ Շեքերջյանը, մայոր Զավեն Նալբանդյանը, կապիտան Ջորջ Ջասկալյանը, լեյտենանտ Չարլզ Առաքելյանը, սերժանտ Սեմ Զաքյոնն ու Ջոն Խուդոյանը, կապրալ Ջեյմս Թոփալյանը, պահեստային Լյուսի Ստեփանյանը և այլք։ Սակայն այդ մասին հայկական ռադոն հաճախ չէր խոսում։

Եվ ահա եկավ այն օրը, երբ ռադիոն հայերենով կհայտարարի և ամբողջ օրը կկրկնի Հայրենական Մեծ պատերազմի գլխավոր հաղորդագրությունը. «Հաղթանակ»։ Իսկ հետո մարշալ Ժուկովը կասի.

«Ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակում հայերը` սկսած շարքայինից մինչև մարշալ, անմահացրեցին իրենց անունները խիզախ մարտիկների չնսեմացող փառքով»։

 

Լրահոս
0